Եվա (ֆիլմ)
«Եվա» (պարս.՝ یهوا), իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի խաղարկային[1] ֆիլմն է։
![]() կադր ֆիլմից | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբերի 24, 2017 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Անահիդ Աբադ |
Դերակատարներ | Նարինե Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Շանթ Հովհաննիսյան և Սերգեյ Թովմասյան |
Երաժշտություն | Վահան Արծրունի |
Պատմվածքի վայր | Արցախ |
Նկարահանման վայր | Արցախ և Հայաստան |
Կինոընկերություն | Ֆարաբի |
Տևողություն | 94 րոպե |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=1t8rxzDQ5o0 |
Կինոնկարը առաջին հայ-իրանական համատեղ արտադրությունն է և ռեժիսորի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է Հայաստանում[2][3]։ Գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով, «Եվան» Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է[2]։
Ֆիլմի լեզուն արցախի բարբառն է[4]։
Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ[5]։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Արցախում[6]։ Դա դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…[5]։
«Եվայի» գաղափարը ծնվեց 1999 թվականին «Արցախի պատմական հուշարձանները» վավերագրական ֆիլմի աշխատանքի ժամանակ[3][7]։
Նախնական տարբերակով նկարահանումները պրոդյուսերի առաջարկով պիտի կատարվեին Իրանի և Աֆղանստանի սահմանամերձ շրջաններում, սակայն ֆիլմը նկարահանվեց Արցախում[3]։ Ֆիլմի աշխատանքային անվանումը եղել է «Քարվաճառ»[3][6][7]։ Ռեժիսորը շատ էր ցանկանում նկարել Դադիվանքի հետ կապված որոշ տեսարաններ, Ապրիլյան պատերազմի պատճառով, այդ պլանները հնարավոր չէր իրագործել[6]։ Որոշ տեսարաններ նկարահանվեցին Գեղարդում[6]։
Ցուցադրվել է Մոնրեալի փառատոնում, ներկայացվել է երկու՝ Կաննի և «Ֆաջր» կինոփառատոների կինոշուկաներում[2][3]։ Էկրանների ցուցադրումը սկսվեց 2017 թ. սեպտեմբերի 24-ից[5]։ 2017 թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում ֆիլմի գլխավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանի, դերասան Սերգեյ Թովմասյանի և ռեժիսոր Անահիտ Աբադի հետ[8][9]։ Իրանում ֆիլմը նախատեսված էր ցուցադրել պարսկերեն ենթագրերով[6]։
Դերերում
խմբագրել- Նարինե Գրիգորյան — Եվա
- Մարջան Ավետիսյան
- Ռոզի Ավետիսովա
- Շանթ Հովհաննիսյան
- Տիգրան Դավթյան
- Սերգեյ Թովմասյան
- Մարատ Դավթյան
- Վրեժ Քասունի
- Նանոր Պետրոսյան
- Էվելինա Ադամյան
- և ուրիշներ
Տեխնիկական անձնակազմը` ամբողջությամբ իրանցիներ են[6]
- սցենարիստ — Անահիտ Աբադ[5]
- օպերատոր — Հասան Քյարիմին
- պրոդյուսեր — Բեյրուզա Պակնահադա[10], Թաղի Ալիղոլիզադե[5][11]
- կոմպոզիտոր — Վահան Արծրունի[12]
Ֆիլմի տևողությունն է 1 ժամ 34 րոպե[13], տարիքային սահմանափակում 8+[14]։
Ֆիլմն ընդգրկվել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկում[13][15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ-իրանական «Եվա» ֆիլմը՝ Երևանի կինոթատրոններում
- ↑ 2,0 2,1 2,2 «Անահիտ Աբադ ռեժիսորը փորձել է ամեն կերպ հայ մարդու կյանքը ցույց տալ»
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Անահիտ Աբադ.«Հայաստանում միտքս ծաղկում է, երևակայությունս՝ ճախրում»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Եվա» ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում է տեղի ունենում(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Հայ-իրանական «Եվա» ֆիլմը՝ Երևանի կինոթատրոններում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Անահիտ Աբադի՝ «Եւա»-ն, պատերազմից յետոյի վախերի մասին է». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 7,0 7,1 ԱՆԱՀԻՏ ԱԲԱԴ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ԹԵ՛ ԴԺՎԱՐ Է, ԹԵ՛ ՀՐԱՇԱԼԻ»
- ↑ ««ԵՎԱ» ՖԻԼՄԸ ԵՊՀ-ՈՒՄ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ ««ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Արցախում նկարահանվում է առաջին հայ-իրանական ֆիլմը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Yeva (2017) Full Cast & Crew (անգլ.)
- ↑ ԵՎԱ ֆիլմի ցուցադրությունը պարսկերեն լեզվով
- ↑ 13,0 13,1 Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին
- ↑ ««Եվա» ԿինոՀայաստան կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Անահիտ Աբադի «Եվա» դրաման կներկայացվի «Օսկարի»