Մարինա Լևտովա
Մարինա Լևտովա (ռուս.՝ Мари́на Ви́кторовна Ле́втова, ապրիլի 27, 1959[1], Q20625938?, Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2000, Razdory, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), կինոյի ռուս և խորհրդային դերասանուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1999 թվական)[2]։
Մարինա Լևտովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1959[1] |
Ծննդավայր | Q20625938?, Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 27, 2000 (40 տարեկան) |
Մահվան վայր | Razdory, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1982) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Յուրի Մորոզ |
Երեխա(ներ) | Դարյա Մորոզ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1959 թվականի ապրիլի 27-ին, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Մեգինո-Կանգալասկի ուլուսում, բժիշկի ընտանիքում։ Հայրը գիտնական, բժիշկ, ֆիզիոլոգ և արյունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Լևտովն էր (1931-1990 թվականներ), որը արյունաշրջանառության կենսամեխանիկայի հիմնական մի քանի աշխատությունների հեղինակ էր[3][4]։ Մայրը Իզոլդա Լևտովան է (1931-1994 թվականներ)[5][6]։
Նրա ծնողները Լենինգրադի Առաջին բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի են անցել Յակուտիայում։ Մարինայի ծնվելուց քիչ անց ընտանիքը վերադարձել է Լենինգրադ։ Վաղ տարիներից Լևտովան երազում էր ծնողների պես բժիշկ դառնալ։
Լևտովայի դասընկերուհին Ելենա Ցիպլակովան էր։ Երիտասարդ տարիքից նա նկարահանվել է Դինարա Ասանովայի «Փայտփորիկի գլուխը չի ցավում» ֆիլմում։ Երբ Ասանովան սկսում է երեխաներ փնտրել նրա «Բանալի` առանց փոխանցման իրավունքի» ֆիլմի համար, Ցիպլակովան նրան ցույց է տվել 9-րդ դասարանի իր լուսանկարը։ Ասանովան միանգամից նկատել է երկու երեխայի` մեկ տղայի և մեկ աղջկա։ Այդ աղջիկը Մարինա Լևտովան էր։
Ավարտելով դպրոցը` Լևտովան ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ։ Միաժամանակ շարունակել է նկարահանվել կինոյում։
Երկրորդ կուրսում Սերգեյ Գերասիմովը Լևտովային առաջարկել է նկարահանվել ըստ Ալեքսեյ Տոլստոյի Պետրոս Առաջին վեպի նկարահանած «Պետրոսի պատանեկությունը»/«Փառավոր գործերի սկզբում» պատմական երկգրության մեջ` Օլգա Բույնոստովայի դերում։ Նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ։ 1982 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո դարձել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի դերասանուհի։
Մահ
խմբագրելՄահացել է 2000 թվականի փետրվարի 27-ին, 41 տարեկան հասակում, երբ նա Օդինցովսկի շրջանի Ռազդորի գյուղակի ձյունագնացում է եղել իր ընկերների և իր ընտանիքի հետ։ Ինչ-որ պահի ձնագնացի վարորդ Միխայիլ Ռուդյակը, չտեսնելով խոր ձորը, մեծ արագությամբ վայր է ընկել, այնուհետև` շրջվել։ Լևտովայի դուստր Դարյան վայր է ընկել և ստացել է կոտրվածքներ, իսկ Մարինա Լևտովան գլուխը հարվածել է ծառին, գանգուղեղային վնասվածքով նրան տեղափոխել են Օդինցովսկի հիվանդանոց, որտեղ նա շուտով մահացել է։ Ռուդյակը կես տարի եղել է կոմայի մեջ, իսկ 2007 թվականին մահացել է վնասվածքի հետևանքով առաջացած բարդացումներից[7]։
