Վիմ Յոնկ
Վիլհելմուս Մարիա Յոնկ (հոլանդ.՝ Wilhelmus Maria Jonk, հոկտեմբերի 12, 1966[1], Volendam, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նախկին հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Վիմ Յոնկ հոլ.՝ Wim Jonk | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Վիլհելմուս Մարիա Յոնկ | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | 1966, հոկտեմբերի 12 | ||
Ծննդավայր | Վոլենդամ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 86 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1986-1988
1988-1993 1993-1995 1995-1998 1998-2001 |
![]() |
59 (28) 96 (18) 54 (8) 89 (16) 70 (5) | |
Ազգային հավաքական | |||
1992-1999 |
![]() | 49 (11) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՎիմ Յոնկն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Վոլենդամ քաղաքի սիրողական ակումբներից մեկում։ Այնուհետև 1986 թ., երբ նա 20 տարեկան էր, հայտնվում է հայրենի քաղաքի գլխավոր՝ «Վոլենդամ» ակումբում, որը հանդես էր գալիս երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ Վիմն իր անցկացրած առաջին մրցաշրջանում խաղալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում անցկացրած 36 հանդիպումներում կարողացավ դառնալ 23 գոլի հեղինակ։ Շատ դեպքերում շնորհակալ լինելով Վիմին, ակումբը կարողացավ վերադառնալ երկրի առաջնության բարձրագույն դիվիզիոն։ 1987/88 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստն անցկացրած 23 հանդիպումներում հեղինակեց 5 գնդակ։
1988 թ. Յոնկը տեղափոխվեց «Այաքս» ակումբ։ Յոնկը հայտնվել էր նոր ակումբի տեսադաշտում, իսկ թիմի ղեկավարությունը ցանկանում էր հնարավորինս շուտ ձեռք բերել տաղանդավոր ֆուտբոլիստին։ Այաքսի կազմում ֆուտբոլիստը արագորեն կարողացավ ընդգրկվել հիմնական կազմում։ 1988/89 մրցաշրջանի ընթացքում նա անցկացրած 17 խաղերում դարձավ 6 գոլի հեղինակ և ակումբի հետ միասին դարձավ երկրի առաջնության չեմպիոն։ 1992 թ. նա դարձավ Հոլանդիայի գավաթակիր, նաև ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։
ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ Այաքսի մրցակիցն էր իտալական «Տորինո» ակումբը։ Առաջին հանդիպումը կայացավ Իտալիայի «Դելլե Ալպի» մարզադաշտում, որտեղ խաղի 14-րդ րոպեին Յոնկը կարողացավ բացել խաղի հաշիվը, իսկ Այաքսի երկրորդ գնդակը խաղի 73-րդ րոպեին կարողացավ խփել Ստեֆան Պետերսոնը։ Բայց «Տորինո» ակումբի ֆուտբոլիստ Վալտեր Կասագրանդեի ջանքերով այդ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Դիմակայության երկրորդ հանդիպումն անցկացվեց Ամստերդամում։ Շնորհիվ հյուրերի դաշտում խփած 2 գնդակների, Այաքսը կարողացավ նվաճել բաղձալի գավաթը։ «Այաքս» ակումբի կազմում Յոնկն ընդհանուր հաշվով անցկացրեց 96 հանդիպում և դարձավ 18 գոլի հեղինակ։
1993 թ. Վիմը դարձավ իտալական «Ինտեր» ակումբի խաղացող։ Նոր ակումբն իր հույսը դնում էր հենց հոլանդացի կիսապաշտպանի վրա, քանի որ «Միլան» ակումբի կազմում 1990-ական թվականներից սկսած հանդես էին գալիս Յոնկի հայրենակիցներ Մարկո Վան Բաստենը, Ռուդ Գուլիտը և Ֆրենկ Ռայկարդը։ Չնայած այդ ամենին Յոնկը նոր ակումբի կազմում չփայլեց իր երբեմնի խաղով. անցկացրած 2 մրցաշրջանի ընթացքում մասնակցեց 54 հանդիպման և դարձավ 8 գոլի հեղինակ։ 1995 թ. Վիմը թողեց Իտալիան և վերադարձավ Հոլանդիա, որտեղ կնքեց պայմանագիր «ՊՍՎ» ակումբի հետ։
Ազգային հավաքականի կազմում
խմբագրելՆիդերլանդների ազգային հավաքականի կազմում Յոնկն իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 1992 թ. մայիսի 27-ին, երբ իր թիմը մրցում էր Ավստրիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվեց հոլանդացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։ 1992 թ. մայիսի-ին նա անցկացրեց իր երկրորդ հանդիպումն Ազգային հավաքականի կազմում։ Այդ խաղում նա դուրս եկավ փոխարինման խաղի 73-րդ րոպեին ու կարողացավ գնդակ խփել Ուելսի ազգային հավաքականի դարպասը։ Այդ խաղում Հոլանդիայի ընտրանին կարողացավ հաղթել 4։0 հաշվով։
Վիմը մասնակցել է նաև 1992 թ. Աշխարհի առաջնությանը, որտեղ իր թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, սակայն պարտվեց Դանիայի ազգային հավաքականին 11-մետրանոց հարվածաշարում 5։4 հաշվով։ Վիմը մասնակցել է նաև 1994 թ. 1998 թ. Աշխարհի առաջնություններին։ Ընդհանուր հաշվով Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրած 49 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ։
Մարզչի կարիերա
խմբագրելԱվարտելով ֆուտբոլիստի կարիերան Յոնկը որոշ ժամանակ աշխատեց սպորտային «Студия Спорт» ծրագրում որպես վերլուծաբան։ Ավելի ուշ նա սկսեց մարզել «Վոլենդամ» ակումբի երիտասարդական կազմը։ Նա նաև ակումբի տեխնիկական կոմիտեի անդամ էր, ավելի ուշ՝ տնօրենների խորհրդի, որտեղ հիմնականում լուծում էր տեխնիկական հարցեր։ Հետո Վիմը նաև «Այաքս» ակումբի մարզիչներից մեկն էր[2]։
Նվաճումներ
խմբագրել• Նիդերլանդների առաջնության չեմպիոն - 1989, 1996
• Նիդերլանդների գավաթակիր - 1992, 1995
• Նիդերլանդների սուպերգավաթակիր - 1996, 1997
• ՈՒԵՖԱ-ի գավաթակիր - 1992, 1994
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «english.ajax.nl». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- national-football-teams.com կայքի վիճակագրություն
- Beijen.net կայքի վիճակագրություն Արխիվացված 2008-09-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիմ Յոնկ» հոդվածին։ |