Բիվեր (անգլ.՝ Beaver Island, իսպ.՝ Isla San Rafael), կղզի Ֆոլկլենդյան կղզեխմբում։ Բիվերը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանում։

Բիվեր
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՖոլկլենդյան կղզիներ
Մասն էՖոլկլենդյան կղզիներ
Երկարություն9,9 կմ
Լայնություն8,4 կմ
Մակերես48,56 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Արևմուտքից սահմանակից է Ուեդդելի կղզուն, իսկ հարավից՝ Նյու Այլենդին (անգլ.՝ New Island, իսպ.՝ Isla de Goicoechea)։ Զբաղեցնում է 48,56 կմ² մակերես։ Կղզու ամենաբարձր կետը համարվում է 234 մ-ը[1]։

Այստեղ հանդիպող կենդանատեսակներից են Պապուական պինգվինը (լատին․՝ Pygoscelis papua), Հարավամերիկյան գորշ աղվեսը, Lama guanicoe, Caracara plancus, ծովային բազմաթիվ թռչուններ։

Կղզին անվանակոչվել է ի պատիվ «Beaver» կետորսանավի, որը եղել է առաջին կետորսական նավը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բիվերի ամենաբարձր կետը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.