Դերասանուհու հոգեհանգստի արարողությունը կայացել է մարտի 2-ին, Մոսկվայի կենտրոնական կինոյի տանը[8]։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[9]։
Ընտանիք և ազգակցական կապեր
խմբագրել- Ամուսինը Յուրի Մորոզն է (ծն. 1956 թվական), կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։
- Դուստրը Դարյա Մորոզն է (ծն. 1983 թվական), դերասանուհի և պրոդյուսեր։
- Ազգակից քույրը Վերոնիկա Դոլինան է (ծն. 1956 թվական), բանաստեղծուհի և հեղինակ կատարող[10]։
Ճանաչում և մրցանակներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր դերասանուհի (1999 թվականի նոյեմբերի 21)` արվեստի ոլորտում վաստակի համար[2]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1976 թվական` Բանալի` առանց փոխանցման իրավունքի` Յուլյա Բայուշկինա
- 1977 թվական` Դժբախտություն` դրվագային դեր
- 1977 թվական` Զարթոնք
- 1977 թվական` Հին ընկերները` Միլոչկա
- 1978 թվական` Վերջին հնարավորություն` Նադյա
- 1978 թվական` Պրեմիերայի նախօրեին` Լերա
- 1978 թվական` Ծղրիդը` Նինա
- 1979 թվական` Ընտրություն (կարճամետրաժ)
- 1979 թվական` Իմ Անֆիսան
- 1979 թվական` 20-րդ դարի պատուհանը (ըստ «Շրջան» պատմվածքի) (կարճամետրաժ)
- 1979 թվական` Հարազատ գործը` Ռաիսկա
- 1980 թվական` Յուրաքանչյուր երրորդը` Մաշա
- 1980 թվական` Ռաֆֆերտի` Էնն Ռաֆֆերթի
- 1980 թվական` Լռակյաց միջակները` Ալինա Վադիմովնա, ուսուցչուհի
- 1980 թվական` Պյոտրի պատանեկությունը` Օլգա Բույնոստովա
- 1980 թվական` Փառավոր գործերի սկզբում` Օլգա Բույնոստովա
- 1981 թվական` Ուրիշի տոնին` Լարիսա
- 1981 թվական` Երեք անգամ սիրո մասին` Լենա
- 1982 թվական` Վլադիվոստոկ, 1918 թվական` Շուրա Սուխանովա
- 1982 թվական` Պետավտոտեսչության տեսուչը` Եկատերինա Իվանովնա, ուսուցչուհի
- 1982 թվական` Երալաշ № 35` Կասկադեր, ուսուցչուհի
- 1983 թվական` Բերլիոզի կյանքը` Լյուբա
- 1983 թվական` Կաշառք։ Լրագրող Վալենտինա Ցվետկովայի նոթատետրից` Մաշա
- 1983 թվական` Քրեական հետախուզության պետի կյանքից` դատավոր
- 1983 թվական` Պացանները` Կոստյայի ընկերուհին
- 1983 թվական` Վանդակ դեղձանիկների համար
- 1983 թվական` Տայգայաբնակ նավաստին` Անյա
- 1984 թվական` Լյուբոչկա` Լյուբոչկա Վետկինա
- 1984 թվական` Քաղցր, թանկագին, սիրելի, միակ` առևանգված երեխայի մայրը
- 1984 թվական` ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել` Օլգա Վրոնսկայա
- 1984 թվական` Վերան, Նադեժդան և սերը` Սոնկա
- 1985 թվական` Դեռ սիրում եմ, դեռ հույս ունեմ` Լյուսյա
- 1985 թվական` Ահազանգը լուսաբացին
- 1985 թվական` Կատվի մասին...` արքայադուստր
- 1985 թվական` Նկարը` Լիզա Կիսլիխ
- 1986 թվական` Պարգևատրել (հետմահու)` Իռա Ալեքսեևա
- 1986 թվական` Մոտեցում ապագային
- 1986 թվական` Մեկ վայրկյան սխրանքի համար` Ռաիսա Նովիչենկո
- 1986 թվական` Տիկին Վոնգի գաղտնիքները` շանտաժիստուհի
- 1986 թվական` Պետական սահման։ Ֆիլմ 5-րդ։ 41 թվական` Օլգա Բելովա
- 1987 թվական` Գլուխկոնծի` Նինա Մաքսիմովա, ուսուցչուհի
- 1987 թվական` Մանուշակագույն փուչիկը` Արքայադուստր-գորտը
- 1987 թվական` Այցելություն Մինոտավրոսին` Ստրադիվարիուսի առաջին կինը
- 1988 թվական` Թող ես մեռնեմ, Աստված...
