LVMH (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​)[6], ֆրանսիական բազմազգ (մուլտինացիոնալ) ընկերություն, հոլդինգ, կոնգլոմերատ։ Արտադրում է ճոխության, շքեղության հայտանիշ համարվող ապրանքներ (նորաձև հագուստ, զարդեր, խմիչքներ, ժամացույցներ, օծանելիք...)՝ հանրահայտ առևտրային ապրանքանիշերով (Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon, Hennessy, Chaumet, Ֆենդի, Մարկ Ջեյկոբս, Ստելլա ՄաքՔարթնի, Loewe, Loro Piana, Կենզո, Celine, Fenty, Princess Yachts, TAG Heuer, Bulgari և այլն)։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում[7]։ Ունի 77302 աշխատակից[8]։

LVMH
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և կոնգլոմերատ
Անվանված է ի պատիվLouis Vuitton, Moët & Chandon? և Hennessy?
Հիմնադրված էհունիսի 3, 1987[1]
ՀիմնադիրAlain Chevalier? և Henry Racamier?
ՎայրHeadquarters of LVMH, Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենԱռնո Բեռնար
Արդյունաբերությունմանրածախ առևտուր և activities of head offices?[2]
Հասույթ79,2 մլրդ € (2022)[3][4]
Աշխատողների թիվ150 000 մարդ (2021)[5]
Մայր ընկերությունԴիոր և Marc Jacobs?
Դուստր ընկերություններZenith, Givenchy, TAG Heuer?, Veuve Clicquot?, Sephora?, Parfums Christian Dior?, Ֆենդի, Tiffany & Co., Moët & Chandon?, Maison Francis Kurkdjian?, Կենզո և Pucci?
Կայքlvmh.com(անգլ.)
ԲորսաMC
 Moët Hennessy Louis Vuitton Վիքիպահեստում

Ստեղծվել է 1987 թվականին՝ նորաձևության Louis Vuitton տան (հիմնադրվել է 1854 թ.) և Moët Hennessy ընկերության միաձուլման արդյունքում։ Վերջինս իր հերթին ստեղծվել է 1971 թվականին՝ շամպայնի արտադրությամբ հայտնի Moët & Chandon-ի (հիմնադրվել է 1743 թ.) և կոնյակ արտադրող Hennessy-ի (հիմնադրվել է 1765 թ.) միաձուլմամբ[9][10][11]։ 2021 թվականի տվյալներով LVMH-ն ընդհանուր առմամբ $329 միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող իր կորողություններով ճանաչվել է Եվրոպայի ամենամեծարժեք ընկերությունը[12]։ Վերահսկում է մոտավորապես 60 դուստր ձեռնարկությունների, որոնք ընդհանուր առմամբ գործածում են 75 հեղինակավոր բրենդ. դրանցից ամենահինը գինիների Château d'Yquem-ն է (սկսած 1593 թվականից)[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nytimes.com/1987/06/04/business/the-champagne-of-mergers.html
  2. SIRENE (ֆր.)
  3. https://r.lvmh-static.com/uploads/2023/01/document-financier-2022-fr-final.pdf
  4. https://www.lefigaro.fr/flash-eco/nouveaux-resultats-records-pour-lvmh-en-2022-14-milliards-d-euros-de-benefice-net-20230126
  5. https://r.lvmh-static.com/uploads/2022/01/lvmh_resultats-2021-va.pdf
  6. «LVMH MOET HENNESSY LOUIS VUITTON»։ Infogreffe։ Արխիվացված է օրիգինալից 14 June 2021-ին։ Վերցված է 9 September 2020 
  7. «LVMH Moët Hennessy Louis Vuitton»։ Greffe du tribunal de commerce de Paris։ Վերցված է 9 September 2020 
  8. Ընկերության վիճակագրությունը
  9. «LVMH Moët Hennessy Louis Vuitton SA – Company History»։ Funding Universe։ Վերցված է 30 June 2011 
  10. Rachel Sanderson in Milan (6 March 2011)։ «Retail & Consumer – LVMH to take controlling stake in Bulgari»։ FT.com։ Վերցված է 30 June 2011 
  11. «LVMH group, Moet Hennessy Louis Vuitton: world leader in luxury, listed on CAC 40 index.»։ LVMH.com։ Արխիվացված է օրիգինալից 7 June 2011-ին։ Վերցված է 30 June 2011 
  12. Cormack Rachel (2021-03-02)։ «At $329 Billion, LVMH Is Now the Most Valuable Company in Europe»։ Robb Report (en-US)։ Վերցված է 2021-05-21 
  13. The Beginnings of Château d'Yquem Château d'Yquem Retrieved 29 January 2010

Արտաքին հղումներ խմբագրել