Միուչիա Պրադա
Միուչիա Պրադա (իտալերեն՝ Miuccia Prada Bianchi, մայիսի 10, 1949[1] կամ մայիսի 10, 1948[2], Միլան, Իտալիա), իտալական Պրադա նորաձևության ընկերության սեփականատեր, միլիարդատեր և գործարար, Մարիո Պրադայի կրտսեր թոռնուհի[4]։
Միուչիա Պրադա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1949[1] (73 տարեկան) կամ մայիսի 10, 1948[2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Միլանի համալսարան |
Երկեր | Fondazione Prada? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և միմոս |
Աշխատավայր | Պրադա և Miu Miu |
Ամուսին | Պատրիսիո Բերտելի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լորենցո Բերտելի |
Կայք | prada.com |
![]() |
Միուչիան քաղաքագիտության և փիլիսոփայության դոկտոր է[5]։
ԿենսագրությունԽմբագրել
Միուչիա Պրադան ծնվել է 1949 թվականի մայիսի 10-ին Միլանում, նա «Միուչիա Պրադա» անունը վերցրել է 1980-ական թվականներին, երբ մորաքույրը որդեգրել է նրան։ Միուչիայի կենսաբանական ծնողներն էին Լուիջի Բիանչին և նրա կինը՝ Լուիզա Պրադան։ Նա ունի երկու ավելի մեծ քույր և եղբայր՝ Ալբերտը և Մարինան[6]։ Նա հաճախել է Միլանի ավագ դպրոցն ու համալսարանի քաղաքագիտության ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել Պրադա նորաձևության տանը[4]։
ԿարիերաԽմբագրել
Միուչիա Պրադան 1978 թվականին մորից ժառանգել է պապի հիմնադրած պերճանքի իրերի Prada իտալական ընկերությունը և զբաղվում է բարձր նորաձևության ասպարեզի առաջխաղացմամբ։ Նույն թվականին էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն, իսկ այժմ նաև բիզնես գործընկեր Պատրիսիո Բերտելիին։ Միուչիան 1970-ական թվականներին ընդունվել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության շարքերը և պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար Միլանում։
Մինչև 1989 թվականը նախագծել և ներկայացրել է կանանց համար նախատեսված, շուկա մտնելու պատրաստ իր առաջին մոդելների հավաքածուն (ֆր.՝ prêt-à-porter)[7]: 1993 թվականին հիմնադրել է կանանց հագուստի և աքսեսուարների Miu Miu իտալական բրենդը, որն ամբողջությամբ պատկանում է Պրադային։
Իր ամուսնու՝ Միուչիի շնորհիվ Դիզայնի տունն այժմ կարող է մրցակցել նորաձևության այնպիսի հսկայի հետ, ինչպիսին LVMH ընկերությունն է։ Պրադան ձեռք է բերել այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Helmut Lang, Jil Sander, Azzedine Alaya:
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- 1993 թվականին նրան շնորհվել է «Ամերիկայի Նորաձևության Դիզայներների Խորհրդի» միջազգային մրցանակ
- 1995, 1996 և 1998 թվականներին ստացել է VH1 «Տարվա Կանանց Դիզայներների համար» նորաձևության մրցանակ[8]
- 2004 թվականին CFDA-ի կողմից արժանացել է միջազգային մրցանակի[9]
- 2006 թվականին Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունից ստացել է «Արվեստի և գրականության սպայի շքանշան»[8]
- 2005 թվականին ճանաչվել է «Ժամանակ» ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[10]
- 2012 թվականին դիզայներ Էլզա Սկիապարելլիի հետ եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի «Անհավանական զրույցներ» ցուցադրության առարկան[11]
- 2013 թվականի դեկտեմբերին Բրիտանական նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Տարվա Առաջին Միջազգային Դիզայներ» անվանակոչմանը[12]
- 2014 թվականին Forbes-ի Աշխարհի ամենահզոր կանանց շարքում 75-րդ տեղում է[13]
- 2015 թվականի նոյեմբերին ստացել է WSJ Magazine Fashion Innovator of the Year մրցանակ[14]
- 2015 թվականին Միուչիան ստացել է Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[8]
- 2016 թվականին արժանացել է Glamour USA- ի «Տարվա կին» մրցանակին[15]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Craven Jo։ «Miuccia Prada - Biography»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 13, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 1, 2011
- ↑ «Forbes profile: Miuccia Prada»։ Forbes։ Վերցված է մարտի 19, 2019
- ↑ Thomas Dana (2007)։ Deluxe։ New York: Penguin Press։ էջ 65
- ↑ Демшина А. Мода в контексте визуальной культуры: вторая половина ХХ — начало XXI вв. — СПб. : Астерион, 2009. — ISBN 9785457237308.
- ↑ 8,0 8,1 8,2 «History»։ PradaGroup (անգլերեն)։ Վերցված է մայիսի 24, 2018
- ↑ «The CFDA Awards: Designers on Display (washingtonpost.com)»։ www.washingtonpost.com։ Վերցված է մայիսի 24, 2018
- ↑ Betts Kate (ապրիլի 18, 2005)։ «The 2005 TIME 100 - TIME»։ Time (en-US)։ ISSN 0040-781X։ Վերցված է մայիսի 24, 2018
- ↑ «Schiaparelli and Prada: Impossible Conversations»։ www.metmuseum.org։ Վերցված է մայիսի 24, 2018
- ↑ Jones, Nina (դեկտեմբերի 2, 2013)։ «Christopher Kane, Miuccia Prada Among Honorees at British Fashion Awards»։ WWD։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013
- ↑ «The World's 100 Most Powerful Women»։ Forbes։ Վերցված է հունիսի 26, 2014
- ↑ Graphics WSJ.com News։ «WSJ. Magazine: The 2015 Innovators Awards»։ The Wall Street Journal (անգլերեն)։ Վերցված է մայիսի 24, 2018
- ↑ Glamour։ «Glamour's Women of the Year 2016: Gwen Stefani, Simone Biles, Ashley Graham, and More Honorees»։ Glamour (անգլերեն)։ Վերցված է մայիսի 24, 2018
ՀղումներԽմբագրել
- Prada պաշտոնական կայք
- Miuccia Prada — կենսագրություն
- Miu Miu
- Women in Fashion biography Archived 2011-02-04 at the Wayback Machine. from Time magazine
- Miu Miu Resort 2015 — Global Blue
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միուչիա Պրադա կատեգորիայում։ |