Իշխանություն (ֆիլմ, 2021)
Իշխանություն, քաղաքական դրամա, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 16-ին, Մոսկվա կինոթատրոնում։ Գլխավոր դերակատարներն են՝ Սերգեյ Շակուրովը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Անի Ղազարյանը և Սարգիս Գրիգորյանը։
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | քաղաքական դրամա |
Թվական | 2021 2022 |
Պրեմիերա | ապրիլի 16, 2021 (Հայաստան) |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Մհեր Մկրտչյան |
Սցենարի հեղինակ | Մհեր Մկրտչյան |
Դերակատարներ | Սերգեյ Շակուրով Մարջան Ավետիսյան Շանթ Հովհաննիսյան Անի Ղազարյան Սարգիս Գրիգորյան Անահիտ Կիրակոսյան |
Երաժշտություն | Արաքսյա Մուշեղյան |
Պատմվածքի վայր | ![]() ![]() |
Նկարահանման վայր | Երևան, Ստեփանակերտ |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=wzSLnqzRZbw |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է 2018 թվականի մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության, 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական ռազմական բախումների և սեպտեմբերից մինչև նոյեմբերի տեղի ունեցած պատերազմի մասին։
Իշխանություն 2 խմբագրել
«Իշխանություն 2» ֆիլմը առաջինի շարունակությունն է։ Գլխավոր հերոսը՝ Ալիսան, այս անգամ անցնելով կյանքի և մահվան եզրագծով, դավաճանություններ հաղթահարելով և դավադրություններ բացահայտելով հասնում է իր նպատակին[1]։
Դերասանական կազմ խմբագրել
- Սերգեյ Շակուրով
- Շանթ Հովհաննիսյան
- Անի Ղազարյան
- Սարգիս Գրիգորյան
- Արծրուն Չոբանյան
- Մարջան Ավետիսյան
- Լևս Դավթյան
- Ռոզի Ավետիսովա
- Ժաննա Վելիցյան
Դերասանական կազմին ֆիլմի 2-րդ մասում միացել են Անահիտ Կիրակոսյանը, Մոսո Կարապետյանը, Կարո Հովհաննիսյանը, Վյաչեսլավ Շամիրյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և այլոք։
Ֆիլմից ուշագրավ երկխոսություններ[2] խմբագրել
- «Մտիր ֆեյսբուք ու կտեսնես այն նույն երեխայի հորը, ում երեխայի կյանքը դու փրկեցիր»,-ասում է նախագահը տիկնոջը։
- «Հպարտանում ա, որ մի կաթիլ արյուն չի թափվել, ու բոլորը շնորհակալ են նրան, ոչ թե Ձեզ»,-նախագահին համարձակվում է հանդիմանել օգնականը՝ Ալիսան։
- «Ես նրան չեմ պարտվել, ես պարտվել եմ ավելի հզոր ու խելացի մարդկանց»,-արդեն հրաժարականից հետո խոստովանում է նախագահը։
- «Հաշվիր, որ ես ծառայում եմ հրեշի, բայց դա ավելի պատվաբեր է, քան ծառայել խեղկատակի»,-ասում է Ալիսան իր սիրեցյալին, ով դեմ է գնում իր սկզբունքներին հանուն պաշտոնի։
- «Իշխանությունից հրաժարվելու համար պետք է կյանքում դրանից թանկ բան ունենաս»,-հրաժարականի իր տեքստն այդպես է արդարացնում մերժված նախագահը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Իշխանություն - 2»։ Tomsarkgh.am (անգլերեն)։ Վերցված է 2023-11-02
- ↑ Մակարյան Վահե (2021-04-17)։ ««Իշխանություն». Ֆիլմ, որի ռեժիսորը Մհերն է, «պրոդյուսերը»`Սերժը»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2021-04-27