Մեմնոն
Մեմնոն (հին հունարեն՝ Μέμνων), Հին Հունաստանի դիցաբանության մեջ[2] Էոսի և Տիտոնոսի որդին, եթովպացիների թագավորը[3]։ Նրա զենքերը պատրաստել է Հեփեստոսը[4]։
Մեմնոն | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Ismandes? |
Սպանված է | Աքիլլես |
Տոհմ | Dardanides? |
Հայր | Թիֆոնոս[1] |
Մայր | Էոս[1] և Cissia? |
Քույր/Եղբայր | Himera? |
Memnon Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՏրոյայի պատերազմի ժամանակ Մեմնոնը մեծաթիվ եթովպական զորք բերեց Տրոյայի պաշտպանության համար։ Սպանել է Անտիլոքոսին, սակայն զոհվել է Աքիլլեսի ձեռքերով, որը վրեժ լուծեց ընկերոջ մահվան համար[5]։ Իսկ ըստ Քվինտոս Զմյուռնիացու «Հոմերոսից հետո» (լատ.՝ Posthomerica, հին հուն․՝ «Τὰ μετὰ τὸν Ὅμηρον», «Τὰ μεθ᾽ Ὅμηρον») պոեմի՝ Մեմնոնը սպանել է 3 աքքադցու, սակայն սպանվել է Աքիլլեսի կողմից[6]։ Մեմնոնի մահը հիշեցնում է Հեկտորի մահը, Տրոյայի մեկ այլ պաշտպանի, ում նույնպես սպանել է Աքիլլեսը՝ ցանկանալով վրեժ լուծել իր ընկերոջ (Պատրոկլեսի) մահվան համար։ Ըստ որոշ գիտնականների «Եթովպիական» պոեմն առավել հնամենի պատմություններ է պարունակում Մեմնոնի մասին, քան «Իլիականը»[7]։
Մահվանից հետո
խմբագրելՄեմնոնի մահվանից հետո Զևսը, տեսնելով որդու կորուստը անհույս սգացող Էոսին (ըստ լեգենդի՝ ցողի կաթիլը, որը հայտնվում է առավոտյան, Էոսի արցունքներն են՝ թափված որդու համար), Մեմնոնին կյանք է տալիս և շնորհում անմահություն[4]։
Մեմնոնի հորեղբայրը նրա համար Փռյուգիայում կառուցում է հուշարձան[8]։ Մեմնոնի գերեզմանը նշվում է Էսեպի գետաբերանին՝ Եթովպիայում[9]։ Ըստ Սիմոնիդես Քիոսացու՝ Մեմնոնը թաղված է Սիրիայում՝ Պալտայի մոտակայքում, Բադ գետի մոտ[10]։ Մեմնոնի տաճարը գտնվել է Օրոնտեսում[11]։ Մեմնոնի բրոնզաձույլ սուրը պահվել է Նիկոմեդիայի Ասկլեպիոսի տաճարում[12]։ Արքայի հանդերձանքը ասեղնագործված էր մեմնոիդների պատկերներով։ Ըստ տարածված լեգենդի՝ Մեմնոնը թագավորել է 5 սերունդ[13]։
Մեմնոնի արձանը[14] տեղադրված է եղել եգիպտական Թեբեում, բայց, ըստ թեբեացիների, դա Ֆամենոֆի արձանն է եղել[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Ἠώς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 473.
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.137, ЛЛюбкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.375-376; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 12, 4
- ↑ Гесиод. Теогония 985
- ↑ 4,0 4,1 Арктин. Эфиопида, синопсис
- ↑ Арктин. Эфиопида, синопсис; Гомер. Одиссея IV 187; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э V 3
- ↑ Квинт Смирнский. После Гомера II 666—679
- ↑ см. Клейн Л. С. Анатомия «Илиады». СПб, 1998. С.259, 294
- ↑ Гесиод, фр.353 М.-У.
- ↑ Страбон. География XIII 1, 11 (стр.587)
- ↑ Страбон. География XV 3, 2 (стр.728)
- ↑ Псевдо-Оппиан. Об охоте II 152 // Гиндин Л. А., Цымбурский В. Л. Гомер и история Восточного Средиземноморья. М., 1996. С.299
- ↑ Павсаний. Описание Эллады III 3, 8
- ↑ Филострат. Жизнь Аполлония Тианского VI 4, ссылка на Дамида
- ↑ Тацит. Анналы II 61
- ↑ Павсаний. Описание Эллады I 42, 3
Գրականություն
խմբագրել- Quintus; James, Alan W. (2004). The Trojan Epic: Posthomerica. Vol. Book II. Baltimore, MD: Johns Hopkins UP.
- Herodotus (2003). The Histories. London, England: Penguin Books. ISBN 978-0-14-044908-2.
Արտաքին հղումներ
խմբագրել- Philostratus von Lemnos, 1.7 Theoi Project
- Quintus von Smyrna Posthomerica libri II Theoi Project
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեմնոն» հոդվածին։ |