Մարջ Պիրսի (անգլ.՝ Marge Piercy, մարտի 31, 1936(1936-03-31)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4][5][6][…]), ամերիկացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստ և հասարակական ակտիվիստ, որի գործերը դասվում են դասական ֆեմինիստական գրականության և մասնավորապես ֆեմինիստական գիտական ֆանտաստիկայի շարքին։

Մարջ Պիրսի
անգլ.՝ Marge Piercy
Ծնվել էմարտի 31, 1936(1936-03-31)[1][2][3][…] (88 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4][5][6][…]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ և Կլիմայական ակտիվիստ
Ազգությունհրեա և սպիտակ մարդ
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8][9][…]
ԿրթությունՄիչիգանի համալսարան[10] և Հյուսիսարևմտյան համալսարան[10]
ԺանրերQ30751799?, գիտական ֆանտաստիկա, պոեզիա և ֆեմինիստական գիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներGoing Down Fast?[7] և Woman on the Edge of Time?
ԱշխատավայրԻնդիանայի համալսարան[10]
Պարգևներ
Կայքmargepiercy.com

Կենսագրություն խմբագրել

Մարջ Պիրսին ծնվել է 1936 թվականի մարտի 31-ին, ԱՄՆՄիչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նա Ռոբերտ Պիրսի (ազգությամբ` վալլիացի) և Բերտա Բեռնիս Բունին Պիրսի (ռուս-լիտվական ծագում ունեցող հրեա) դուստրն է։ Որպես բանաստեղծուհի` շատ բանով պարտական է մորը, որը նրան սովորեցրել է դիտողականություն։ Տատիկը իր թոռնուհուն դաստիարակել է հրեական հավատքով և պատմել է բազմաթիվ ընտանեկան պատմություններ։ Պատանեկության շրջանում երկարատև հիվանդությունը ստիպել է Պիրսին կարդալ սովորել։ Նա, մասնավորապես, սիրում էր կարդալ Բրոնտե քույրերին, Դորոթի Լի Սեյերսին, Էռնեստ Հեմինգուեյին, Ուոլթ Ուիթմենին, Կարլ Մարքսինի և Զիգմունդ Ֆրեյդին։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա իր բանաստեղծությունների համար արժանանում է «Գոպվուդ» մրցանակի և ստանում է Միչիգանի համալսարանում կրթություն ստանալու կրթաթոշակ[12][13]։ Այնուհետև նա Հյուսիսարևմտյան համալսարանից ստանում է մագիստրոսի կոչում։ 1960-ականների վերջին նա արդեն երկու անգամ ամուսնացել էր։ Կյանքի այս ժամանակահատվածում Պիրսին դարձել էր քաղաքացիական իրավունքների կրքոտ ջատագով և դեմ էր արտահայտվել պատերազմին։ Նա, մասնավորապես, «Նոր ձախեր» շարժման անդամ էր, մասնակցում էր նաև «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» շարժմանը, բայց, նկատելով, որ այստեղ տղամարդիկ գերակշռում են, անցում կատարեց կանանց իրավունքների պաշտպանության շարժմանը։ 1977 թվականին նա դարձավ «Կանանց ինստիտուտը հանուն մամուլի ազատության» կազմակերպության անդամ։

Որպես բանաստեղծ նա առաջին անգամ հանդես եկավ 1968 թվականին՝ լույս ընծայելով «Կործանված ճամբար» բանաստեղծությունների առաջին ժողովածուն (անգլ.՝ Breaking Camp): Նրա առաջին վեպը լույս է տեսել 1969 թվականին և կրում էր «Արագ իջնել ընդհատակ» անվանումը։ 1982 թվականին Պիրսին կրկին ամուսնացավ։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Մարջ Պիրսը հեղինակ է ավելի քան տասնյոթ բանաստեղծությունների ժողովածուների, այդ թվում` «Լուսինը միշտ կին է» (անգլ.՝ The Moon is Always Female, 1980, համարվում է ֆեմինիստական գրականության դասական) և «Օրվա օրհնության արվեստը», (անգլ.՝ The Art of Blessing the Day, 1999):

