Մարիա ալ-Կիբտիա
Մարիա բինթ Շամուն ալ-Կիբտիա (արաբ․՝ مارية القبطية, անհայտ, Բյուզանդական կայսրություն - փետրվարի 16, 637, Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն), Մուհամմադ մարգարեի կինը, որին 628 թվականին քրոջ հետ միասին որպես հարճ մարգարեին է նվիրել Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսը[1]: Նա կանանց ցանկում չի հիշատակվում մարգարեի այնպիսի կենսագիրների մոտ, ինչպիսիք են Իբն Հիշամը և Իբն Իսհակը[2]: Բազմաթիվ աղբյուրներ համարում են, որ նա ընդամենը հարճ է եղել[3][4]: Մարիան Մուհամմադ մարգարեից ունեցել է որդի՝ Իբրահիմին, որը մահացել է մանուկ հասակում: Մարիան մահացել է մարգարեի մահից հինգ տարի անց:
Մարիա ալ-Կիբտիա արաբ․՝ مارية القبطية | |
---|---|
![]() | |
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 16, 637 |
Մահվան վայր | Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն |
Գերեզման | Ալ Բաքի |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Copts (ethnic group)? |
Կրոն | Ղպտի ուղղափառ եկեղեցի և իսլամ |
Ամուսին | Muhammad? |
Երեխաներ | Իբրահիմ իբն Մուհամմադ |
Maria al-Qibtiyya Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիայի հորը կոչում էին Շամուն, նա հեղինակավոր ղպտի քրիստոնյաներից մեկն էր: Մայրն ուներ հռոմեական ծագում[5]:
Հիջրայի 6 թվականին (627-628) թվականներին Մուհամմադ մարգարեն նամակ է ուղարկել Մերձավոր Արևելքի իշխանավորներին, որով նրանց տեղեկացրել է նոր հավատքի հայտնվելու մասին և հրավիրել միանալ նրան: Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսին նամակը հասցրել էր Հատիբ իբն Աբու Բալտան: Ի պատասխան նամակին՝ Մուկաուկիսն ուղարկել է նվերներ, որոնց թվում եղել են երկու ստրկուհիներ (Մարիա և Սիրին), Մաբուր անունով ստրուկը, հազար միսքալ ոսկի, ատլասե քսան հագուստ, Դալդալ անունով ջորի և Յաֆուր անունով ավանակ[5]: Մեդինայի ճանապարհին Հատիբ իբն Աբու Բալտան զրուցել է ստրուկների հետ: Երկու աղջիկներն էլ ընդունել են իսլամն ու Մեդինա մտել որպես մուսուլման հավատացյալներ[6]:
Ժամանելով Մեդինա՝ Հատիբը Մուհամմադ մարգարեին է հանձնել նամակն ու նվերները, վերջինս պատվով ընդունել է նրանց: Մարիային բնակեցրել են Մեդինայի շրջակայքում գտնվող «ալ-Ալիա» կոչվող վայրում (այժմ՝ ալ-Ավալի»): Մարիայի քրոջը՝ Սիրինին, կնության են տվել Հասսան իբն Սաբիթին, որը հայտնի բանաստեղծ էր[7]: Սիրինը և Հասսանն ապրել են երջանիկ, ունեցել են մեկ որդի՝ Աբդուլրահման իբն Հասսանը, որը շարունակել է հոր բանաստեղծական ուղին[5]:
Մարիա ալ-Կիբտիան մահացել է 637 թվականին ծանր հիվանդությունից: Խալիֆ Ումարը և Մեդինայի մյուս բնակիչները կատարել են հուղարկավորության աղոթք և հուղարկավորել «Ալ-Բաքի» գերեզմանոցում[5]:
ՈրդիԽմբագրել
Հիջրայի 8 թվականի վերջին Մարիան ունեցել է որդի, որին անվանել են Իբրահիմ: Մուհամմադ մարգարեն ուրախացել է որդու ծնունդով, նրա հետ շատ կապվել և ամենուր նրան տարել ձեռքերի վրա: Որպես որդու ծննդի երախտագիտության նշան՝ Մուհամմադը Մարիային ազատություն է տվել՝ ասելով. «Նրա որդին ազատեց նրան»[5]:
Նոր իրավիճակը Մուհամմադ մարգարեի մյուս կանանց մոտ խանդ է առաջացրել և հանգեցրել նրան, որ Հաֆսան ու Աիշան նրա դեմ դավ են ծրագրել: Դավադրության արդյունքում Մուհամմադն իրեն զրկել է Մարիայի ամուսնական քնքշությունից:
Մի անգամ, հիանալով որդով, նա Աիշային ասել է. «Տես՝ ինչ նման է [ինձ]», ինչին կինը փնթփնթալով պատասխանել է. «Նմանություն չեմ տեսնում»: Հնարավոր է, որ այդ ժամանակ շշուկներ են տարածվել, որ Իբրահիմը Մարիայի մոտի ներքինի եգիպտացու որդին է: Մի անգամ Աիշան նույնիսկ խոստովանել է. «Ոչ մի կնոջ ես այդպես չեմ խանդել, ինչպես Մարիային, այն պատճառով, որ նա գեղեցիկ էր, գանգուր մազերով, և Ալլահի պատգամաբերը հիանում էր նրանով, և նրան նրանից որդի է տրվել, իսկ մեզ չի տրվել»[8]: Սակայն սուննի աստվածաբաններն այդ պատմությունը համարում են հորինված[9]:
Իբրահիմը ծնվելուց 16 ամիս անց հանկարծակի հիվանդացել է ու մահացել: Մուհամմադ մարգարեի կողմից հուղարկավորության աղոթքը կատարելուց հետո նրան թաղել են «Ալ-Բաքի» գերեզմանոցում: Այդ օրը տեղի է ունեցել արևի խավարում, և Մուհամմադ մարգարեի ուղեկիցներից մեկն ասել է. «Արևը խավարել է Իբրահիմի մահից»: Բայց Մուհամմադն ասել է. «Հիրավի, արևն ու լուսինը Ալլահի նշաններից են: Նրանք չեն խավարում ինչ-որ մարդու մահվան կամ կյանքի պատճառով: Հետևաբար, երբ դուք խավարում եք տեսնում, աղերսեք Ալլահին, փառաբանեք նրան, նամազ արեք և ողորմություն տվեք»[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ibn Ishaq The Life of Muhammad. — С. 653.
- ↑ Ibn Ishaq The Life of Muhammad. — С. 792.
- ↑ Exegesis (Tafsir) of Quran by ibn Kathir for Chapter 66, verses 1-5 of Quran
- ↑ Zaad al-Ma’aad, 1/103
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Из серии «Матери правоверных». Мария - представительница коптов»։ Журнал Аль-Ваъй (Сознание)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-30-ին։ Վերցված է 2013-03-30
- ↑ Ибн Исхак, «Сира расулюллах»
- ↑ ат-Табари, Тарих, С.131.
- ↑ Большаков, 1989
- ↑ аз-Захаби, Ибн Касир, аш-Шаукани и Альбани Разбор относительно достоверности разных сообщений (хадисов и асаров) о биографий первых поколений..
ԳրականությունԽմբագրել
- Большаков О. Г. Победа ислама в Аравии // История Халифата. Ислам в Аравии 570-633. — М.: Наука, 1989.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Из серии «Матери правоверных». Мария - представительница коптов»։ Журнал Аль-Ваъй (Сознание)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-30-ին։ Վերցված է 2013-03-30