Միշա Աուեր (անգլ.՝ Mischa Auer, ի ծնե՝ Միխայիլ Սեմյոնի Ունկովսկի, նոյեմբերի 17, 1905(1905-11-17)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 5, 1967(1967-03-05)[1], Հռոմ, Իտալիա[2]), ռուսական ծագմամբ ամերիկյան դերասան։ Առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Միշա Աուեր
Ծնվել էնոյեմբերի 17, 1905(1905-11-17)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 5, 1967(1967-03-05)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2]
Քաղաքացիություն ԱՄՆ,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և դերասան

Վաղ տարիներ խմբագրել

Միշա Աուերը ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1905 թվականի նոյեմբերի 17-ին։ Նրա մայրը եղել է Զոյա Լևի Աուերը (ամուսնությունից հետո՝ Ունկովսկայա, 1875-1918), հանրահայտ ջութակահար և դիրիժոր Լեոպոլդ Աուերի դուստրը։ Ամուսինը լքել է Զոյա Ունկովսկայային 1903 թվականին՝ մեկնելով Գերմանիա, որպեսզի ամուսնանա նրա կրտսեր քրոջ՝ Մարիայի հետ[3]։ Սովորաբար Միշա Աուերի կենսագրություններում նշվում է, որ նրա հայրը, լինելով ծովային սպա, մահացել է Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ[4]։ Սեմյոն Իվանի Ունկովսկին՝ Զոյա Աուերի ամուսինը և ադմիրալ Իվան Ունկովսկու որդին, իսկապես եղել է ծովային սպա, սակայն մահացել է 1921 թվականին[3]։

1918 թվականին՝ զանգվածային արտագաղթի սկսվելուց հետո, տասներկուամյա Միխայիլը մոր հետ հայտնվել են Կոստանդնուպոլսում։ Զոյա Աուերը ռուսական հոսպիտալում հետևել է հիվանդներին։ Այնտեղ նա վարակվել է տիֆով և մահացել է։ Միշան սկսել է թափառականի կյանք վարել և ինչ-որ կերպ նրան հաջողվել է մեկնել Իտալիա, որտեղ պատահաբար հանդիպել է իր հռչակավոր պապի նախկին աշակերտուհուն։ Նա Միշային տարել է ռուսական դեսպանատուն։ Այնտեղից հարցում են կատարել ԱՄՆ Լեոնիդ Աուերին։ Շուտով Միշան շոգենավով տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ Աուեր ավագը նրան ընդունել է ընտանիք և մեծացրել։

Միխայիլ Աուերն ավարտել է Նյու Յորքի էթիկական կուլտուրայի դպրոցը ջութակի և դաշնամուրի բաժինը, սակայն ընտրել է դերասանի կարիերան։ 20 տարեկանում էպիզոդիկ դեր է կատարել Բրոդվեյի ներկայացումներին մեկում՝ Հենրիկ Իբսենի «Վայրի բադ» պիեսում։ Մի քանի տարի անց պապը Միշայի համար ծանոթների միջոցով կազմակերպում է նրա առաջին ելույթը կինոյում։

Կինոկարիերա խմբագրել

Միշա Աուերի առաջնելույթը կայացել է 1925 թվականին Ֆրենկ Թաթլի «Ինչ-որ բան միշտ պատահում է» ֆիլմում։ Թատերական կարիերան շարունակել է Նյու Յորքի Բերթա Կալիշ հրեական թատրոնում։

Կինոյում նա շատ է հանդես եկել որպես «Mad Russian»: Սկզբում, հիմնականում, հանդես է եկել միայն դրվագային դերերում՝ երբեմն նկարահանվելով տարեկան 15 ֆիլմերում։ Առաջին անգամ հեռուստադիտողների կողմից հիշվել է «Հնդկական Քլայվ» ֆիլմից հետո, որտեղ խաղացել է տեղակավ ղեկավարների մեկի դերը։ Իսկ արդեն հաջորդ տարի առաջադրվել է «Օսկարի» «Իմ ծառա Գոդֆրին» ֆիլմում Կառլոյի դերը կատարելու համար։ Գլխավոր դերերում էին Ուիլյամ Փաուելը և Քերոլ Լոմբարդը։

Աուերը հաճախ ոչ մեծ դերեր էր ստանում։ Սակայն գրեթե միշտ նկարահանվում էր առաջին մեծության դերասանների հետ։ Նա միևնույն նկարահանման հրապարակում է գտնվել Գրետա Գարբոյի և Ֆրեդերիկ Մարչի հետ «Աննա Կարենինա» ֆիլմում, Քերոլ Լոմբարդի և Ֆրեդ ՄաքՄյուրեյի հետ՝ «Արքայադուստրն անցնում է օվկիանոսը» ֆիլմում, Մառլեն Դիտրիխի և Ջեյմս Ստյուարտի հետ՝ «Դեստրին կրկին թամբին է» ֆիլմում, Դինա Դուրբինի հետ մի քանի ֆիլմերում, Հելեն Բրոդերիկի և Դուգլաս Ֆերբենքս կրտսերի հետ՝ «Փարիզի զայրույթը» ֆիլմում, Ջինջեր Ռոջերսի հետ՝ «Լեդին գիշերում» ֆիլմում, Տոտոյի հետ՝ «Ի՞նչ է պատահել փոքրիկ Տոտոյի հետ» ֆիլմում, Ջոն Ուեյնի և շատ այլ հանրահայտ դերասանների հետ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է Միշա Աուերը 1931 թվականին Նորմա Թիլմանի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Էնթոնին, և դուստր Զոյան։ Ամուսնալուծվել են 1940 թվականին։ Հաջորդ տարին Աուերը կրկին ամուսնացել է։ Նրա կինը դարձել է Ջոյս Հանթերը։ Նրա հետ ևս ապրել է ինը տարի։ Երրորդ անգամ Միշա Աուերը ամուսնացել է Սյուզան Քալիշի հետ։ Նրանք դուստր են ունեցել։ Վերջին անգամ Միշան պաշտոնապես ձևակերպել է հարաբերությունները, երբ արդեն վաթսուն տարեկան էր։ Էլիզ Սոուլի հետ ապրել է մինչև ի կյանքի վերջը։

Միշա Աուերը ամուսնացել է սրտի հիվանդությունից Հռոմում 1967 թվականին։ Թաղված է Նյու Յորք նահանգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1019409657 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Լեոպոլդ Աուերը և իր ընտանիքը հիշողություններում և նամակներում» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  4. «Օրացույց. ռուսական Հոլիվուդ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշա Աուեր» հոդվածին։