Իոնա Վակելի (կեղծանուն, իսկական անունն ու ազգանունը՝ Իոնա Մեգրելիձե, 15 (28) նոյեմբերի, 1900, գյուղ Վակե, Օզուրգեթի շրջան - 1988), վրացի գրող, բանաստեղծ։

Իոնա Վակելի
Ծննդյան անունԻոնա Մեգրելիձե
Ծնվել է15 (28) նոյեմբերի, 1900
Վախճանվել է1988(1988)
Վախճանի վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1900 թվականի նոյեմբերի 15-ին (28-ին) Օզուրգեթի շրջանի Վակե գյուղում։ Գրական գործունեությունն սկսել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1920 թվականին։ Ստեղծագործության առաջին շրջանում Իոնա Վակելին հարել է հեղափոխական ռոմանտիզմին։ Որպես գյուղում ծնված մարդու՝ Իոնա Վակելիին հարազատ է գյուղի կյանքի թեմատիկան (պոեմ «Նասակիրալի», (1925), նվիրված է 1905 թվականի հեղափոխությանը)։ Նրա պոեզիան հագեցած է ֆաբրիկաների ու գործարանների ռիթմով և արտահայտում է պրոլետարական կոլեկտիվ աշխատանքի հզորության գաղափարը։ Ֆետիշացնելով մեքենաների աղմուկը և արտահայտելով հեղափոխական պայքարի ու շինարարության գաղափարները՝ Վակելին սկզբում գրեթե չէր անդրադառնում բանվորների կենցաղին ու հոգևոր մշակույթին։

Ռեալիզմին ու մարդկանց կյանքի կոնկրետ հարցերին Իոնա Վակելին սկսեց անդրադառնալ 1930-ական թվականներին՝ ձգտելով գեղարվեստական ազդեցության համապատասխան մեթոդով ազդել բանվոր դասակարգի հոգեբանության վրա։ «Ապրակումե Չիմչիմելի» (1934) կատակերգության մեջ, «Նախանձ» (1937) և «Պողպատ» (1951) պիեսներում Վակելին քննադատում է անցյալի մնացորդները, պատկերում կամային, նպատակասլաց խորհրդային մարդկանց կերպարներ ու նրանց պայքարը նոր կյանքի կառուցման համար։ Ձևի տեսանկյունից Վակելին մեծապես հետևում է XIX դարի վրաց գրականության դասականներին ու հատկապես Իլյա Ճավճավաձեին (պոեմ «Մեցիսկվիլե»)։

Իոնա Վակելին գրել է նաև պատմական դրամաներ՝ «Շամիլ» (1935), «Գեորգի Սաակաձե» (1939) և «Թագուհի Թամար» (1948)։ Նրա պիեսները բեմադրվել են Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում, Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում և Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

Մատենագրություն

խմբագրել

Առանձին գրքով հրատարակվել են՝

  • Շարավանդեդի, Թիֆլիս, 1923,
  • Թվրոպա, Թիֆլիս, 1925,
  • Նասակիրալի, Թիֆլիս, 1926։

Գրականություն

խմբագրել
  • Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б. История грузинской литературы. Тб., 1958.