Նա նաև գրել է տասնհինգ վեպ, մեկ պիես՝ «Վերջին սպիտակ դասը» (անգլ. The Last White Class), համահեղինակ է Իրա Վուդի հետ, էսսեների ժողովածուի՝ «Խայտաբղետ խորանարդիկներ մգդակած վերմակի համար» (անգլ.՝ Parti-colored Blocks for a Quilt), մեկ ոչ գեղարվեստական գիրք և հուշապատումների մի հատոր[14]։ Պիրսի վեպերն ու պոեզիան ուղղորդված են դեպի ֆեմինիստական և սոցիալական թեմաներ։ 1993 թվականին գեղարվեստական «Ապակե մարմինը» (անգլ.՝ Body of Glass) գիտաֆանտաստիկ վեպը, որը գրողին բերեց Արթուր Կլարկ մրցանակ։

«Մթության քաղաքը» (անգլ.՝ City of Darkness)և «Լույսի քաղաքը» (անգլ.՝ City of Light) վեպերի իրադարձությունները տեղի են ունենում Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, իսկ այնպիսի վեպերում, ինչպիսիք են «Ամառային մարդիկ» (անգլ.՝ Summer People) և «Կրքոտ կանանց ցանկությունը» (անգլ.՝ Women of Longings of Women) նկարագրում է մեր օրերի իրադարձությունները։ Նրա բոլոր գրքերը վերաբերում են կանանց կյանքին։ «Կինը՝ ժամանակի եզրին» (անգլ.՝ Woman on the Edge of Time) վեպը համատեղում է ժամանակի ճանապարհորդության պատմությունը սոցիալական արդարության, ֆեմինիզմի հարցերի և հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց վերաբերմունքի հետ։ Ստեղծագործությունը համարվում է ուտոպիական ժանրի դասական ֆեմինիստական գրականության և պատկերում է ավերակ միջավայր ունեցող մի աշխարհ, որտեղ գերակշռում են մեգապոլիսները՝ ինտերնետի ֆուտուրիստական տարբերակով[15]։ Պիրսը նաև օգտագործում է հրեական միստիցիզմի տարրեր և «Գոլեմի» մասին լեգենդը, բայց պատմվածքի հիմնական տարրը համարվում է գլխավոր հերոսուհու փորձերը վերականգնել իր որդու նկատմամբ խնամակալությունը։

Պիրսի վեպերում պատումներն իրականացվում են բազմաթիվ կերպարների անունից։ Հաճախ գրողը օգտագործում է պատումներ առաջին և երրորդ անձի անունից։ Մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական վեպում «Բանակ մեկնելը» (անգլ.՝ Gone To Soldiers) նկարագրում է ինը գլխավոր հերոսների կյանքը Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ասիայում։ Օրինակ, վեպում ֆրանսիացի աղջկա Ժաքլին Լևի-Մոնոտի օրագիրը պատմվում է առաջին անձի անունից, բայց նացիստների կողմից նրան գերի վերցնելուց հետո պատումը սկսվում է վարվել երրորդ անձի անունից[16]։

Անձնական կյանք խմբագրել

Մարջ Պիրսին ամուսնու` Իռա Վուդի հետ բնակվում է Մասաչուսեթսի Վելֆրիթ քաղաքումS[17][18]: Վելֆրիթի տունը նախագծել է Պիրսին և զույգն այնտեղ բնակվում է 1970-ական թվականներից[19][20]։

Ստեղծագործություններ խմբագրել

Նորավեպեր խմբագրել

  • Going Down Fast, 1969
  • Dance The Eagle To Sleep, 1970
  • Small Changes, 1973
  • Woman on the Edge of Time, 1976
  • The High Cost of Living, 1978
  • Vida, 1980
  • Braided Lives, 1982
  • Fly Away Home, 1985
  • Gone To Soldiers, 1988
  • Summer People, 1989
  • He, She And It (հայտնի է նաև որպես` Body of Glass), 1991
  • The Longings of Women, 1994
  • City of Darkness, City of Light, 1996
  • Storm Tide, 1998 (Իռա Վուդի հետ)
  • Three Women, 1999
  • The Third Child, 2003
  • Sex Wars, 2005

