Ֆրեդրիկ Մարչ (անգլ.՝ Fredric March, օգոստոսի 31, 1897(1897-08-31)[1][2][3][…], Ռասին, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5] - ապրիլի 14, 1975(1975-04-14)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[6]), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասան, խաղացել է 85-ից ավելի ֆիլմերում, Օսկարի կրկնակի դափնեկիր։

Ֆրեդրիկ Մարչ
Ծնվել էօգոստոսի 31, 1897(1897-08-31)[1][2][3][…]
ԾննդավայրՌասին, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5]
Մահացել էապրիլի 14, 1975(1975-04-14)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[6]
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Washington Park High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ֆլորենս Էլդրիջ և Էլիս Բեյքեր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ֆրեդրիկ Մարչը (լրիվ անուն ազգանուն՝ Էռնեստ Ֆրեդերիկ Մակինտայր Բիկել) ծնվել է 1897 թվականին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում, Քորի Բրաուն Մարչերի և Ջոն Ֆ. Բիկելի ընտանիքում։ Սովորել է Ուիսլոուի նախնական կրթության դպրոցում, ապա Ռեյսինսկի ավագ դպրոցում և Վիսկոնսին-Մեդիսոնյան համալասարանում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել բանկում, սակայն թողնում է այդ աշխատանքը և սկսում է զբաղվել դերասանական կարիերայով։

Սկսած 1920-ական թվականներից Ֆրեդրիկ Մարչ կեղծանունով նկարահանվում է ֆիլմերում՝ խաղալով երկրորդական դերեր։ 1926 թվականից սկսած դերեր է ստանում նաև Բրոդվեյում բեմադրվող թատերական ներկայացումներին և շուտով պայմանագիր է կնքում Paramount Pictures կինոընկերության հետ։

Առաջին նշանավոր դերը, որի համար նա ներկայացվեց Օսկարի «Բրոդվեյի թագավորական ընտանիքը» (The Royal Family of Broadway) ֆիլմն էր։ Իսկ արդեն 1932 թվականին ստացավ Օսկար հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» ֆիլմում դերի համար։ Դրանից հետոս Մարչը նկարահանվում է հայտնի պիեսների հիման վրա նկարահանված ֆիլմերում «Կյանքի պլաններ» (Design for Living, 1933), «Մահը արձակուրդ է վերցնում» (Death Takes a Holiday, 1934), «Մերժվածները» (Les Misérables, 1935), «Դժբախտ Էնթոնի» (Anthony Adverse, 1936), «Աստղ է ծնվել» (A Star is Born, 1937) և այլն։

Մարչը մեկն էր իր ժամանակի այն դերասաններից, ովքեր հրաժարվեցին կինոստուդիաների հետ կնքել երկարատև պայմանագիր, ցանկանալով իրենք ընտրել իրենց դերերը։ 1937 թվականին նա վերադառնում է Բրոդվեյ, խաղալով ներկայացումների մեջ։ Այնտեղ Մարչին մեծ հաջողություն բերեց Տորնտոն Ուայլդերի պիեսի հիման վրա բեմադրված «Մահից մազ կախված» (The Skin of Our Teeth) ներկայացումը։ Նա երկու անգամ արժանացել է թատրոնի Տոնի մրցանակի՝ 1947 թվականին Ռուտ Գորդոնի «Շատ տարիներ առաջ» (Years Ago) և 1957 թվականին Յուջին Օ'Նիլի «Երկար օրը գնում է դեպի գիշեր» (Long Day’s Journey Into Night) ներկայացումների համար։ Այդ տարիներին նա միաժամանակ նկարահանվում է նաև ֆիլմերում որոնցից են «Ես ամուսնացել եմ կախարդի հետ» (I Married a Witch, 1942) և «Անտառի մյուս մաս» (Another Part of the Forest, 1948), իսկ «Մեր կյանքի լավագույն տարիները» (1946) ֆիլմի համար նա ստանում է երկրորդ Օսկարը։ Ֆրեդրիկ Մարչի ուշ շրջանի հայտնի ֆիլմերից են՝ «Վաճառողի մահը» (Death of a Salesman, 1951), «Կժառանգես փոթորիկը» (Inherit the Wind, 1960) և «Սառույցի վաճառողը գալիս է» (The Iceman Cometh, 1973)։

Ֆրեդրիկ Մարչը արժանացել է աստղի Հոլիվուդյան Փառքի Ծառուղում (1616 Vine Street)։ Մահացել է 1975 թվականին Լոս Անջելեսում։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Ֆրեդրիկ Մարչը և Գրետա Գարբոն,
կադր «Աննա Կարենինա» ֆիլմից
 
