Մարշալ Սթոուն
Մարշալ Հարի Սթոուն (անգլ.՝ Marshall Harvey Stone), ապրիլի 8, 1903[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 9, 1989[1][2][5], Չեննայ, Հնդկաստան), անգլիացի մաթեմատիկոս: ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1938): Գիտությունների դասավանդման Միջազգային հանձնաժողովի նախագահ (1961 թվականից), Միջազգային մաթեմատիկական միության նախագահ 1952—1954 թվականների ընթացքում,1943-1944 թվականների ընթացքում` ամերիկական մաթեմատիկական հասարակության նախագահ: 1982 թվականին պարգևատրվել է ԱՄՆ-ի Ազգային գիտական մեդալով[8]:
Հիմնական աշխատությունները Մաթեմատիկական անալիզի, ֆունկցիոնալ անալիզի, բուլյան հանրահաշվի, մաթեմատիկական ֆիզիկայի (հատկապես քվանտային մեխանիկայում) բնագավառներում են:
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նյու-Յորքում, ԱՄՆ-ի գերագույն դատարանի նախագահ Հառլան Ֆ. Սթոունի (1872—1946) ընտանիքում: Ավարտել է Հարվարդի համալսարանը (1922), մեկ տարի դասավանդել է այնտեղ, այնուհետև տեղափոխվեց Կոլումբիական համալսարան (1925—1927): Դիսերտացիան (դիֆերենցիալ հավասարումներից) պաշտպանեց Հարվարդում Ջորջ Դեիվիդի ղեկավարությամբ 1926 թվականին: 1927-1931 թվականներին կրկին դասավանդում է Հարվարդի համալսարանում, 1931—1933 թվականներին Եյլի համալսարանի պրոֆեսոր է եղել, 1933—1946 թվականներին` նորից Հարվարդի համալսարանում (1937 թվականից` հիմնական պրոֆեսոր):
Պատերազմի տարիներին կատարել է զինվորական մինիստրության հանձնարարությունները: 1946-1968 թվականներին դասավանդել է Չիկագոյի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետում (1952 թվականից ղեկավարել է այն): Դասավանդումը բարելավելու համար Սթոունը ֆակուլտետ հրավիրեց հայտնի մաթեմատիկոսներ` Պաուլ Հալմոշին, Անդրե Վելին, Սաունդերս Մակլեինին, Չեռն Շենին:
1968 թվականից Սթոունը դասավանդել է Մասաչուսեթսի համալսարանում: Ավարտել է 1989 թվականին:
Գիտական գործունեությունըԽմբագրել
Ուսումնասիրություններ ֆունկցիոնալ անալիզի (օպերատորների լուսապատկերային տեսություն), տոպոլոգիայի, բուլվեռյան հանրահաշվի շրջանակներում: Ուսումնասիրել է գծային փոխակերպումները հիլբերտյան տարածությունում և իրենց անալիզում: Իր կարևորագույն արդյունքներից է` մեկ պարամետրով ունիտար խմբերի ներկայացման թեորեմը, բուլյան հանրահաշվի ներկայացման համար թեորեմ և մոտարկման թեորեմ: Կառուցել է աբստրակտ տարածության բուլյան օղակ[9]: Կոորդինատների և իմպուլսի միջև կանոնական կոմուտացիոն առնչության միակության մասին հայտնի Սթոն-ֆոն Նեյմանի թեորեմի հեղինակներից մեկն է (1930): Մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ում բարձրագույն մաթեմատիկայի ռեֆորմի մեջ:
Հիմնական աշխատություններԽմբագրել
- «A comparison of the series of Fourier and Birkhoff»։ Trans. Amer. Math. Soc. 28 (4): 695–761։ 1926։ MR 1501372։ doi:10.1090/s0002-9947-1926-1501372-6
- Linear transformations in Hilbert space and their applications to analysis։ New York: American Mathematical Society։ 1932[10]
- «Boolean algebras and their applications to topology»։ Proc Natl Acad Sci U S A 20 (3): 197–202։ 1934։ PMC 1076376։ PMID 16587875։ doi:10.1073/pnas.20.3.197
- The theory of real functions։ Ann Arbor: Edwards Brothers։ 1940
- «Mathematics and the future of science»։ Bull. Amer. Math. Soc. 63 (2): 61–76։ 1957։ MR 0086013։ doi:10.1090/s0002-9904-1957-10098-6
- Lectures on preliminaries to functional analysis։ Madras: Institute of Mathematical Sciences։ 1963. Notes by B. Ramachandran (50 pages)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Архив по истории математики Мактьютор
- ↑ 3,0 3,1 Музей Соломона Гуггенхайма — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 https://www.gf.org/fellows/all-fellows/marshall-h-stone/
- ↑ 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Математическая генеалогия — 1997.
- ↑ National Science Foundation - The President's National Medal of Science
- ↑ Մաթեմատիկոսներ:Մեխանիկներ, 1983
- ↑ Hille, Einar (1934)։ «Review: Linear transformations in Hilbert space and their applications to analysis, by M. H. Stone»։ Bull. Amer. Math. Soc. 40 (11): 777–780։ doi:10.1090/s0002-9904-1934-05973-1
ԳրականությունԽմբագրել
- Боголюбов А. Н. Стоун Маршалл Харви // Математики. Механики. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1983. — 639 с.
- Курбера Г. Математический клуб. Международные конгрессы.. — М.: Де Агостини, 2014. — 160 с. — (Мир математики: в 45 томах, том 39). — ISBN 978-5-9774-0734-2
- Стоун Маршалл Харви // Математический энциклопедический словарь. М., Сов. энциклопедия, 1988.
- Lehto, Olli. Mathematics Without Borders. A History of the International Mathematical Union. — Springer, 1998. — xvi + 399 p. — ISBN 0-387-98358-9
- Johnstone Peter (1982)։ Stone Spaces։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-23893-5
Արտաքին հղումներԽմբագրել
- Everett Pitcher. History of the Second Fifty Years: American Mathematical Society, 1939-1988 (AMS, 1988).
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարշալ Սթոուն կատեգորիայում։ |