Կարճ պատմվածներ խմբագրել

  • The Cost of Lunch, Etc., 2014

Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել

  • Breaking Camp, 1968
  • Hard Loving, 1969
  • Barbie Doll, 1973
  • 4-Telling (Էմմեթ Յարեթի, Դիք Լուրի և Ռոբերտ Հերշոնի հետ միասին), 1971
  • To Be of Use, 1973
  • Living in the Open, 1976
  • The Twelve-Spoked Wheel Flashing, 1978
  • The Moon is Always Female, 1980
  • Circles on the Water, Selected Poems, 1982
  • Stone, Paper, Knife, 1983
  • My Mother's Body, 1985
  • Available Light, 1988
  • Early Ripening: American Women's Poetry Now (ed.), 1988; 1993
  • Mars and her Children, 1992
  • What are Big Girls Made Of, 1997
  • Early Grrrl, 1999.
  • The Art of Blessing the Day: Poems With a Jewish Theme, 1999
  • Colours Passing Through Us, 2003
  • The Hunger Moon: New and Selected Poems, 1980-2010, 2012
  • Made in Detroit, 2015

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • "The Grand Coolie Damn" and "Song of the fucked duck" in Sisterhood is Powerful: An Anthology of Writings From The Women's Liberation Movement, 1970, խմբագիր` Ռոբին Մորգան
  • The Last White Class, (պիեսի համահեղինակ` Իռա Վուդ), 1979
  • Parti-Colored Blocks For a Quilt, (էսսեներ), 1982
  • The Earth Shines Secretly: A book of Days, (օրացույց), 1990
  • So You Want to Write, (ֆանտաստիկ գրականություն), 2001
  • Sleeping with Cats, (հուշեր), 2002
  • My Life, My Body (Outspoken Authors), (էսսեներ, բանաստեղծություններ և հուշեր), 2015

Մրցանակներ խմբագրել

  • Արթուր Սի. Քլարք մրցանակ ֆանտաստիկ գրականության համար, 1992[19]
  • Բրեդլիի մրցանակ, Նոր Անգլիա պոեզիայի ակումբ, 1992[19]
  • Brit ha-Dorot մրցանակ, Շալոմ կենտրոն, 1992[19]
  • Մեյ Սարտոնի անվան մրցանակ, Նոր Անգլիա պոեզիայի ակումբ, 1991[19]
  • Ոսկե վարդ բանաստեղծական մրցանակ, Նոր Անգլիա պոեզիայի ակումբ, 1990[19]
  • Քերոլին Կիցեր պոեզիայի մրցանակ, 1986, 1990[19]
  • Արվեստի ազգային շնորհ մրցանակ, 1978[19]
  • Հրեական յունիոն քոլեջի Հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր, Ցինցինատի, Օհայո, 2004[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Barbie Doll // encyclopedia.comHighBeam Research.
  5. 5,0 5,1 5,2 A Work of Artifice by Marge Piercy
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 Record #68934255 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  8. MusicBrainz artist ID
  9. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. 10,0 10,1 10,2 Notable Names Database — 2002.
  11. Marge PiercyMichigan Women's Hall of Fame.
  12. «Архивная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. «Marge Piercy». The Poetry Foundation. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Sisterhood is powerful : an anthology of writings from the women's liberation movement (Book, 1970)». [WorldCat.org]. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  15. Magali Cornier Michael Feminism and the postmodern impulse : post-World War II fiction. — Albany : State University of New York Press, 1996. — 298 с.
  16. Marge Piercy Gone to Soldiers. — Fawcett Crest, 1988. — 794 с. — ISBN 978-0-449-21557-9
  17. «Marge Piercy». Poets.org. American Academy of Poets. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  18. Wood, Ira (2012). You're married to her?. Leapfrog Press. ISBN 9781935248255.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 19,8 «Marge Piercy | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  20. Marge Piercy, Biography

Արտաքին հղումներ խմբագրել