Ցող, ջրի մանր կաթիլներ, որոնք առաջանում են դրական ջերմաստիճանի դեպքում՝ երկրի մակերևույթի, բույսերի գետնամերձ առարկաների վրա՝ երեկոյան, գիշերը և առավոտյան՝ օդի սառչելու և ջրային գոլորշիների խտանալու հետևանքով (բացասական ջերմաստիճանի դեպքում առաջանում է եղյամ)։ Ցողի առաջացմանը նպաստում է պարզկա, անհողմ եղանակը։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում ցողը դիտվում է գարնանը և աշնանը, հիմնականում արևածագից առաջ, երբ օդի ջերմաստիճանը հասնում է նվազագույնի։


  Ընթերցե՛ք «ցող» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։