Հասսան իբն Սաբիթ (ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو الوليد حسّان بن ثابت بن المنذر الخزرجي, Աբու ալ-Ուալիտ Հասսան իբն Սաբիթ իբն ալ-Մունզեր ալ-Խազրաջի‎‎), նախաիսլամական և իսլամական Արաբիայի 6-րդ և 7-րդ դարերի ամենահայտնի բանաստեղծներից։

Հասսան իբն Սաբիթ
حسّان بن ثابت
Ծնվել է554
ԾննդավայրՅասրիբ
Վախճանվել է659-ից 673-ի միջև
Վախճանի վայրՄադինա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
Ազգությունարաբ
ԺանրերԿասիդա
Պոեմ
Ուշագրավ աշխատանքներQ19419242? և Q19420557?
ԱմուսինՇիրին բինթ Շամուն
ԶավակներAbd al-Rahman ibn Hassan ibn Thabit?

Հասսան իբն Սաբիթը Յասրիբի Խազրաջ ցեղից էր որոնք գաղթել էին Եմենից Հիջազ ու հաստատվել Յասրիբում։ Նախաիսլամական շրջանին եղել է Ղասսանի թագավորների պալատական բանաստեղծը։ Որոշ ժամանակ եղել է նաև Լախմիների մայրաքաղաք ալ-Հիրայի պալատում։ Իսլամանալուց հետո՝ լինելով Մոհամմադի մերձավորներից, Հասսան իբն Սաբիթը կրում է «մարգարեի բանաստեղծ» մականունը (شاعر الرسول Շաեր ալ-ռասուլ)։ Նրա կինը եղել է Ղպտի աղախին՝ Սիրին բինթ Շամունը որից ունեցել է մի տղազավակ՝ Աբդուլրահման իբն Հասսան իբն Սաբիթը։

Ըստ իսլամական ավանդության, Հասսան իբն Սաբիթը ապրել է 110-ից 120 տարի՝ 60 տարի որպես հեթանոս և 60 տարի որպես իսլամ։ Մահացել է խոր ծերության տարիքում Յասրիբում[1]։

Ստեղծագործական ժանրերը խմբագրել

Հասսան իբն Սաբիթի բանաստեղծական գործերը կարելի բաժանել հետևյալ կերպ՝ ըստ պատմական իրադարձություններին[2].

  • Նախաիսլամական շրջան. սկզբնական շրջանում, լինելով Յասրեբ քաղաքում որը դարձել էր շրջանի երկու հիմնական ցեղերի՝ Խազրաջի և Աուսի միջև թշնամանքի կիզակետ, Հասսան իբն Սաբիթի գործերը հիմնականում նվիրված էին հարազատ Խազրաջ ցեղի փառաբանմանը (արաբ․՝ فَخْرٌ‎‎՝ ֆախր)։ Հետագայում նա սերտ կապեր հաստատեց հյուսիսում գտնվող Ղասսանիների թագավորության պալատականների հետ նրանց ձոնելով բազմաթիվ քնարերգական տողեր։
  • Իսլամական շրջան. իսլամն ընդունելուց հետո, Հասսան իբն Սաբիթի գործերը հիմնականում ուղղված են Մուհամմադի և իսլամական կրոնի գովերգությանն ու անհավատների պարսավանքին։
    • Ձոն (արաբերեն՝ مدح, մադհ). նրա տողերը գովերգում են Մոհամմադ մարգարեին ու նրան հաջորդող խալիֆաներին։ Նա նաև նկարագրել է իսլամի առաքինությունները։
    • Պարսավանք (արաբերեն هِجَاء, հիջա). բանաստեղծի հիջաները ուղղված են Կուրայշ ցեղի անհավատներին որոնք չընդունելով իսլամական կրոնը թշնամացել էին Մուհամմադին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կենսագրություն Հասսան իբն Սաբիթի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Հասսան բին Սաբիթի կյանքն ու ստեղծագործությունները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.