Պետրոս Առաջին (վեպ)

«Պետրոս Առաջին», Ալեքսեյ Տոլստոյի անավարտ պատմական վեպը, որի վրա նա աշխատել է 1929 թվականից մինչև իր մահը: Առաջին երկու գրքերը հրատարակվել են 1934 թվականին: Իր մահվանից կարճ ժամանակ առաջ՝ 1943 թվականին, հեղինակն սկսել է աշխատել երրորդ գրքի վիա, բայց հասցրել է գրել մինչև 1704 թվականի իրադարձությունների մասին:

Պետրոս Առաջին
Пётр Первый
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1930

Խորհրդային տարիներին «Պետրոս Առաջին» վեպը ներկայացվել է որպես սոցիալիզմի ոգով գրված պատմական վեպի չափանմուշ[1]: Հեղինակը զուգահեռներ է անցկացրել Պետրոս Առաջինի և Ստալինի միջև՝ Պետրոս Առաջինի օրինակով արդարացնելով ամեն գնով ավանդական հասարակության վերացումը և «բռնության վրա հիմնված իշխանական համակարգը»[2]:

ՍյուժեԽմբագրել

Վեպում պատկերված են 17-րդ և 18-րդ դարերի սահմանագծին տեղի ունեցած պատմական իրադարձությունները՝ Ֆեոդոր Ալեքսեևիչ ցարի սպանությունից մինչև ռուսների կողմից Նառվայի գրավումը: Պատմական լայնածավալ նյութի միջոցով ներկայացված է Ռուսաստանի պատմության բեկումնային ժամանակաշրջանը՝ մեկ բացառիկ անձի կողմից նոր պետության՝ Ռուսական կայսրության ստեղծումը:

Վեպում պատկերված դեպքերից ու անձանցից են Ազովյան արշավանքները, Ստրելեցյան խռովությունը, արքայադուստր Սոֆիան, նրա ֆավորիտ Վասիլի Գոլիցինը, Լեֆորտը, Մենշիկոնը, Կառլ XII-ը, Աննա Մոնսը: Որոշակիորեն իդեալականացված ցարը ցուցադրում է իր կամքի ուժը, էներգիան, հետաքրքրասիրությունն ու համառ բնավորությանը: Նա պայքարում է իր որոշումների իրականացման համար, որոնք հաճախ չէին կատարվում խարդախ ու ալարկոտ պալատականների կողմից[Ն. 1]: Առանձին մարդկանց զգացմունքներն ու կյանքերը հաճախ զոհաբերվում են հանուն պետական հետաքրքրությունների հաղթանակի[Ն. 2]:

«Պատերազմ և խաղաղություն» վեպի օրինակով պատմական խոշոր դեմքերի կողքին ներկայացված են հասարակ ժողովրդի ներկայացուցիչներ: Պատմական կոլորիտի ներկայացման համար հեղինակը շռայլորեն պատկերում է կենցաղային դետալներ. «Վեպի գործողությունները տեղափոխվում են պալատից թոնրատուն, իշխանական կալվածքից ծխով լի գինետուն և այլն»[3]:

ԿերպարներԽմբագրել

  • Պետրոս Ալեքսեևիչ – Ռուսաստանի ցար
  • Ալեքսանդր Դանիլովիչ Մենշիկով – ցարի զինակից, պալատական ձիապանի որդի, հետագայում ամենապայծառափայլ իշխան
  • Ֆրանց Լեֆորտ – Պետրոս Առաջինի զինակիցը, գեներալ
  • Աննա Մոնս – Պետրոս առաջինի ֆավորիտուհին
  • Սոֆիա Ալեքսեևնա – արքայադուստր, Պետրոս Առաջինի քույրը
  • Վասիլի Վասիլևիչ Գոլիցին – Սոֆիայի կառավարության ղեկավար
  • Արտամոր Սերգեևիչ Մատվեև – բոյար
  • Պատրիարք Իոակիմ – պատրիարք
  • Նատալյա Կիրիլովնա Նարիշկինա – թագուհի
  • Լև Կիրիլովիչ Նարիշկին – թագուհու եղբայրը
  • Ալեքսեյ Իվանովիչ Բրովկին (Ալյոշկա) – Իվաշկա Բրովկինի որդին, Ալեքսաշկայի ընկերը
  • Իվան Արտեմիչ Բրովկին (Իվաշկա Բրովկին) – ճորտ գյուղացի, հետագայում հարուստ վաճառական, Ալյոշկայի հայրը

ԱղբյուրներԽմբագրել

Վեպի վրա աշխատելիս Ալեքսեյ Տոլստոյն օգտագործել է պատմական աղբուրների լայն շրջանակ, որոնցից են՝

  • Նիկոլայ Ուստրյալով, «Պետրոս Մեծի թագավորման պատմություն» (ռուս.՝ «История царствования Петра Великого»),
  • Սերգեյ Սոլովյով, «Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից» (ռուս.՝ «Истории России с древнейших времен»), հատոր 13-15,
  • Իվան Գոլիկով «Պետրոս Մեծի գործերը» (ռուս.՝ «Деяния Петра Великого»),
  • Պատրիկ Գորդոնի, Իվան Ժելյաբուժսկու, Յոհան Կորբի, Ջոն Պերիի, Բորիս Կուրակինի, Յուստ Յուլի, Իվան Նեպլյուևվի, Պյոտր Տոլստոյի, Ֆրիդրիխ Բերխգոլցի և այլոց օրագրերն ու նոթերը,
  • 17-րդ դարի վերջին տեղի ունեցած խոշտանգումների մասին գրությունները, որ հավաքվել են պրոֆեսոր Նիկոլայ Նովոմբերգսկու կողմից և 1916 թվականի վերջին փոխանցվել գրողին պատմաբան Վ. Կալմաշի կողմից:

ՀաջողությունԽմբագրել

Վեպը, որ հավանաբար ստեղծվել է Ստալինի սոցիալ-գաղափարախոսական պատվերով[4], դուր է եկել Խորհրդային Միության ղեկավարին և արժանացել Ստալինյան մրցանակի: Մաքսիմ Գորկին «Պետրոս Առաջին» վեպը համարել է առաջին իսկական պատմական վեպը խորհրդային գրականության մեջ: 1947-1990 թվականներին վեպը ԽՍՀՄ-ում վերահրատարակվել է 97 անգամ[1]:

ԷկրանավորումներԽմբագրել

  • «Պետրոս Առաջին» (1937 թվական)
  • «Պետրոսի պատանեկությունը» (1980 թվական)
  • «Փառավոր գործեր սկզբում» (1980 թվական)

ՆշումներԽմբագրել

  1. Տոլստոյը վերակենդանացնում է ռուս ժողովրդի գիտակցության մեջ ամրացած «բարի ցար, վատ բոյարներ» կարծրատիպը:
  2. Մասնավոր մարդու ու պետության՝ ի դեմս «ճակատագրի հզոր տիրակալի» հակամարտությունն ավանդական թեմա է ռուսական գրականության մեջ սկսած Պուշկինի «Պղնձե հեծյալից»:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://books.google.am/books?id=_R_x43EzjNwC&pg=PA16
  2. В. М. Соловьев. Русская культура. Белый город, 2004. ISBN 9785779308342.
  3. Литературная энциклопедия (1939). Том 11. Статья «Толстой, Алексей Николаевич».
  4. http://www.slav.su.se/polopoly_fs/1.205480.1416319734!/menu/standard/file/t_olsson.pdf