Միխեիլ Թումանիշվիլի
Միխեիլ Թումանիշվիլի (վրաց.՝ მიხეილ თუმანიშვილი, փետրվարի 6, 1921, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - մայիսի 11, 1996, Թբիլիսի, Վրաստան), թատրոնի վրացի ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)։
Միխեիլ Թումանիշվիլի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1921 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | մայիսի 11, 1996 (75 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1939 թվականից ծառայել է Կարմիր բանակում Շեպետովկա քաղաքում (Ուկրաինա)։ Ավարտել է կապի կրտսեր հրամանատարների դասընթաց։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Գերի է ընկել, երկու անգամ փախել է, 1944 թվականին զորացրվել է։
1949 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գեորգի Տովսոնոգովի կուրս)։
1949-1971 թվականներին եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսոր (1965-1966 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր)։
Միխեիլ Թումանիշվիլիի աշխատանքները բազմազան են իրենց ոճով ու ժանրով, դրանց բնորոշ է գեղարվեստական բառապաշարի պարզությունը, հոգեբանական ճշգրտությունը, մարդկանց հոգեբանական բնութագրի մանրամասնությունը։
1971-1975 թվականներին եղել է Վրացական հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր։
1975 թվականից Միխեիլ Թումանիշվիլին եղել է «Վրացֆիլմ» կինոստուդիային կից թատերական արվեստանոցի գլխավոր ռեժիսոր, իսկ 1978 թվականից՝ կինոստուդիային կից ստեղծված Թբիլիսիի Կինոդերասանի թատրոնում, որի թատերախմբի անդամ դարձան նրա էքսպերիմենտալ կուրսի ուսանողները[1]։
1949 թվականից մանկավարժական գործունեություն է վարում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում (1973 թվականից՝ պրոֆեսոր)։ 1971-1975 թվականներին դասավանդել է Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի էքսպերիմենտալ խմբերում։
Միխեիլ Թումանիշվիլին մահացել է 1996 թվականի մայիսի 11-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Թատերական բեմադրություններ
խմբագրել- 1949 - «Մշտականաչ բլուրներ», Վ. Կարսանիձե
- 1950 - «Անմոռանալի 1919-րդ», Վսևոլոդ Վիշնևսկի
- 1951 - «Մարդի՛կ, ուշադիր եղեք», Յուլիուս Ֆուչիկ
- 1952 - «Խելագարի հիշատակարանը», Նիկոլայ Գոգոլ
- 1952 - «Որոտից առաջ», Պավել Մալյարևսկի
- 1954 - «Իսպանացի վանական», Ջոն Ֆլետչեր
- 1954 - «Հայիթի», Ուիլյամ Դյուբուա (Ակակի Վասաձեի հետ համատեղ)
- 1955 - «Տարիել Գոլուա», Լեո Քիաչելի
- 1956 - «Փիլիսոփայությա դոկտոր», Բրանիսլավ Նուշիչ
- 1956 - «Գործնական մարդը», Իոնա Վակելի
- 1958 - «Ասք սիրո մասին», Քիտա Բուաչիձե
- 1958 - «Հրեշտակներ», Գ. Սեվաստիկոգլու
- 1959 - «Այդպիսի սեր», Պավել Կոգուոտ
- 1960 - «Իրկուտսկյան պատմություն», Ալեքսեյ Արբուզով
- 1960 - «Կանանց խռովությունը», Սենդերբյու
- 1962 - «Ծովի երեխաները», Գ. Խուխաշվիլի
- 1962 - «Հյուրանոցի տիրուհին», Կառլո Գոլդոնի
- 1963 - «Չինչրակա», Գեորգի Նախուցրիշվիլի
- 1966 - «Արքա Լիր», Վիլյամ Շեքսպիր
- 1968 - «Անտիգոնա», Ժան Անույ
- 1969 - «Քանի դեռ սայլը չի շրջվել», Օթիա Իոսելիանի
- 1970 - «Կամուրջ», Ալեքսանդր Չխեիձե
- 1981 - «Դոն Ժուան», Մոլիեր
- 1981 - «Մեր քաղաքը», Տ. Ուայլդեր և Ռեզո Գաբրիաձե
- 1982 - «Բակուլի խոզերը», Դավիթ Կլդիաշվիլիի
- 1996 - «Ամֆիտրիոն-38», Ժան Ժիրոդու
- «Մարդկային ձայն», Ժան Կոկտո
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)[2]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1988)
- Վրացական ԽՍՀ Կոտե Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1980, «Քանի դեռ չի սկսել փորձը» գրքի համար)
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1986)
Հիշատակ
խմբագրելՄիխեիլ Թումանիշվիլու անունն է կրում Թբիլիսիի Կինոդերասանի պետական թատրոնը, ինչպես նաև 1997 թվականին հիմնադրված «Սաչուկարի» արվեստների միջազգային կինոփառատոնը (այլ անվանումներ՝ «Նվեր», «Geoselis Gift»)[3]:
Միխեիլ Թումանիշվիլին հայտնի է իր ռեժիսորական մեթոդի շնորհիվ[4]։
Մատենագրություն
խմբագրել- М.И. Туманишвили. Введение в режиссуру. - М.: Театр "Школа драматического искусства", 2003. - 270 с. (составитель Н. Ю. Казьмина)[5]
- Режиссёр уходит из театра : [Воспоминания режиссёра] / Михаил Туманишвили, - Тбилиси.: Союз театр. деятелей Грузии, 1989
- Натела Урушадзе. Рассказ главного свидетеля (воспоминания о М.И. Туманишвили) - Саранск, 2001[6]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ История создания театра
- ↑ Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр
- ↑ Майя Мамаладзе. (9 ноября 2000). «Грузинский «Подарок»». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ "Михаил Туманишвили был одним из самых крупных художников того поколения, для которого театр был то ли храмом, то ли домом, но в любом случае - крепостью, которую следовало без устали строить и укреплять, непременно всю жизнь" (Статья, посвященная московским гастролям Тбилисского театра Киноактера) [1]
- ↑ Рецензия на переиздание книги М.И. Туманишвили
- ↑ Книга издана при содействии мэрии Москвы, предисловие Людмилы Швецовой
Արտաքին հղումներ
խմբագրել- По материалам Большого энциклопедического словаря
- Некролог в журнале «Огонек» (авторства Натальи Крымовой) Արխիվացված 2015-08-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Թումանիշվիլի» հոդվածին։ |