Մեկ վայրկյան սխրանքի համար

«Մեկ վայրկյան սխրանքի համար» (կորեերեն՝ 영원한 전우, «Անմոռանալի զինակիցը»), 1985 թվականի խորհրդա-կորեական երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ[1][2]։ Ռազմապատմական ֆիլմ խորհրդային բանակի լեյտենանտ Յակով Նովիչենկոյի սխրանքի մասին, որը 1946 թվականի մարտի 1-ի Փհենյանի հանրահավաքում փրկել էր Կիմ Իր Սենին նրա վրա նետված նռնակից։

Մեկ վայրկյան սխրանքի համար
ռուս.՝ Секунда на подвиг
Երկիր ԽՍՀՄ
 Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորEldor Urazbayev? և Gil-sen Om?
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պորոխովշիկով
ԴերակատարներԱնդրեյ Մարտինով
ՕպերատորԷլիզբար Կարավաև
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Կարմիր բանակի կողմից Հյուսիսային Կորեան ճապոնական տիրապետությունից 1945 թվականի օգոստոսին ազատագրվելուց հետո կրտսեր լեյտենանտ Յակով Նովիչենկոն մնում է կորեացիների հետ՝ նրանց օգնելու վերականգնել ավերված երկիրը։ Բայց երկիրը նախկինի պես անհանգիստ է. իշխանությունը և սեփականությունը կորցրած հարուստ կորեացիները ամերիկացի ռազմական խորհրդականների հետ միասին ահաբեկչական դավադրություն են նախապատրաստում Կիմ Իր Սենի դեմ՝ նրան տապալելու նպատակով։

1946 թվականի մարտի 1-ին Փհենյանում սկսվում է հանրահավաք՝ նվիրված Կորեայում մարտիմեկյան հակաճապոնական շարժման 27-ամյակին։ Հանրահավաքում ելույթ է ունենում Հյուսիսային Կորեայի ժամանակավոր ժողովրդական կոմիտեի նախագահ Կիմ Իր Սենը։ Ամբոխի միջից անսպասելիորեն դավադիրներից մեկը նռնակ է նետում նրա ուղղությամբ։ Կրտսեր լեյտենանտ Նովիչենկոն արագ մոտ է վազում, վերցնում է այն և, չիմանալով, թե ուր նետի այն, մարմնով ընկնում է դրա վրա։ Նռնակը պայթում է, սակայն այն գիրքը, որը խորհրդային սպան պատահաբար դրել էր շինելի տակ, փրկում է նրա կյանքը։ Ծանր վիրավորված Նովիչենկոյին տանում են ընկերները, իսկ Կիմ Իր Սենը շարունակում է իր ելույթը։ Հանրահավաքը շարունակվում է։ Դավադրությունը տապալվում է։

Բժիշկները փրկում են Յակով Նովիչենկոյի կյանքը, սակայն նա կորցնում է աջ ձեռքը։ Ֆիլմն ավարտվում է 1984 թվականին նրա այցելությամբ Հյուսիսային Կորեա։

Դերերում խմբագրել

  • Անդրեյ Մարտինով - Յակով Նովիչենկո
  • Չխվե Չհան Սու - Լի Չան Հեկ
  • Օլեգ Անոֆրիև - Գուրենկո
  • Չոն Յոն Հի - Չո Սուն Յոն
  • Լի Սոն Գվան - Չո Գվան Սե
  • Լի Են Իր - Կիմ Իր Սեն
  • Նատալյա Արինբասարովա - բուժքույր
  • Իրինա Շևչուկ - Մարիա Նովիչենկո
  • Մարինա Լևտովա - Ռաիսա Նովիչենկո
  • Լիմ Մի Յոն - Սուն Է
  • Պակ Չան Յուն - Կվոն Դոկ Սուլ
  • Վլադիմիր Անտոնիկ - Իվան Նովիչենկո
  • Վյաչեսլավ Բարանով - Պեչկին
  • Կանն Վոն Սուկ - Կվոն Հեն Տհյակ
  • Լիմ Ին Գուն - Կո Դալ Մին
  • Վիկտոր Ֆիլիպով - Բոբիր
  • Վլադիմիր Ֆերապոնտով - Սամոխին
  • Ալեքսանդր Բելյավսկի — Չիստյակով
  • Յուրի Սարանցև - Ռոմանենկո
  • Վադիմ Զախարչենկո - գլխավոր բժիշկ
  • Վադիմ Գրաչով - Մարշալ Մերեցկով
  • Խան Դին Սոպ - Օ Սեն Չխիլ

Նկարահանման խումբ խմբագրել

  • Ռեժիսորներ՝ Էլդոր Ուրազբաև, Օմ Գիլլ Սոն
  • Սցենարիստներ՝ Ալեքսանդր Բորոդյանսկի, Պեկ Ին Չժուն
  • Օպերատորներ՝ Էլիզբար Կարավաև, Չոն Իք Խան
  • Բեմադրող նկարիչներ՝ Կոնստանտին Ֆորոստենկո, Կիմ Չխոլ Հոն
  • Կոմպոզիտորներ՝ Էդուարդ Արտեմիև, Կո Սու Են
  • Հնչյունային օպերատորներ՝ Սեմյոն Լիտվինով, Լի Սխուն Ել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել