«Balenciaga» նորաձևության տուն, որը հիմնել է իսպանացի դիզայներ Քրիստոբալ Բալենսիագան, որը ծնվել է Բասկերի Երկրում։ Այժմ, «Balenciaga» նորաձևության տունը պատկանում է ֆրանսիական «Kering» անդրազգային ընկերությանը։

Balenciaga
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, նորաձևության տուն և ձեռնարկություն
Հիմնադրված է1917[1]
ՀիմնադիրՔրիստոբալ Բալենսիագա
ՎայրՓարիզ
Երկիր Իսպանիա
Արդյունաբերություննորաձևություն, luxury? և Wholesale?[2]
Մայր ընկերությունKering
ՍեփականատերKering
Կայքbalenciaga.com(անգլ.)
 Balenciaga Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
«Balenciaga»ի հագուստի ցուցահանդեսը Ֆլորենցիայում

Քրիստոբալ Բալենսիագան բացել է իր առաջին ոչ մեծ խանութը 1919 թվականին Սան Սեբաստիանում (Իսպանիա), ավելի ուշ ընդլայնել է իր բիզնեսը Մադրիդում և Բարսելոնայում բացած «Balenciaga»ի մասնաճյուղերի հաշվին[3]։

«Balenciaga» նորաձևության տան հաճախորդների թվում էին իսպանական թագավորական ընտանիքի անդամները և արիստոկրատիայի ներկայացուցիչները։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը ստիպեց ընկերությանը փակել խանութների ցանցը, ինչի պատճառով ընկերությունը տեղափոխվեց Փարիզ[3][4]։

Փարիզում 1937 թվականին «Balenciaga» ընկերությունը հաստատվել է 8-րդ թաղամասում՝ «Գեորգ V»-ի անունը կրող փողոցում։ Առաջին ցուցադրության ժամանակ նա ներկայացրել էր մի դիզայն, որը ստեղծվել էր իսպանական վերածննդի ազդեցության ներքո[3]։ Դիզայնը ունեցավ մեծ հաջողություն։ Բացումից հետո՝ երկու տարվա ընթացքում ֆրանսիական լրատվամիջոցները գովում էին ընկերությանը, որը ըստ մամուլի իր մտահաղացումներով հեղափոխություն էր արել նորաձևության աշխարհում[3]։ 1934-1958 թվականների Harper's Bazaar ամսագրի գլխավոր խմբագիր Կարմել Սնոունը եղել է ընկերության նախագծերի առաջին մասնակիցներից մեկը[5]։

«Balenciaga»ի համբավն այնքան մեծ էր, որ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, մարդիկ իրենց կյանքը վտանգելով, մեկնում էին Փարիզ «Balenciaga»-ի նորարարությունները տեսնելու[3]։ Այդ ժամանակահատվածում ընկերությունը հայտնի էր իր «քառակուսի բաճկոններով»[3]։

Սակայն միայն պատերազմից հետո բացահայտվեց այս առանձնահատուկ տաղանդներով օժտված դիզայների հնարամտության ողջ ծավալը։ Նրա ստեղծած հագուստի գծերը դարձան ավելի գծային և հարթ, հեռանալով ավազե ժամացույցի ձևաչափից, որը հանրաճանաչություն էր ստացել Քրիստիան Դիորի «Նոր տեսքի» շնորհիվ[3]։ 1951 թվականին «Balenciaga»ն ամբողջովին փոխեց հագուստի ուրվագծերը՝ լայնացնելով հագուստի ուսերը և հանելով իրանը։ Իրանի հետ նրա կատարած փոփոխությունները, մասնավորապես նպաստեցին «նրան, ինչը համարվում է ամենակարևոր ներդրումը հագուստի աշխարհում․ նոր ուրվագիծ կանանց համար»[3]։

  Նորաձևությունը նման է նվագախմբի, և մեր ղեկավարը Բալենսիագան է։ Մենք ընդամենը երաժիշտներ ենք, ովքեր հետևում են նրա թելադրած ուղղությանը
- Քրիստիան Դիոր[6]
 

1960-ական թվականներին «Balenciaga»-ն նորարար մոտեցում է ցուցաբերում կտորների օգտագործման մեջ․ նա օգտագործում էր կոշտ կտորներ, կարի դժվար եղանակներ[3]։ Իր ստեղծագործությունները, այդ թվում՝ կոշտ ատլասից ձագարաձև զգեստները, որոնք կրում էին այնպիսի հաճախորդներ, ինչպիսիք են գրող Պոլին դե Ռոշտիլդը[en], ֆիլանտրոպ և կոլեկցիոներ Բաննի Մելլոնը[en], կոլեկցիոներ Մարելա Անգելլին[en], նիկարագուական Սոմոսա դիկտատորների մայր և ամուսին Հոուփ Պորտոկարերոն[en], Harper’s Bazaar թերթի խմբագիր Գլորիա Գինեսսը[en], համարվել են 1950-ական, 1960-ական թվականների մոդելային աշխարհի նմուշներ։ 1960 թվականին նա մշակեց մի հարսանեկան զգեստ Բելգիայի ապագա թագուհու՝ Ֆաբիոլայի համար։ Ժաքլին Քենեդին՝ Ջոն Քենեդիի կինը մեծ պատրաստակամությամբ գնում էր «Balenciaga»ի թանկարժեք ստեղծագործությունները, այդպիսով զայրացնելով Ջոն Քենեդիին, որը, լինելով ԱՄՆ-ի նախագահ, վախենում էր, որ Ամերիկայի հանրությունը կմտածի, որ այդպիսի գնումները շատ շքեղ են։ Ի վերջո Ժաքլինի գնումների համար ամերիկյան հասրակությանից աննկատ վճարել է Ջոն Քենեդիի հայրը։

