Հյուսիս-հարավ (ֆիլմ)

Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի ֆիլմը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուսիս և Հարավ (այլ կիրառումներ)

Հյուսիս-հարավ, 2015 թվականին «Sharm Pictures»-ի նկարահանած հայկական արկածային կինոկատակերգություն։

Հյուսիս-հարավ
Հյուսիս-Հարավ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԺանրԿատակերգություն
Թվական2015
ՊրեմիերաՓետրվարի 10, 2015
Լեզուհայերեն
ՌեժիսորԴավիթ Բաբախանյան
ՊրոդյուսերԱրման Միտոյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան
Սցենարի հեղինակԱշոտ Աբրահամյան
ԴերակատարներԴավիթ Թովմասյան Սոս Ջանիբեկյան Միշո ՀՏ Հայկո Դիանա Մալենկո Սոնա Շահգելդյան Մկրտիչ Արզումանյան
ՕպերատորՎազգեն Մուրադյան
ԿինոընկերությունSharm Pictures, Շարմ Հոլդինգ
Տևողություն96 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի հիմքում 4 տղայի ընկերությունն է. նրանցից մեկը փորձանքի մեջ է ընկնում, իսկ ընկերներն օգնում են «ջրից չոր դուրս գալ»[1][2]։

Կրտսեր գիտաշխատող Նվերը, մասնագիտական պատվեր ստանալով, մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչից, որոշում է օգտվել առիթից և ընկերների համար երեկույթ կազմակերպել պատվիրատուի շքեղ առանձնատանը։ Չափից դուրս աշխուժության արդյունքում ջարդվում է Լամբերտ Խաչատուրովիչի հոր արձանը։ Հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը հոր հիշատակին՝ ընկերները հեշտությամբ պատկերացնում են Նվերի վախճանը...

Տղաները մոգոնում են «փրկության ծրագիր», սակայն ունքն ուղղելու փոխարեն աչքն էլ են հանում։ Այժմ նրանք ոչ միայն պետք է արձանի գումարը վճարեն, այլև՝ կազմակերպեն շքեղ հարսանիք, որի համար ստացած կանխավճարն այլևս չկա, իսկ փեսացուն խաղից դուրս է...

Դերերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հյուսիս-հարավ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. «Հարսանիք»` Միշոյի, Հայկոյի, Դիանայի, Սոսի և Դավիթի մասնակցությամբ

Արտաքին հղումներ

խմբագրել