Աննա Ավստրիացի (1601-1666)

Աննա Ավստրիացի, (ֆր.՝ Anne d'Autriche, անգլ.՝ Ana María Mauricia de Australia (de Habsburgo), սեպտեմբերի 22, 1601(1601-09-22)[1][2][3][4][5][6][7][8], Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն - հունվարի 20, 1666(1666-01-20)[1][2][3][4][5][6][7][8][9], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կինը (1615 թվականի հոկտեմբերի 18-ից): «Ավստրիացի» մականունը նշանակում է միայն ծագումով ավստրիական Հաբսբուրգյան տոհմին պատկանելը:

Աննա Ավստրիացի
ֆր.՝ Anne d'Autriche
Anna of Austria by Rubens (1622-1625, Norton Simon Museum).jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1601(1601-09-22)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՎալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն
Մահացել էհունվարի 20, 1666(1666-01-20)[1][2][3][4][5][6][7][8][9] (64 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
ՔաղաքացիությունՖրանսիա
Իսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունիշխող թագուհի
ԱմուսինԼուի Արդար[1][10]
Ծնողներհայր՝ Ֆիլիպ III[10], մայր՝ Մարգարիտա Ավստրիացի[10]
Զբաղեցրած պաշտոններgovernor of Brittany?
ԵրեխաներԼյուդովիկոս XIV[10] և Philippe, Duke of Orléans?[10]
Ստորագրություն
Signature of Anne of Austria, Queen mother of France in 1641.png
Anne of Austria Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Լյուդովիկոս XIII, Աննա Ավստրիացու ամուսինը

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի և նրա կնոջ՝ Մարգարիտա Ավստրիացու դուստրը: Աննան կրտսեր քրոջ՝ Մարիա Աննայի հետ լավ կրթություն է ստացել՝ սովորել լատիներեն, եվրոպական լեզուների հիմունքներ, կարել, պարել, գրագրություն, կրոնի պատմություն և Հաբսբուրգյան տոհմի ծագումնաբանություն:

1612 թվականին Ֆիլիպ III-ը կնքեց ամուսնական պայմանագիր, համաձայն որի՝ Ֆրանսիայի երիտասարդ թագավոր Լյուդովիկոս XIII-ն ամուսնացավ իսպանիայի արքայադուստր Աննայի հետ: Այս ամուսնությունը անհրաժեշտ էր դիվանագիտական ​​նպատակներով, քանի որ այդ ժամանակ Իսպանիան և Ֆրանսիան պատերազմի եզրին էին: Ամուսնական պայմանագրով նախատեսված էր նաև, որ արքայադուստր Աննան կամուսնանա Լյուդովիկոսի հետ միայն այն դեպքում, եթե նրա քույր Իզաբելլան դառնա Աննայի կրտսեր եղբոր՝ արքայազն Ֆիլիպի կինը:

1615 թվականի վերջին 14-ամյա Աննան մեկնեց Ֆրանսիա և հոկտեմբերի 18-ին ամուսնացավ Լյուդովիկոս XIII-ի հետ: Սկզբում թագավորը հիացած էր իր կնոջով, ով իրավամբ համարվում էր Եվրոպայի առաջին գեղեցկուհին, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ երիտասարդ զույգն ամենևին պատրաստ չէր ընտանեկան կյանքին: Նրանց հարաբերությունները գնալով սառեցին: Աննան հակված էր դավաճանության և ինտրիգների, և բացի այդ, փորձում էր իսպանամետ քաղաքականություն վարել Ֆրանսիայում: Թագուհին աջակցում էր Ռիշելյեի դեմ դավադրություններին:

Այս ամենին ավելացավ նաև այն, որ Լյուդովիկոսի և Աննայի ամուսնության 23 տարիները անպտուղ էին, և միայն 1638 ու 1640 թվականներին, մի քանի անհաջող հղիություններից հետո, Աննային հաջողվեց երկու որդի ծնել, ապագա Լյուդովիկոս XIV-ին և Ֆիլիպ I Օռլեանցուն:

1643-1651 թվականներին Աննա Ավստրիացին ռեգենտ էր նշանակվել մանկահասակ Լյուդովիկոս XIV-ին, սակայն ըստ էության, պետությունը ղեկավարում էր Ջուլիո Մազարինին, որին նա նշանակել էր առաջին մինիստր: 1661 թվականին, Մազարինիի մահից հետո, երբ Լյուդովիկոս XIV-ը սկսեց ինքնուրույն ղեկավարել, նրան հեռացրին թագավորական խորհրդից: Մայր թագուհին այլևս քաղաքական ազդեցություն չուներ թագավորության գործերի վրա: Ավելի ուշ նա հեռացավ Վալ դե Գրասի աբբայություն:

Աննա Ավստրիացին մահացել է 1666 թվականի հունվարի 20-ին կրծքագեղձի քաղցկեղից:

Կերպարն արվեստումԽմբագրել

Գրականության մեջԽմբագրել

 
Աննա Ավստրիացին 1643-1646 թվականների մետաղադրամների վրա
 
Ֆրանսիայի առաջին մինիստր և կարդինալ Ջուլիո Մազարինին

Աննա Ավստրիացու և Լյուդովիկոս XIII-ի հարաբերությունները դարձան Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» հայտնի վեպի սյուժեներից մեկը: Աննա Ավստրիացու կերպարը հանդիպում է նաև Դյումայի «Քսան տարի անց» և «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ Տասը տարի անց», «Կարմիր սֆինքսը» վեպերում և «Լյուդովիկոս XIV» կենսագրական գրքում: «Կանանց պատերազմ» վեպում նույնպես հիշատակում կա նրա մասին: Նրա կերպարը կա նաև անգլիացի գրող Էվելին Էնթոնիի «Կարդինալի սերը», Գեորգ Բորնի «Աննա Ավստրիացին, կամ թագուհու երեք հրացանակիրները», Շառլ Դալյարդի «Աննա Ավստրիացու առաջին սերը» և Ջուլիետա Բենցոնիի «Պետական ​​գաղտնիքներ» շարքից «Թագուհու ննջասենյակը» վեպերում:

ԿինոյումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Анна Австрийская // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 802.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Collective Biographies of Women
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Czech National Authority Database
  9. 9,0 9,1 9,2 Dr. Constant v. Wurzbach Habsburg, Anna von Oesterreich // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 152.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Kindred Britain

Արտաքին հղումներԽմբագրել