Միջազգային մաթեմատիկական միություն

Միջազգային մաթեմատիկական միություն (անգլ.՝ International Mathematical Union, IMU), համաշխարհային ոչ- առևտրային և ոչ-կառավարական կազմակերպություն, որը ստեղծվել է մաթեմատիկայի բնագավառում բոլոր երկրների գիտնականների համագործակցության նպատակով։ Հիմնադրվել է 1919 թվականին[2], ընդգրկված է Գիտության միջազգային խորհրդի կազմի մեջ (անգլ.՝ International Council for Science, ICSU): 2014 թվականին հաջորդ ժամկետով (2015-2018) միության նախագահ է ընտրվել Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Սիգեֆումի Մորին[3]։

Միջազգային մաթեմատիկական միություն
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն և mathematical society?
Երկիր Գերմանիա
ՀապավումIMU և UMI
Հիմնադրվածսեպտեմբերի 10, 1951[1]
Գլխադասային գրասենյակWeierstrass Institute, Բեռլին, Գերմանիա
Գլխավոր քարտուղարCarlos Kenig?
Կայքmathunion.org(անգլ.)

2015 թվականի դրությամբ Միության անդամ են հանդիսանում 83 երկրների մաթեմատիկական կազմակերպություններ[4]։ ԽՍՀՄ-ը IMU-կազմի մեջ է մտել 1957 թվականին, 1992 թվականից նրա տեղը հատկացվել է Ռուսաստանին։

Պատմություն

խմբագրել

Միջազգային մաթեմատիկական միությունը հիմնադրվել է 1920 թվականին, բայց 1932 թվականի սեպտեմբերին կազմալուծվել է, այնուհետև վերականգնվել է 1950 թվականին Նյու Յորքում (դե-ֆակտո) հիմնադիր կոնվենցիայով, կամ 1951 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ տասը երկրներ անդամներ դարձան (դե-յուրե)։ Վերջին էտապը դարձավ 1952 թվականի մարտին Հռոմի Գլխավոր Ասամբլեան, որը սկիզբ դրեց նոր Միջազգային մաթեմատիկական միության և առաջին Գործադիր կոմիտեի գործունեությանը, ընտրվեցին նախագահ և տարբեր հանձնաժողովներ։

Գործունեություն

խմբագրել

Յուրաքանչյուր 4 տարին մեկ Միության հովանու ներքո հավաքվում է Մաթեմատիկների Միջազգային կոնգրեսը։ Միությունը մասնակցում է նաև Աբելևյան մրցանակի թեկնածուների ընտրությանը[5]։ Եվրոպական ֆիզիկական ընկերության հետ համատեղ մասնակցում է OAI (անգլ.՝ Open Archive Initiative) միջազգային նախագծին և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Միության կազմում ակտիվ գործունեություն է իրականացնում Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողովը։

Միջազգային մաթեմատիկական միության նախագահներ

խմբագրել

1952-1954 թվականներ։   Մարշալ Սթոուն (փոխնախագահներ`   Էմիլ Բորել,   Էրիկ Կամկե)

1955-1958 թվականներ։   Հայնց Հոպֆ (փոխնախագահներ`   Արնո Դանժուա,   ՈՒիլյամ Վոլնաս Դուգլաս Հոդջ)

1959-1962 թվականներ։   Ռոլֆ Նևանլիննա (փոխնախագահներ`   Պավել Սերգեևիչ Ալեքսանդրով,   Մարթսոն Մորս)

1963-1966 թվականներ։   Ժորժ դե Ռամ (փոխնախագահներ`   Անրի Կարտան,   Կազիմիր Կուրատովսկի)

1967-1970 թվականներ։   Անրի Կարտան (փոխնախագահներ`   Միխայիլ Ալեքսեևիչ Լավրենտև,   Դին Մոնտոմերի)

1971-1974 թվականներ։   Կոմարավոլու Չանդրասոկխարան (փոխնախագահներ`   Աբրահամ Ադրիան Ալբերտ,   Լև Սեմյոնովիչ Պոնտրյագին)

1975-1978 թվականներ։   Դին Մոնտոմերի (փոխնախագահներ`   Ջ. ՈՒ. Ս.Կասելս,   Միրոն Նիկոլեսկու,   Խորխե Վրանսյո)

1979-1982 թվականներ։   Լեննարտ Կարլեսոն (փոխնախագահներ`   Մասաեսի Նագատա,   Յուրի Վասիլևիչ Պրոխորով)

1983-1986 թվականներ։   Յուրգեն Կուրգ Մոզեր (փոխնախագահներ`   Լյուդվիդ Դմիտրիևիչ Ֆադեև,   Ժան-Պիեր Սեր)

1987-1990 թվականներ։   Լյուդվիդ Դմիտրիևիչ Ֆադեև (փոխնախագահներ`   Ուոլտեր Ֆեյ,   Լարս Հերմանդեր)

1991-1994 թվականներ։   Ժակ-Լուի Լիոնս (փոխնախագահներ`   Ջոն Հ. Քոութս,   Դեյվիդ Մամֆորդ)

1995-1998 թվականներ։   Դեյվիդ Մամֆորդ (փոխնախագահներ`   Վլադիմիր Իգորևիչ Արնոլդ,   Ալբրեխտ Դոլդ)

1999-2002 թվականներ։   Ժակոբ Պալիս (փոխնախագահներ`   Սայմոն Դոնալդսոն,   Սիգեֆումի Մորի)

2003-2006 թվականներ։   Ջոն Բոլ (փոխնախագահներ`   Ժան-Միշել Բիսմուտ,   Մասակի Լաշիվարա)

2007-2010 թվականներ։   Լասլո Լովաս (փոխնախագահներ`   Ժի-Մինգ Մա,   Կլաուդիո Պրոցեսի)

2011-2014 թվականներ։   Ինգրիդ Դոբեշի (փոխնախագահներ`   Քրիստիան Ռուսո,   Մարսելո Վիանա)

2015-2018 թվականներ։   Սիգեֆումի Մորի (փոխնախագահներ`   Ալիսիա Դիկենշտեյն,   Վոն Ջոնս)

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.mathunion.org/organization/imu-history
  2. 1936 թվականից մինչև 1951 թվականը կազմակերպությունը չի գործել
  3. «Kyoto University professor elected head of International Mathematical Union | The Japan Times». Արխիվացված է օրիգինալից 2019-04-28-ին. Վերցված է 2017-11-25-ին.
  4. «Միության անդամների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. Математика - это такая болезнь…

Արտաքին հղումներ

խմբագրել