Ումմ Հաբիբա (արաբ․՝ أم حبيبة بنت رملة أبي سفيان‎‎, մոտ 594[1], Մեքքա, Հիջազ - 665[2], Մադինա, Օմայյան խալիֆայություն), Մուհամմադ մարգարեի ութերորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» պատվանունը։

Ումմ Հաբիբա
արաբ․՝ رملة بنت أبي سفيان‎‎
Դիմանկար
Ծնվել էմոտ 594[1]
ԾննդավայրՄեքքա, Հիջազ
Մահացել է665[2]
Մահվան վայրՄադինա, Օմայյան խալիֆայություն
ԳերեզմանԱլ Բաքի
Կրոնիսլամ
ԱմուսինՄուհամմադ մարգարե[2] և Ubayd-Allah ibn Jahsh?[2]
Ծնողներհայր՝ Աբու Սուֆյան իբն Հարբ[2], մայր՝ Սաֆիյա բիմտ Աբուլ-աս
ԵրեխաներHabibah binte Ubayd-Allah?
 Umm Habiba Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ամբողջական անունն է Ումմ Հաբիբա Ռամլա բինթ Աբու Սուֆյան Սարհ իբն Հարբ իբն Ումայա իբն Աբդ Շամս։ Նա կուրայշիների ազդեցիկ առաջնորդ Աբու Սուֆյան իբն Հարբի դուստրն էր։

Իսլամ ընդունելուց առաջ Ումմ Հաբիբան հեռացել էր հեթանոսությունից և հանիֆիզմ էր դավանում։ Նա իսլամ է ընդունում իր ամուսին Ուբայդուլլահ իբն Ջահշի հետ միաժամանակ, որը նախկինում քրիստոնեություն էր դավանում։ Փրկվելով հետապնդումներից՝ նրանք հեռանում են Եթովպիա, որտեղ Ուբայդուլլահը անսպասելիորեն նորից սկսում է քրիստոնեություն դավանել։ Չնայած նա կնոջը ևս քրիստոնյա դարձնելու համառ փորձեր է անում, բայց Ումմ Հաբիբան հավատարիմ է մնում իսլամին և ամուսնալուծվում է։ Դրանից հետո նա չէր կարող Մեքքա վերադառնալ, քանի որ իր հայրը մուսուլմանների ոխերիմ հակառակորդն էր։ Իմանալով այդ մասին՝ Մուհամմադը իր հիացմունքն է արտահայտում Ումմ Հաբիբայի անկեղծ հավատի նկատմամբ և իր ներկայացուցչին ուղարկում է Եթովպիայի նեգուսի (տիրակալ) մոտ՝ խնդրելով իր մոտ ուղարկել Ումմ Հաբիբային՝ նրա հետ ամուսնանալու համար։ Հիջրայի 7 թվականին նրանք ամուսնանում են։ Այս ամուսնությունը Մուհամմադին թույլ է տալիս մեղմել լարվածությունը իր և Մեքքայի հեթանոսների առաջնորդ Աբու Սուֆյանի միջև։

Ումմ Հաբիբան աստվածավախ և բարեպաշտ կին էր։ Նա մահացել է մոտավորապես 665-666 թթ․-ին՝ իր եղբայր Մուավիայի կառավարման ժամանակ։ Նա 65-ից ավելի հադիս է փոխանցել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.mpac-ng.org/islam-links/281-mothers-of-the-believers-umm-habiba-ramla-bint-abu-sufyan.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Али-заде А. Умм Хабиба бинт Абу Суфьян (ռուս.) // Исламский энциклопедический словарьМ.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
  3. Äli-zadä, Aydın (2007). Islamskij ėnciklopedičeskij slovarʹ. Serija "Zolotoj fond islamskoj mysli". Moskva: Izdat. Dom "Ansar". ISBN 978-5-98443-025-8.
Մուհամմադի կանայք

Խադիջա բինթ ԽուայլիդՍաուդա բինթ ԶամաԱիշա բինթ Աբու ԲաքրԽաֆսա բինթ ՈւմարԶայնաբ բինթ ԽուզայմաՈւմմ ՍալամաԶայնաբ բինթ ՋահշՋուայրիա բինթ ալ ՀարիսՄարիա ալ-ԿիբտիաՈւմմ ՀաբիբաՌայհանա բինթ ԶայդՍաֆիա բինթ Հույայյի Մայմունա բինթ ալ Հարիս