Մելիքսեթ Պողոսյան
Մելիքսեթ Արամի Պողոսյան (առավել հայտնի է Մելո անունով, օգոստոսի 31, 1960, Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ[1], Սյունիքի մարզպետ[2]։
Մելիքսեթ Արամի Պողոսյան | |
---|---|
օգոստոսի 31, 1960 (64 տարեկան) - | |
Ծննդավայր | Տեղ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 1988-2017 |
Կոչում | գնդապետ |
Հրամանատարն էր | «Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար |
Պաշտոն | Սյունիքի մարզպետ, Սյունիքի «Երկրապահ կամավորականների միության» ղեկավար |
Մարտեր/ պատերազմներ | Քառօրյա պատերազմ, «Թուրուսի խութի» գրավում, Լաչինի ազատագրում, Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրում |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄելիքսեթ Պողոսյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում՝ 1967-1977 թվականներին։ 1992թ․ ընդունվել և 1996թ․ ավարտել է Գորիսի «Սյունիք» համալսարանը՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում։ Այնուհետև զորակոչվել է կարմիր բանակ, ծառայությունը Խորհրդային բանակում անց է կացրել Հունգարիայում, եղել է տանկիստ[3]։
Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է գյուղի պաշտպանությանը։ 1989 թվականին նա միավորել է Տեղ գյուղի կամավորական ջոկատները և ստեղծել «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը և կամավորների կողմից ընտրվել ջոկատի հրամանատար։ «Մելիք-Բարխուդար» ջոկատը 1989-1990 թվականներին նրա գլխավորությամբ մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։ 1990-1991 թվականներին հատուկ գնդի կազմում Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին։
1992 թվականի մայիսի 12-ին Տեղ գյուղում գտնվող Մելիք-Բարխուդարի տանը ժողով է տեղի ունեցել, որտեղ որոշվել է գրավել «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին հայկական գյուղերը։ Մելիքսեթ Պողոսյանը հետախուզական աշխատանք կատարելուց հետո իր ջոկատի մարտիկների հետ նետվել է մարտի։ Մարտի ընթացքում ադրբեջանցիները տվել են զոհեր, մեծ քանակությամբ ռազմավար և թողել «Թուրուսի խութ» հենակետն ու նահանջել։ Ադրբեջանցիներից առգրավված զենք-զինամթերքով «Մելիք-Բարխուդար» ջոկատը Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ մայիսի 18-ին մասնակցեել են նաև Լաչինի ազատագրմանը։
Մելիքսեթ Պողոսյանը իր ջոկատով մասնակցել է Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրմանը, որտեղ էլ վիրավորվել է։
1994 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, 1995-1996 թվականներին եղել է 4-րդ գումարտակի հրամանատար, 1996-2000 թվականներին՝ առանձին զրահատանկային զորամասի հրամանատար։
2000-2007 թվականներին զբաղեցրել է Գորիսի գնդի հրամանատարի պաշտոնը, 2007-2017 թվականներին եղել է Գորիսի շրջանի զինկոմ, Սյունիքի ավագ զինկոմ։
2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ Պողոսյանը զորացրվել է։
2016 թվականին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել է մի քանի ջոկատների հրամանատար։
2019 թվակականին նշանակվել է Սյունիքի «Երկրապահ կամավորականների միության» ղեկավար։
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 8-ի 1993-Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[4][5]։
Ունի գնդապետի կոչում։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ, հինգ թոռ։
Պարգևներ և մեդալներ
խմբագրել- «Արիության համար» մեդալ, 1996
- ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալ, 2000
- «Մարտական գործողությունների մասնակցի» մեդալ, 2000
- «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալ, 2000
- «1-ին աստիճանի Մարտական Խաչ» շքանշան, 2002
- «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2003
- «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, 2003[6]
- «Անբասիր ծառայության համար» 2-ին աստիճանի մեդալ, 2004
- «Մարտան ծառայության մեդալ», 2000
- «ՀՀ և ԼՂՀ սահմաննեերի պաշտպանության համար մղվող գործողությունների մասնակցի» մեդալ, 2006
- «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալ, 2006
- «Հայաստանի 5-րդ բրիգադ» հուշամեդալ, 2006
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2006
- «Արծիվ Մահապարտների միության» մեդալ, 2000
- «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2008
- «Հաղթանակ» մեդալ, 2008
- ԼՂՀ-ի «Մարտական ծառայության» մեդալ, 2010
- «Վարդան Մամիկոնյան» մեդալ, 2010
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011
- «ՀՀ զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, 2011
- «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011
- Անվանական զենք (CZ76P-07) տեսակի, 2000
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ, 2012
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2012
- ԼՂՀ պաշտպպանության բանակի հուշամեդալ, 2012
- Անվանական զենք որսորդական հրացան, 2012
- «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ, 2013
- «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալ, 2013
- «Դրաստամատ Կանայանի մեդալ», 2016
- «Երկրապահ 25 տարի» հոբելյանական մեդալ, 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մելիքսեթ Պողոսյան. «Հրադադար կա, բայց այնպես չէ, որ խախտումներ չկան… » | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Մի «անկեղծ»
- ↑ «Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ». Hetq.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Սյունիքի մարզպետարան». syunik.mtad.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ LLC, Ayb Solutions. «ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՄՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է, ՕՐՀՆՅԱԼ Է ՔՈ ԳՈՐԾԸ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
Նախորդող Հունան Պողոսյան 2018-2020 |
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան 2020— |
Հաջորդող Ռոբերտ Ղուկասյան 2020֊2022 |