Դինարա Ասանովա

խորհրդային կինոռեժիսոր և դերասանուհի(1942-1985)

Դինարա Կուլդաշեվնա Ասանովա (ռուս.՝ Динара Кулдашевна Асанова, հոկտեմբերի 24, 1942(1942-10-24), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 1985(1985-04-04)[1], Մուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) , խորհրդային կինոռեժիսոր և դերասանուհի[2]։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ(1980), ԽՍՀՄ պետական մրցանակակիր (հետմահու, 1985)։

Դինարա Ասանովա
Ծնվել էհոկտեմբերի 24, 1942(1942-10-24)
ԾննդավայրԲիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 4, 1985(1985-04-04)[1] (42 տարեկան)
Մահվան վայրՄուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1968)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասանուհի և սցենարիստ
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
IMDbID ID 0038361

Կենսագրություն խմբագրել

Դինարա Ասանովան ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 24-ին Ֆրունզեում (այժմ՝ Բիշքեկ, Ղրղզստան)։ Ազգությամբ ղրղըզ է։

Դպրոցն ավարտելուց հետո 1960-1962 թվականներին աշխատել է «Ղրղըզֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, նկարահանվել է «Տյան Շանի աղջիկը», «Ամեն մեկն իր ճանապարհն ունի» (ռուս.՝ «У каждого своя дорога») ֆիլմերում, այնուհետև աշխատել է Լ. Շեպիտկոյի խմբում «Տապ» ֆիլմի վրա։

1968 թվականին Դինարա Ասանովան ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ նրա դասախոսներն են եղել Մ. Ռոմը և Ա. Ստոլպերը, «ռեժիսորական գործ» մասնագիտության դիպլոմը նա պաշտպանել է 1970 թվականին՝ բեմադրելով «Ռուդոլֆիո» կարճամետրաժ կինոնկարը Վ. Գ. Ռասպուտինի պատմվածքի հիման վրա։

1973 թվականին դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։

Ռեժիսորի դեբյուտային լիամետրաժ ֆիլմը՝ «Փայտփորիկի գլուխը չի ցավում», որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում և էկրան է բարձրացել 1974 թվականին, արժանացել է հանդիսատեսի և քննադատների ուշադրությանը։

Ռեժիսորի օգնության կինոյում իրենց աշխատանքն սկսել են Ելենա Ցիպլակովան, Օլգա Մաշնայան, Մարինա Լևտովան, Ասանովայի հետ համագործակցության շնորհիվ բացահայտվել է սցենարիստ և դերասան Վալերի Պրիյոմիխովի տաղանդը։

Դինարա Ասանովան հանկարծամահ է եղել 1985 թվականի ապրիլի 4-ին Մուրմանսկում՝ «Անծանոթուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ[3]։ Թաղվել է Բիշքեկում՝ Ալա Արչինի գերեզմանատանը[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Դերասանուհի խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1969 – Ռուդոլֆիո (ռուս.՝ Рудольфио)
  • 1984 – Երկպառակությունների երեխաները (ռուս.՝ Дети раздоров) (Վլադիսլավ Կոնովալովի հետ համատեղ)

Հիշատակ խմբագրել

Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ

  • 1984 – Արվեստի վարպետները։ Դինարա Ասանովա (ռուս.՝ Мастера искусств. Динара Асанова)
  • 1985 – Ընկերներ (ռուս.՝ Товарищи)
  • 1985 – Մինչև 16 ու ավելի մեծ (ռուս.՝ До 16 и старше, սյուժե)
  • 1987 – Ձեզ բոլորիդ շատ եմ սիրում (ռուս.՝ Очень вас всех люблю, ռեժ.՝ Իգոր Ալիմպիև)
  • 1988 – Դինարա (ռուս.՝ Динара, ռեժ.՝ Վիկտոր Տիտով)
  • 1988 – Ի հիշատակ Դինարա Ասանովայի (ռուս.՝ Памяти Динары Асановой, ռեժ.՝ Օլեգ Սմիշլյաև)
  • 1988 – Մինչև 16 ու ավելի մեծ (ռուս.՝ До 16 и старше…, սյուժե)
  • 2003 – Կինոռեժիսոր։ Մասնագիտություն և ճակատագիր։ Դինարա Ասանովա (ռուս.՝ Кинорежиссёр. Профессия и судьба. Динара Асанова)
  • 2006 – Ինչպես են հեռացել կուռքերը։ Դինարա Ասանովա (ռուս.՝ Как уходили кумиры. Динара Асанова)
  • 2007 – Ես ժամանակ չունեմ ոչ ճշմարիտն ասելու համար։ Դինարա Ասանովա (ռուս.՝ У меня нет времени говорить неправду. Динара Асанова)
  • 2009 – Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները։ Տղաները (ռուս.՝ Истории и легенды Ленфильма. Пацаны)

Մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1985հետմահու – «Пацаны» ֆիլմի համար, 1983),
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1977 – «Բանալի առանց փոխանցման իրավունքի» (ռուս.՝ «Ключ без права передачи») ֆիլմի համար, 1976),
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980),
  • Դինարա Ասանովայի «Լավ, թանկագին, սիրելի, միակ...» ֆիլմը 1985 թվականին մասնակցել Է Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցույթին։

Ընտանիք խմբագրել

  • Քույրը՝ Կլարա Ասանովա,
  • Ամուսինը՝ Նիկոլայ Յուդին (1939-2008), նկարիչ-միստիկ,
  • Որդին՝ Վլադիմիր (Անվար) Ասանով (ծնվ.՝ 2 սեպտեմբերի 1971 թվական), դերասան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов; Отв. ред С. Л. Кравец. — Т. 2: Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  3. «Дайджест Friends-Forum.com >> КИНО >> Кинорежиссёр Динара Асанова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  4. «Могилы знаменитостей». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Асанова Динара // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Гукасян Ф. Г. Динара Асанова. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1985. — 64 с.
  • Динара Асанова. У меня нет времени говорить неправду / Составитель сборника Ф. Гукасян. — Л.: «Искусство». Ленинградское отделение, 1989. — 387 с. — ISBN 5-210-00444-9

Արտաքին հղումներ խմբագրել