Մարտունաշեն (Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունաշեն (այլ կիրառումներ)

Մարտունաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 39 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 89 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Մարտունաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես585,0 կմ²
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն76 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մարտունաշեն (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մարտունաշեն (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 585,0 հա տարածք, որից 548,4 հա գյուղատնտեսական նշանակություն։ Մարտունաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 3 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն խմբագրել

1988 թվականին հայ ազգաբնակչությունը վտարվեց Ադրբեջանի ԽՍՀ հարևան գյուղերից, բայց Մարտունաշենի և հարևան Չայքենդ քաղաքի բնակիչները հրաժարվեցին լքել իրենց տները։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

Մարտունաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 76 մարդ, կա 22 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 51 51 54

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 23 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 366.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)