Մարիա Ֆելիքս
Մարիա դե լոս Անջելես Ֆելիքս Գերնան(իսպ.՝ María de los Ángeles Félix Güereña, մայիսի 4, 1914[1], Ալամոս, Սոնորա - ապրիլի 8, 2002[2][3][4][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]), մեքսիկացի կինոդերասանուհի, մոդել, բնորդուհի, մեքսիկական կինոյի ոսկե դարաշրջանի խոշորագույն դերասանուհի` 1940-1960-ական թվականներ: Համարվում է մեքսիկական կինոյի ամենագեղեցիկ դեմքերից մեկը:
Մարիա Ֆելիքս իսպ.՝ María Félix | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1914[1] |
Ծննդավայր | Ալամոս, Սոնորա |
Մահացել է | ապրիլի 8, 2002[2][3][4][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5] |
Գերեզման | Panteón Francés |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, մոդել, երգչուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Ագուստին Լարա և Jorge Negrete? |
Պարգևներ և մրցանակներ | Արվեստի և գրականության շքանշանի սպա Արիել մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար Արիել մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար Արիել մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար Պատվավոր Լեգեոնի շքանշան և Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր |
Երեխաներ | Էնրիկե Ալվարես Ֆելիքս |
Ստորագրություն![]() | |
María Félix Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիա դե լոս Անջելես Ֆելիքս Գերերիան ծնվել է 1914 թվականի մայիսի 4-ին Մեխիկոյի Սլամորա նահանգի Ալլամոս քաղաքում: Հայրը ծագումով հնդկանակ յակիի ցեղից է, մայրը` իսպանական (բասկ) ծագում ունի, դաստիարակվել է Կալիֆոռնիայի (ԱՄՆ) վանքում: Նկարահանվել է 47 ֆիլմում:
Ընտանեկան կյանքԽմբագրել
Ամուսնացել է չորս անգամ: Նրա ամուսինների շարքում էր մեքսիկացի կոմպոզիտոր Ագուստին Լարան, որը իր համար գրել է մի քանի երգ, այդ թվում հանրահայտ «Մարիա Բոնիտա»։ Ամուսիններից էին նաև մեքսիկացի աստղ, դերասան և երգիչ Խորխե Նեգրեթեն, ֆրանսիացի բանկիր Ալեքս Բերգերը:
ԵրեխաներԽմբագրել
Միակ որդին (առաջին ամուսնությունից) Էնրիկե Ալվարես Ֆելիքսը (1934-1996) դերասան էր, նկարահանվել է հեռուստասերիալներում:
Ընտրված դերերըԽմբագրել
Խաղացել է Մեսալինայի դերը ռեժիսորո Կարմին Գալոնեի համանուն ֆիլմում (1951), հայտնի պարուհի և կուրտիզանուհի Կարոլինա Օտերոնի դերը «Հիասքանչ Օտերո» (1954) ֆիլմում, խաղացել է Ժան Ռենուարի «Ֆրանսիական Կանկան» ֆիլմում (1954), «Հերոսները հոգնել են» (1955) Իվ Սիամպին Իվ Մոնտանի հետ, Բունյուելի հետ «Էլ Պաոյի մթնոլորտը տաքանում է» (1959), «Սոնատաս» (1959) Խուան Անտոնիո Բարդեմի կողմից, «Մոխրե չորեքշաբթի» (1958) և «Մայիսյան ծաղիկ» (1959) Ռոբերտո Գավալդոնա և այլն:
ՄրցանակներԽմբագրել
Կինոարդյունաբերության ոլորտում ունեցած իր ներդրման համար 1985 թվականին նա պարգևատրվել է Մեքսիկայի կինոակադեմիայի ամենամյա գլխավոր մրցանակով՝ Ոսկե «Արիել» մրցանակ[7]: 2018 թվականին Google- ը նշում էր Մարիա Ֆելիքսի 104-ամյակը ՝ իր դիմանկարը տեղադրելով Google Doodle-ում:
ԱրվեստումԽմբագրել
Դերասանուհին բարեկամացել է Օկտավիո Պասի, Կառլոս Ֆուենտեսի, Ելենա Պոնիատովսկայանի և մեքսիկացի այլ գրողներ հետ: «Դոնյա Բարբարա» (1943) վեպի անվանադերի էկրանիզացիայի մասին բարձր է գնահատել վենեսուելացի գրող Ռոմուլո Գալեգոսը:
Ֆելիքսին նկարել է Խոսե Կլեմենտե Օրոզկոն, Դիեգո Ռիվերան, Լեոնորա Քարինգթոնը, Լեոնոր Ֆինին և այլ նկարիչներ: Հանդես է եկել որպես մոդել Balenciaga-ի և Քրիստիան Դիորի: Երկրորդ կայսրության ժամանակաշրջանից զարդերի հավաքածու է կազմել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 The New York Times / D. Baquet — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.youtube.com/watch?v=uKjgMJk1mHw
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 http://frenchfilmsite.com/bio/Ma/Maria_Felix.html
- ↑ http://www.nytimes.com/1999/04/02/arts/antiques-despite-eden-snakes-stay-in-fashion.html
- ↑ «La Página de María Félix en Internet» (իսպաներեն)
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт(իսպ.)
- Classic Movies: Биография(անգլ.)
- María Felix «La Doña» — Biografia(իսպ.)