Ֆրեդրիկ Մարչը (աջից) և Սփենսեր Թրեյսին (ձախից),
կադր «Կժառանգես փոթորիկը» ֆիլմից

Ֆրեդրիկ Մարչը խաղացել է 86 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են՝

տարի ֆիլմ ռեժիսոր խաղըկներներ
1921 «Մեծ արկածներ» Քենեթ Վեբ Լայոնել Բերիմոր
1930 «Քրքիջ» Մոնտա Բելլ
1930 «Բրոդվեյի թագավորական ընտանիքը» Ջորջ Կյուկոր
Կիրիլ Գարդներ
1931 «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» Ռուբեն Մամուլյան
1931 «Հարգում սիրահարների մեջ» Դորոտի Էրզներ Ջինջեր Ռոջերս
Կլոդետ Կոլբեր
1932 «Սմիլինի միջով» Սիդնի Ֆրանկլին Նորմա Շիրեր
Լեսլի Հովարդ
1932 «Խաչի նշանը» Սեսիլ Բլաունտ դե Միլլ Չառլզ Լոուտոն
Կլոդետ Կոլբեր
1933 «Այս գիշերը մերն է» Ստյուարտ Ուոքեր Կլոդետ Կոլբեր
1933 «Արծիվներ և Բազեներ» Ստյուարտ Ուոքեր Քերի Գրանտ
1933 «Կյանքի պլաններ» Էռնստ Լյուբիչ Գերի Կուպեր
1934 «Մահը արձակուրդ է վերցնում» Միտչել Լեսսեն
1934 «Մենք ապրում ենք նորից» Ռուբեն Մամուլյան
1935 «Մերժվածները» Ռիչարդ Բոլեսլավսկի Չառլզ Լոուտոն
1935 «Աննա Կարենինա» Կլարենս Բրաուն Գրետա Գարբո
1935 «Խավար հրեշտակը» Սիդնեյ Ֆրանկլին
1936 «Մերի Շոտլանդացին» Ջոն Ֆորդ Քեթրին Հեփբորն
1936 «Դժբախտ Էնթոնի» Մերվին Լեռոյ Օլիվիա դե Հևիլլենդ
Ակիմ Թամիրով
1937 «Աստղ է ծնվել» Ուիլյամ Ուելլման Ջանեթ Գեյնոր
1937 «Ոչ մի սուրբ բան» Ուիլյամ Ուելլման
1938 «Քամիների առևտրականները» Թեյ Հարնետ Թոմաս Միտչել
1940 «Սյուզան և Աստված» Ջորջ Կյուկոր Ջոան Քրոուֆորդ
1942 «Ես ամուսնացել եմ կախարդի հետ» Ռենե Կլեր
1946 «Մեր կյանքի լավագույն տարիները» Ուիլյամ Ուայելր
1948 «Անտառի մյուս մաս» Մայքլ Գորդոն
1951 «Վաճառողի մահը» Լասլո Բենեդեկ
1953 «Մարդը պարանի վրա» Էլիա Կազան Գլորիա Գրեհեմ
1954 «Սենյակ պետերի համար» Ռոբերտ Ուայզ Ուիլյամ Հոլդեն
Բարբարա Սթենվիկ
1954 «Կամուրջ Տոկո Ռիի մոտ» Մարկ Ռոբսոն Ուիլյամ Հոլդեն
Միկկի Ռունի
Գրեյս Քելլի
1955 Հուսալքության ժամեր Ուիլյամ Ուայլեր Համֆրի Բոգարտ
Արթուր Քենեդի
1956 «Ալեքսանդր Մեծ» Ռոբերտ Ռոսսեն Ռիչարդ Բարթոն
1959 «Գիշերվա կեսին» Դելբերտ Մանն Քիմ Նովակ
1960 «Կժառանգես փոթորիկը» Սթենլի Կրամեր Սփենսեր Թրեյսի
Ջին Քելլի
1960 «Ալտոնայի մենակյացները» Վիտորիո Դե Սիկա Սոֆի Լորեն
Մաքսիմիլլիան Շելլ
1964 «Յոթ օր մայիսին» Ջոն Ֆրանկենհայմեր Քըրք Դուգլաս
Բերտ Լանկաստեր
Ավա Գարդներ
1967 «Հոմբրե» Մարտին Ռիտ Փոլ Նյուման
1973 «Սառույցի վաճառողը գալիս է» Ջոն Ֆրանկենհայմեր Լի Մարվին
Ջեֆ Բրիջես

Մրցանակներ խմբագրել

Ընդհանուր թվով ստացել է 8 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 12-ի, որոնց թվում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Марч Фредрик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 429.
  5. 5,0 5,1 5,2 http://www.jsonline.com/multimedia/photos/movie-stars-you-might-have-forgotten-or-never-knew-were-born-in-wisconsin-b99443978z1-291732601.html
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119392593 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Մարչ» հոդվածին։