Մելքոն Կյուրճյան

հայ գրող, հրապարակախոս
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրճյան (այլ կիրառումներ)

Մելքոն Կյուրճյան (Հրանտ) (1859[1], Հավավ, Kovancılar, Էլազըղի մարզ, Թուրքիա - 1915[1], Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ գրող, հրապարակախոս։

Մելքոն Կյուրճյան
արմտ. հայ.՝ Մելքոն Կիւրճեան
Melkon Gurdjian.jpg
Ծնվել է1859[1]
ԾննդավայրՀավավ, Kovancılar, Էլազըղի մարզ, Թուրքիա
Վախճանվել է1915[1]
Վախճանի վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունհրապարակախոս և գրող
Լեզուարեւմտահայերէն
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան և Կեդրոնական վարժարան (1896)
Մելքոն Կյուրճյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքի Հավավ գյուղում։ Փոքր հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, սովորել Սկյութարի ճեմարանում, ապա նույն թաղամասի Ս. Խաչ վարժարանում. ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Պոլսի հայկական դպրոցներում։ 1890-1896 թթ. եղել է Կենտրոնական վարժարանի հայոց լեզվի ու գրականության դասատու, աշակերտներին գաղտնի դասավանդելով նաև հայ ժողովրդի պատմություն։ 1896 թվականի քաղաքական դեպքերից հետո մեկնել է Բուլղարիա, Վառնայում բաց արել Արծրունյան դպրոցը՝ ի հիշատակ Գրիգոր Արծրունու։ 1898 թվականին վերադարձել է Պոլիս, սակայն շուտով ձերբակալվել է և աքսորվել Կաստեմունի, որտեղ մնացել է մինչև 1908 թվականը՝ Օսմանյան սահմանադրությունը։

Գրական ասպարեզ է մտել 1883 թվականին, աշխատակցելով պոլսահայ մամուլին, սակայն որպես գրող հայտնի է դարձել 1888 թվականին, երբ Արփիար Արփիարյանի առաջարկովգրել է իր «Պանդուխտի կյանքեն» գրական ակնարկները, որոնք մաս-մաս տպգրվել են «Մասիս» շաբաթաթերթում։ Այդ տարիներին աշխատակցել է նաև «Արևելք» և «Հայրենիք» օրաթերթին։ Հետագայում, Կաստեմունիի աքսորավայրում, գրել է «Ճախճախուտքի մեջ. երկու առանցքի վրա» վեպը, որն անստորագիր սկսել է տպագրել Պոլսի «Սուրհանդակ» թերթում, սակայն, հազիվ 18 համարում լույս տեսած, գրաքննությունն իմացել է հեղինակի ով լինելը և արգելել, բռնագրավել 350 էջանոց վեպը և ոչնչացրել։

Աքսորավայրից պայքարել է նաև լեզվապայքարին՝ «Թղթակից ի Պոնտոս» ծածկանունով հոդվածներ տպագրել «Բյուզանդիոն» թերթում։

Օսմանյան սահմանադրությունից հետո շարունակել է մանկավարժական և գրական աշխատանքը։ Աշխատկցել է պոլսահայ թերթերի ու հանդեսների, նաև Թիֆլիսի «Մշակին», Զմյուռնիայի «Հայ գրականություն» հանդեսին։

Օգտագործել է Շահեն, Ավո և այլ ծածկանուններ։ Նրա «Պանդուխտի կյանքեն» ակնարկները առանձին գրքով լույս են տեսել Փարիզում, 1931 թվականին։ Առանձին գրքով հրատարակած մյուս աշխատություններն են «Գրաբար լեզու» (դասագիրք, Կ. Պոլիս, 1913) և «Մեսրոպ և Սահակ» (1913)[2]։

ԵրկերԽմբագրել

  • Գրաբար լեզու։ Միջին ընթացք, Կ. Պոլիս, 1913, 160 էջ։
  • Կործանւող յեկեղեցի, Թիֆլիս, 1926, 32 էջ։
  • Ամբողջական երկեր, հատ. Ա, Փարիզ, 1931, 220 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 113-114 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 494