- 1989 թվական` Լորամրգի անտառում` Լենա, Միխայիլի կինը
- 1989 թվական` Կախարդների բանտը` Բիլլեգուրրի (Բելոգուրոչկա)` Երկիր մոլորակի բարեկամ ցեղախմբի առաջնորդի դուստրն և ժառանգորդը
- 1990 թվական` Բանտը` Նինա
- 1991 թվական` Իշամեղվի մեղրը
- 1992 թվական` Խավարի իշխանի արտասուքը` բուժքույր
- 1992 թվական` Երեք օր օրենքից դուրս` Օլյա Անդրեյի քույրը
- 1992 թվական` Դա սիրային հին նամակ է
- 1994 թվական` Լյուբեի տարածքը
- 1995 թվական` Տխրության ժամանակը դեռ չի եկել` Լյալյա
- 1996 թվական` Նախագահը և նրա կինը` Գլեբի կինը
- 1999 թվական` Սքանչելի անպիտանները
- 2000 թվական` Շերլոկ Հոլմսի հիշողությունների մասին` Կոնան Դոյլի աղախինը
- 2000 թվական` Կամենսկայա։ Ուրիշի դիմակը` Սվետլանա Պարասկևիչ
- 2000 թվական` Ճակատագիրը` կույս[11]
Մուլտֆիլմերի, ֆիլմերի և հեռուստասերիալների հնչյունավորում
խմբագրել- 1986 թվական` Ալֆ` Քեյթ Թաններ
- 1987 թվական` Ախ, արքայադուստր
- 1987 թվական` Իմը, իմը, իմը` տիկին Լունդին
- 1987 թվական` Վայրի Ռոզան (իսպ.՝ Rosa Salvaje)` Էդիտ Գոնսալես, Ֆելիսիա Մերկադո` Լեոնելա Վիլյարեալ
- 1993 թվական` Եկվորները` Մարի-Անն Շազել` Ժանետտա Սարկլե
- 1994 թվական` Ճշմարտանման սուտ` Ջեյմի Լի Կյորտիս` Հելեն Թասկեր
- 1996 թվական` 101 դալմատիններ` Կրուէլլա Դե Վիլ, դաստիարակ
- 1998 թվական` Երկաթե դիմակով մարդը` Աննա Ավստրիացի թագուհին (Անն Պարիյոյի դերը)
- 1999 թվական` Վիրուսը` Ջեյմի Լի Կյորտիս` Քիթ Ֆոսթեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Награждена указом президента России № 1557 от 22 ноября 1999 года
- ↑ «О механизмах местных сосудистых реакций на химическое раздражение» Արխիվացված 2015-04-02 Wayback Machine Автореферат диссертации на звание кандидата медицинских наук (1964)
- ↑ «Научный совет РАН по биомеханике» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Надгробный памятник родителей и бабушки Леи Шмуйловны Гайцхоки (1907—1988) на Преображенском еврейском кладбище Արխիվացված 2014-04-07 Wayback Machine: Здесь же похоронены брат актрисы Александр Викторович Левтов (1956—1999) и прабабушка.
- ↑ «Марина Левтова хотела уйти из жизни мгновенно». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ Погибла Марина Левтова Газета «Коммерсантъ» (29 февраля 2000 года)
- ↑ Погибла Марина Летова. Газета «Сегодня» (Украина) (3 марта 2000)
- ↑ «Могила М. В. Левтовой на Ваганьковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Еврейское наследство Дарьи Мороз». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Фильм «Фортуна» | RUSKINO.RU». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.