Մարինա Վայսբանդ (գերմ.՝ Marina Weisband; հոկտեմբերի 4, 1987(1987-10-04)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), գերմանա-հրեական քաղաքական գործիչ: 2011 թվականի մարտից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է Գերմանիայի ցանցահենական կուսակցության քաղաքական տնօրեն:

Մարինա Վայսբանդ
գերմ.՝ Marina Weisband
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1987(1987-10-04)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ազգությունհրեա
ԿրոնJewish religion?
ԿրթությունՎեստֆալյան Վիլգելմի համալսարան (դեկտեմբեր 2013)[2] և Carl-Fuhlrott-Gymnasium? (2006)[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հոգեբան, ոչ գեղարվեստական գրող, բլոգեր և սյունակագիր
Քաղաքական կուսակցությունPirate Party Germany? (2015) և Միություն 90/Կանաչներ
Կայքmarinaslied.de/about/
Marina Weisband Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մեծացել է Կիևում՝ Իգոր Վայսբանդի և Օկսան Վայսբանդի ընտանիքում: Մարիայի պապիկը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ Վուպերտալ՝ հրեա ներգաղթյալների ընդունելության ծրագրով: Դպրոցն ավարտելուց հետո 2006 թվականին Մյունստերի համալսարանում սովորել է հոգեբանություն:

2009 թվականին միացել է գերմանական Ցանցահենական կուսակցությանը: Աղջկան իր նոր մտքերի շնորհիվ նկատել են ոչ միայն Մյունստերում, այլ նաև Բեռլինում: 2011 թվականի մայիսին ցանցահենների համագերմանական համագումարին ընտրվել է յոթ համանանախագահներից մեկը՝ համագումարի պատգամավորներից հավաքելով 67% ձայն: Նրա վարման ժամանակ առաջ են եկել քաղաքական խնդիրներ: Այդ պատճառով նա չի կարողացել մեկնել Բեռլին՝ չնայած որ աշխատանքի մեծ մասը կատարվում էր համացանցի միջոցով: Կուսակցության ղեկավարները ապրում են տարբեր շրջաններում, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է մայրաքաղաքում: 2011 թվականի սեպտեմբերի 18-ի Բեռլինում տարածաշրջանային ընտրությունների ժամանակ Ցանցահենական կուսակցության առաջին տեղ գրավելու շնորհիվ հասարակության մեծ մաս սկսել է ճանաչել Մարինային:

2012 թվականի ապրիլին Ցանցահեններ կուսակցության այլ բարձրաստիճան գործիչների աջակցությամբ նա իր կուսակցության անդամներին կոչ է արել սեփական շարքերում պայքարել հակասեմականության և աջ ծայրահեղականության դեմ: Դրանից կարճ ժամանակ անց Մարինան հայտարարել է, որ չի ձգտելոււ հաջորդ ամիս վերընտրվելուն՝ պատճառաբանելով կրթության վրա ուշադրությունը կենտրոնացնելու անհրաժեշտությունը: Նա չի բացառել համալսարանն ավարտելուց հետո քաղաքականություն վերադառնալը[3][4]:

Մարինան կուսակցության ամենահայտնի նախագահն է, նրա բնական ոճը գրավում է հատկապես երիտասարդ ընտրողներին: Նրա հոբին նկարչությունը, գեղանկարչությունը, տանգոն և դերային խաղերն են[4]: 2013 թվականի հունվարին ճանաչվել է ամենագրավիչ կին քաղաքական գործիչ[5]:

Ամուսնացել է Մարկուս Ռոզենֆելդի հետ (2013 թվականից)[6]: 2016 թվականին Aula նախագծի համար լքել է Ցանցահենական կուսակցությունը[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1019110171 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 https://de-de.facebook.com/marinaweisband
  3. «Unsere Ideen versinken in Müll und Dreck» («Our ideas are drowning in garbage and filth»), Der Spiegel online, 20 April 2012, retrieved 22 April 2012. (գերմ.)
  4. 4,0 4,1 Marina Weisband, Student and Politician, Deutsche Welle, 24 April 2012, retrieved 30 April 2012.
  5. «Экс-киевлянка стала самым сексуальным политиком Германии»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-12-ին։ Վերցված է 2020-08-25 
  6. «Die schöne Piratin hat heimlich geheiratet» (գերմաներեն)։ www.t-online.de։ Վերցված է 2019-02-11 
  7. «Frust über Entwicklung: Marina Weisband trat heimlich bei den Piraten aus»։ Spiegel Online։ 2016-09-09։ Վերցված է 2019-02-11 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել