Զայնաբ բինթ Խուզայմա
Զայնաբ բինթ Խուզայմա (արաբ․՝ زينب بنت خزيمة, 595[1], Մեքքա, Հիջազ[1] - 625[2][3], Մադինա, Medina community), Մուհամմադ մարգարեի հինգերորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» (արաբ. أمّ المؤمنين) պատվանունը[5]։
Զայնաբ բինթ Խուզայմա | |
---|---|
Ծնվել է | 595[1] |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ[1] |
Մահացել է | 625[2][3] |
Մահվան վայր | Մադինա, Medina community |
Գերեզման | Ալ Բաքի |
Կրոն | իսլամ[4] |
Ամուսին | Մուհամմադ մարգարե[2][3] և Ուբեյդա իբն ալ-Հարիս[2] |
Ծնողներ | մայր՝ Hind bint Awf? |
Zaynab bint Khuzayma Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԶայնաբ բինթ Խուզայման Ամիր իբն Սասայի ցեղից էր։ Կարիքավորների նկատմամբ իր բարեգթության և ուշադրության համար ստացել է «աղքատների մայր» (արաբ․ أم المساكين) կեղծանունը։ Նրա առաջին ամուսինը Տուֆայլ իբն Հարիսն է եղել․ նրա հետ ամուսնալուծությունից հետո Զայնաբն ամուսնացել է Ուբայդա իբն Հարիսի հետ, որը զոհվել է Բադրի ճակատամարտում։
624 թվականին Ամիր իբն Սասան ջարդել է Մուհամմադ մարգարեի ներկայացուցիչներին, ինչի հետևանքով այս ցեղի հարաբերությունները մուսուլմանների հետ կտրուկ վատթարացել են։ Արյունահեղությունը բացառելու համար 625 թ․-ին Մուհամմադը ամուսնացել է Զայնաբի հետ, որը նույնպես այդ ցեղից էր։ Հարսանիքից մի քանի ամիս անց Զայնաբը մահացել է[5]։ Հատնի է, որ նա առաքինի և աստվածավախ կին է եղել, շատ ժամանակ է հատկացրել աղոթքին և առատորեն ողորմություն է բաժանել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WikiTree — 2005. — ed. size: 23699588
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Али-заде А. Зайнаб бинт Хузайма (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Türkiye Diyanet Vakfı Türkiye Diyanet Vakfı İslâm Ansiklopedisi (тур.) — Ankara: Türkiye Diyanet Vakfı.
- ↑ սուննի իսլամ — 0601.
- ↑ 5,0 5,1 "Zaynab bt Khuzayma", Encyclopedia of islam, vol.11, p. 485.
Գրականություն
խմբագրել- «Zaynab bint Khouzayma», dans E. J. Brill, First Encyclopaedia, t. VIII, 1913-1936 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զայնաբ բինթ Խուզայմա» հոդվածին։ |