Մարտունաշեն (Շահումյանի շրջան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունաշեն (այլ կիրառումներ)

Մարտունաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Գտնվում է Գանձակ քաղաքից 30 կմ արևելք։ Գտնվում է Խանլար քաղաքից 29 կմ հարավ-արևելք, Կյուրկչայ գետի աջ կողմում, լեռնալանջին։

Գյուղ
ադրբ.՝ Qarabulaq
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
Համայնք Գետաշեն համայնք
Այլ անվանումներԿարաբուլաղ, Ղարաբուլաղ, Ղարաբուլաղ Հին
ԲԾՄ1029 մետր
Բնակչություն315 մարդ (1907)
Ժամային գոտիUTC+4
##Մարտունաշեն (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Կլիման մեղմ է և առողջարար։

Նախկինում Կարաբուլաղ անվանմամբ մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ։

ԲնակչությունԽմբագրել

1907 թվականին ուներ 315 հայ բնակիչ։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, բանջարանաբոստանային և կերային կուլտուրաների մշակություն էր։

Հասարարակական կառույցներԽմբագրել

Գործում էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղն ուներ Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի։ 1890-ականներին գյուղում կար 2 այլ եկեղեցիների ավերակներ։

Մարտունաշենի մոտակայքում գտնվում էին 4 ավերակ գյուղատեղիներ իրենց եկեղեցիներով.

  • Դոլուս գյուղատեղին իր կիսավեր եկեղեցիով և գերեզմանոցով։ Գտնվում էր Մարտունաշենից 800 մ հարավ։
  • Միջին վանք (Միջի վանք) եկեղեցու ավերակները և Զորի Խաչ քարաժայռը
  • Բրդի շինի եկեղեցի
  • Երի վանք (Վերին վանք)

Անվանի մարդիկԽմբագրել

Այստեղ է ծնվել Խորհրդային Միության հերոս Վաղինակ Զաքարյանը[3]։

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 390–392 
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 742