Ավարտել է Ժնևի համալսարանը (1893 թվականին)։ 1908 թվականից բուսաբանություն է դասավանդել Վարշավայի համալսարանում, 1908 թվականից՝ պոլիտեխնիկական ինստիտուտում, 1917 թվականից՝ Ցուրևի (այժմ՝ Տարտու), 1918 թվականից՝ Վորոնեժի համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի պլաստիդների և պիգմենտների ուսումնասիրմանը և դրանց հետա–զոտության մեթոդների մշակմանը։ Կարևոր նշանակություն ունի տարբեր կլանիչներով (ադսորբենտներ) հետազոտվող խառնուրդի բաղադրիչների ընտրողական կլանման վրա հիմնված նյութերի բաժանման Ցվետի մեթոդը (1903 թվականին)։ Այդ մեթոդով մաքուր ձևով առանձնացրել է a, b և с քլորոֆիլները և քսանտոֆիլի որոշ իզոմերներ։ Ցվետի հայտնագործությունը հիմք է հանդիսացել քրոմատագրաֆիայի մի շարք նոր ուղղությունների ստեղծման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 168)։