Մաքս Քլինգեր (գերմ.՝ Max Klinger, փետրվարի 18, 1857(1857-02-18)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - հուլիսի 5, 1920(1920-07-05)[1][5][6][…], Գրոսենա, Նաումբուրգ, Գերմանիա[7] և Նաումբուրգ, Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, փորագրանկարիչ, գրող։ Սիմվոլիզմի ներկայացուցիչ։

Մաքս Քլինգեր
գերմ.՝ Max Klinger
Max Klinger by Nicola Perscheid c1900.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1857(1857-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Վախճանվել էհուլիսի 5, 1920(1920-07-05)[1][5][6][…] (63 տարեկան)
Մահվան վայրԳրոսենա, Նաումբուրգ, Գերմանիա[7] և Նաումբուրգ, Գերմանիա[4]
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա[8][9]
ԿրթությունQ60322780?, Academy of Fine Arts Karlsruhe? (1875) և Պրուսիայի արվեստի ակադեմիա (1876)
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, գրող, նկարիչ-փորագրող, Volunteer serving one year, գծանկարիչ և exlibrist
Ուշագրավ աշխատանքներParaphrase on the Finding of a Glove?
ՈւսուցիչKarl Gussow?, Ludwig des Coudres? և Emile Wauters?
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[10], Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Վիեննական սեցեսիոն
Համատեղ ապրողԷլզա Ասենիեֆ
Max Klinger Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մաքս Քլինգերը մասնագիտական կրթություն ստացել է Կարլսռուեում։ Դեռ ուսանողական տարիներից նրա համար առանձնահատուկ գրավչություն են ունեցել Ադոլֆ ֆոն Մենցելի և Ֆրանսիսկո Գոյայի փորագրանկարները։ Նա իր ուժերը փորձել է փորագրանկարչության բնագավառում և կարճ ժամանակամիջոցում դարձել ինքնատիպ փորագրանկարիչ։ 1880-ական թվականների սկզբներից անցել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելուն[11]։ 1883–1893 թվականներին ապրել է Հռոմում, խորությամբ ուսումնասիրել անտիկ շրջանի ու Վերածննդի ժամանակների կերպարվեստը՝ կրելով որոշակի ազդեցություն[11]։

 
Էլզա Ասենիյեֆ, 1900.

Քլինգերի ամենահամբավված ստեղծագործությունը «Փոխակերպություններ կանացի մի ձեռնոց գտնելու կապակցությամբ» ընդհանուր խորագիրը կրող, տասը փորագրանկարներից բաղկացած նկարաշարն է (1881 թ.), որտեղ արվեստագետն արտացոլել է սահադաշտում կանացի մի ձեռնոց գտնելու առթած երազներն ու խոհերը, սիրո ու երազային կնոջ մասին ռոմանտիկ պատկերացումները և դրանց միջոցով արտահայտել է իր «ես»-ը։

Նկարիչը շատ է ճամփորդել, տևական ժամանակահատվածներով եղել է Եվրոպայի արվեստի կենտրոններում։ 1893 թվականին վերադարձել է հայրենի Լայպցիգ ու անցել համեմատաբար նստակյաց կյանքի։ 1897-ից գլխավորապես կենտրոնացել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելու վրա։

Ինչպես նշել են Ջորջո դե Կիրիկոն և անվանի այլ արվեստագետներ, Քլինգերի արվեստը չափազանց կարևոր օղակ է 19-րդ դարի սիմվոլիզմից (խորհրդապաշտությունից) 20-րդ դարի մետաֆիզիկական արվեստին ու սյուրռեալիզմին անցնելու շարժման մեջ։

22369-րդ համարանիշը կրող աստղակերպը (աստերոիդը) ի պատիվ նրա՝ անվանվել է «Քլինգեր»[12]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Քլինգերի «Կյանք» (1881-1884 թթ.), «Դրամաներ» (1883 թ.), «Սեր» (1887 թ.), «Մահվան մասին» (1889, 1898-1910 թթ.) օֆորտաշարերում վառ իրական կերպարները, սոցիալական սուր խնդիրների արծարծումը, զուգորդված են ֆանտաստիկային ու ողբերգական հոռետեսությանը։ Նրա գեղանկարչության մեջ ավելի պարզորոշ են «մոդեռն» ոճի, միստիկական սիմվոլիկայի և նատուրալիզմի գծերը («Քրիստոսը Օլիմպոսում», 1897 թ., XIX և XX դդ. պատկերասրահ, Վիեննա)։ Քլինգերը ձգտել է բազմագույն քանդակագործության վերաստեղծմանը («Բեթհովեն», մարմար, գիպս, բրոնզ, 1886-1902 թթ., կերպարվեստի թանգարան, Լայպցիգ

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Gibson, Michael. "Symbolism". Köln: Benedikit Taschen Verlag. 1995. 3-8228-9324-2.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մաքս Քլինգեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482