Բալու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, իսկ ավելի վաղ ժամանակներում Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգի Բալահովիտ գավառում, Արածանիի աջ ափին։ Երեք կողմից շրջապատված է գետով։

Քաղաք
Բալու
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներՊալու
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն10 000 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր, ասորիներ, հույներ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբալուեցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23500
Բալու (Թուրքիա)##
Բալու (Թուրքիա)

Պատմություն

խմբագրել

Բալուն նշանավոր է եղել անառիկ բերդով և ամրություններով, որոնք հավանաբար ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ են։ Ս․ Մեսրոպ լեռան գագաթին գտնվում էր ուրարտական հինավուրց կիսակործան բերդը։ Ըստ Վարդան պատմիչի, լեռը կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով, որովհետև վերջինս բերդում մնացել է յոթ շաբաթ և լրացրել է հայերեն այբուբենի տառերը։ Այստեղ պահպանվել էին միջնաբերդի, պարիսպների, շտեմարանի ավերակները և 29 տողից բաղկացած արձանագրություն։

Բալուն նվաճել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, իսկ XVI դարից տիրել են թուրքերը։ Չդիմանալով թուրքերի բռնություններին՝ Բալուի հայերը գաղթել են օտար երկրներ և նրանց թիվն աստիճանաբար նվազել է։ 1880 թվականին Բալուն ուներ մոտ 5000 հայ բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին նրա 10 000 բնակչից 2500-ը հայեր էին, մնացածը՝ թուրքեր, քրդեր, ասորիներ, հույներ։

Բալուի հայերը 1895 թվականին հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին համիդյան ջարդարարների դեմ՝ տալով շատ զոհեր։ Մեծ եղեռնի ժամանակ նրանք նորից ինքնապաշտպանության դիմեցին, բայց ուժերն անհավասար էին, և պարտվեցին։ Հետագայում տեղացի հայերից շուրջ 750 մարդ վերադարձան ու բնակություն հաստատեցին Բալուում և նրա շրջակա գյուղերում։ 1960 թվականի տվյալներով Բալուն ուներ 4135 բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Հայերն զբաղվում էին հիմնականում արհեստներով (կտավագործություն, կոշկակարություն), առևտրով, նաև երկրագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ։ Նրանք պատրաստում էին կոշիկներ, կտավ, չորացրած մրգեր և արտածում Խարբերդ, Ամիդ, Մուշ, Չարսանճագ և այլն։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել
 
Բալուի կամուրջը

Բալուի հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ունեին չորս եկեղեցի (Քաղցրահայաց Ս․ Աստվածածին, Ս․ Լուսավորիչ, Ս․ Սահակ, Ս․ Կիրակոս) և երկու երկսեռ դպրոց, բողոքական հայերը՝ մեկ եկեղեցի և մեկ դպրոց։ Բալուում գործում էին Մեսրոպյան և Բարեսիրաց ընկերությունները (առաջինը՝ վարժարաններին նպաստելու, երկրորդը՝ գավառի աղքատներին օգնելու նպատակով)[1]։

Բալու քաղաքից արևելք Արածանիի հովտում փռված է Ալվա դաշտը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 237, Բալու

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Սարգիսյան Հ․ (Ալեվոր), Բալու, Կահիրե, 1932
  • Կռայան Մ․, Բալու, Անթիլիաս–Լիբանան, 1965
  • Տերոյանց Մ․, Բալու, «Արաքս», 1894 – 1895, գիրք 2
  • Ծոցիկյան Ա․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու–Յորք, 1947
  • Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l'Empire ottoman à la veille du génocide, Paris; Arhis, 1992.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 237