Մինո (Կարմինե) Ռայոլա (իտալ.՝ Mino (Carmine) Raiola, նոյեմբերի 4, 1967(1967-11-04)[1], Նոչերա Ինֆերիորե, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա - ապրիլի 30, 2022(2022-04-30)[2], Միլան, Իտալիա), իտալական ծագումով հոլանդացի ֆուտբոլային գործակալ։ Հայտնի էր որպես մի շարք հայտնի ֆուտբոլիստների, մասնավորապես` Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Մարիո Բալոտելլիի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոմելու Լուկակուի, Բլեյզ Մատուիդիի և այլոց գործակալ։ Ապրում էր Ամստերդամում[3]։

Մինո Ռայոլա
իտալ.՝ Mino Raiola
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1967(1967-11-04)[1]
ԾննդավայրՆոչերա Ինֆերիորե, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա
Մահացել էապրիլի 30, 2022(2022-04-30)[2] (54 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
ՄասնագիտությունFootball agent
 Mino Raiola Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1967 թվականին՝ իտալական Նոչերա Ինֆերիորե քաղաքում։ 1968 թվականին ծնողների հետ տեղափոխվել է նիդերլանդական Հառլեմ քաղաք։ Աշխատել է իր ծնողների հառլեմյան իտալական ռեստորանում։ 22 տարեկանում սկսել է աշխատել տեղի «Հառլեմ» ակումբի մենեջմենթում։ Այդ ակումբում նաև փորձել է հանդես գալ որպես ֆուտբոլիստ[4]։

1990-ականների սկզբին սկսեց աշխատել ֆուտբոլային գործակալ` Sports Promotions ընկերությունում։ Աշխատելով այս ընկերությունում` 1992 թվականին նա զբաղվել է Բրայան Ռոյի «Այաքսից» «Ֆոջա» կատարված տրանսֆերով, 1993 թվականին նրա ղեկավարությամբ իրականացան Վիմ Յոնկի և Դենիս Բերգկամպի տեղափոխությունները «Այաքսից» «Ինտեր», ինչպես նաև Մարսիանո Վինկի տրանսֆերը «Այաքսից» «Ջենոա»։ Հետագայում նա լքեց Sports Promotions ընկերությունը և դարձավ ինքնուրույն գործակալ։ Որպես անկախ գործակալ նրա առաջին խոշոր տրանսֆերը դարձավ Պավել Նեդվեդի տեղափոխությունը Պրահայի «Սպարտայից» Հռոմի «Լացիո»։

Աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ ֆուտբոլային գործակալներից մեկն էր[3][5][6][7]։

Տիրապետել է յոթ լեզվի[4]։

2016 թվականի ամռանը մեկ ամսում Պոլ Պոգբայի, Զլատան Իբրահիմովիչի և Հենրիխ Մխիթարյանի դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղի ունեցած տրանսֆերներից վաստակել է ավելի քան 30 մլն դոլար[8]

Գործակալը կարող էր ավելի շատ վաստակել, եթե կարողանար «Յուվենտուսին» վաճառել Բլեյզ Մատուիդիին, որը շատ մոտ էր տեղափոխվելուն, սակայն, ի վերջո, մնաց ՊՍԺ-ում։

2019 թվականի մայիսին սկզբում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ապա և ՖԻՖԱ-ն Ռայոլային երեք ամսով զրկեցին ֆուտբոլային գործունեությունից[9][10]։

2022 թվականի ապրիլի 28-ին մի շարք լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն Ռայոլայի մահվան մասին, որն ավելի ուշ հերքեցին նրա ներկայացուցիչները[11][12]։ Սակայն արդեն 2022 թվականի ապրիլի 30-ին այդ տեղեկությունը պաշտոնապես հայտարարեց նրա ընտանիքը[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mino_Raiola
  2. 2,0 2,1 2,2 Baardsen J. Team Haaland i sorg: Agent Mino Raiola er død(նորվ.) // Verdens gangNorge: Schibsted, 2022. — ISSN 0806-0894
  3. 3,0 3,1 «#22 Mino Raiola». Forbes.
  4. 4,0 4,1 «Mino Raiola: Agent for Manchester United's Zlatan Ibrahimovic, Henrikh Mkhitaryan and target Paul Pogba». FOX Sports.
  5. «Mino Raiola is the agent about to dominate the summer transfer window with clients including Paul Pogba, Romelu Lukaku, Henrikh Mkhitaryan and Zlatan Ibrahimovic». Daily Mail. 2016 թ․ հունիսի 22.
  6. «Mino Raiola: The super-agent at the heart of Manchester United's soaring transfer ambitions». International Business Times. 2016 թ․ հունիսի 26.
  7. «Радиус поражения Мино. Как футбольный агент Райола покорил мир». Еженедельник «Футбол». 2015 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Кто заработал больше Криштиану Роналду? #futligaorg». futliga.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Raiola ban extended worldwide» (անգլերեն). Football-Italia.net. 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  10. «Mino Raiola: Paul Pogba's agent banned for three months by Fifa» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  11. «Mino Raiola tweets that he is alive after reports of football agent's death» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ ապրիլի 28.
  12. «Mino Raiola 'fighting to survive' after Italian reports claimed super agent had died» (անգլերեն). football.london. 2022 թ․ ապրիլի 28.
  13. iSport.ua (2022 թ․ ապրիլի 30). «Семья Мино Райолы сообщила о его смерти». iSport.ua (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինո Ռայոլա» հոդվածին։