Հավավ
Հավավ, քաղաք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ կողմում, Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք։ Ներկայիս անվանումը՝ Էքինոզու (Ekinözü)։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°47'0.01"N, 39°52'27.92"E։
Քաղաք | ||
---|---|---|
Հավավ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Բալուի Աթենք, Խավավ, Խոբաբ, Հապապ, Հապապան, Հավանան, Հավհավ, Հավհավան, Հատավ, Հարավ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1880 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23850 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ ավանդության Թադևոս Առաքյալը եկել է այս բնակավայր հեթանոսներին քարոզելու համար։ Սակայն տեղացիները շան ձայն են հանել (հաֆ-հաֆ) և առաքյալը նրանց անիծել է, ասելով, որ միշտ «հավ-հավ» ասեն։ Այստեղից էլ գյուղի անունը կոչվել է Հավավ։
Պատմություն
խմբագրելԺամանակին եղել է քաղաք, իսկ այնուհետև մնում էր որպես հայաբնակ մեծ գյուղ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի 70-ական թվականներին ուներ 160 տուն, 1915 թվականին՝ 235 տուն` 1880 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀավավն ուներ Ս. Կաթողիկե և Ս. Աստվածածին անուներով եկեղեցիներ։ Գյուղից հարավ էր գտնվում Քաղցրահայաց կամ Հավավի վանքը՝ կառուցված Մանասթըր լեռան (գյուղից մոտ 2.3 կմ հարավ-արևմուտք) հյուսիսային՝ անտառապատ լանջին, այժմ՝ ավերակ։ Բնակավայրի առաջ ձգված ընդարձակ դաշտում քարե խաչաձև արձաններ կային, որոնք կանգնեցվել էր Թադևոս Առաքյալի կողմից։
Կրթություն
խմբագրելԺամանակին գրչության կենտրոն էր։
Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որը հովանավորում էր «Միացյալ ընկերությունը»։
Անվանի մարդիկ
խմբագրելՀավավում են ծնվել գրողներ Մ. Կյուրճյանը (1854-1915) և Ն. Մանկունին (1884-?)[2]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 376
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 264)։ |