Հովանավորյալ խմբագրել

Մի քանի դիզայներներ, որոնք աշխատում էին «Balenciaga» նորաձևության տանը, ավելի ուշ բացեցին իրենց սեփական նորաձևության տները, մասնավորապես Օսկար դե լա Ռենտան (1949), Անդրե Քուրեժեն[en] (1950), Էմանուել Ունգարոն (1958), բայց ամենահայտնի հովանավորյալը եղել է Յուբեր դը Ժիվանշին, որը ընդունվել է բարձր նորաձևության սինդիկատի կողմից։

Կռիվ մամուլի դեմ խմբագրել

1957 թվականին «Balenciaga»ն որոշեց ցույց տալ նորաձևության լրագրությանը իր հավաքծուն վաճառքի դուրս գալուց մեկ օր առաջ, այլ ոչ թե չորս շաբաթ առաջ՝ ինչպես ընդունված էր նորաձևության աշխարհում։ Այդպիսով նա ցանկանում էր սահմանափակել իր արտադրանքի գողացումը և կրկնօրինակումը։ Մամուլը դեմ դուրս եկավ նրա որոշմանը, սակայն «Balenciaga»ն և նրա հովանավորյալ Ժիվանշին անդրդվելի էին իրենց որոշման մեջ։ Նրանց կողմնակիցները պնդում են, որ Քրիստիան Դիորը հաջողությունների է հասել «Balenciaga»ից գողանալով և կրկնօրինակելով նրա ուրվագծերը և կտրվածքները, ցուցադրելով դրանք իբրև իր սեփական գործեր։

1967 թվականին երկու դիզայներները հետ կանգնեցին իրենց որոշումներից և վերադարձան ավանդական գրաֆիկին։

Կռիվ սինդիկատի դեմ խմբագրել

«Balenciaga»ն վճռականորեն դիմադրում էր բարձր նորաձևության սինդիկատի կանոններին, հետևապես երբեք չի եղել սինդիկատի անդամ։ Թեև դրա մասին խոսում են մեծ հարգանքով, սակայն Balenciaga-ի հագուստը չի պատկանել բարձր նորաձևությանը[7]։

Մահը և Նորաձևության տան փակումը խմբագրել

Քրիստոբալ Բալենսիագան փակել է իր նորաձևության տունը 1968 թվականին։ 1972 թվականին նա մահացել է։ Նորաձևության տունը անգործունեության էր մատնված մինչև 1986 թվականը[3]։

«Balenciaga»-ն այսօր խմբագրել

1986 թվականին Jacques Bogart S.A. ընկերությունը ձեռք բերեց Balenciaga ապրանքանիշի իրավունքները և բացեց նոր հագուստի տեսականին «Le Dix»։ Առաջին հավաքածուն մշակվել է ֆրանսիացի ոճաբան Միշել Գոմաի կողմից 1987 թվականի հոկտեմբերին, որը պահպանվեց նորաձևության տանը հաջորդող հինգ տարիների ընթացքում։1992 թվականին նրան փոխարինեց հոլանդացի դիզայներ Ջոզեֆ Թիմիստերը, որը սկսեց վերականգնել Balenciaga ապրանքանիշը՝ հասցնելով այն մինչև նորաձևության բարձր աստիճանի։ Այն ժամանակ երբ Թիմստերը աշխատում էր որպես ստեղծագործ տնօրեն, նորաձևության տանը միացավ ֆրանսիացի դիզայներ Նիկոլա Գեսքերը, գլխավորեց ամբողջ ընկերությունը և զբաղեցրեց այդ պաշտոնը տասնհինգ տարի։

1992 թվականին «Balenciaga» նորաձևության տունը ստեղծեց հագուստ ֆրանսիական թիմի անդամների համար, որոնք Բարսելոնայում մասնակցում էին 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերին։

Balenciaga- ն այժմ պատկանում է ֆրանսիական Kering նորաձեւության խմբին, որը նախկինում հայտնի էր որպես Pinault-Printemps-Redoute (PPR), իսկ վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան դրա ստեղծագործական ղեկավարն էր 2015 թվականից։

Balenciaga- ն ունի ութ բացառիկ բուտիկ ԱՄՆ-ում, ներառյալ Նյու Յորքի 22-րդ փողոցում, Լոս Անջելեսի `Melrose Avenue- ում, երկուսը` Լաս Վեգասում, Caesars Palace- ում և Las Vegas Strip- ում `CityCenter- ի բյուրեղներում։ ինչպես նաև Costa Mesa (Orange, California), Հոնոլուլու, Bal Harbor (Miami-Dade, Florida) և Dallas (Texas):

2011 թ. Մարտի 24-ին Սան Ֆրանցիսկոյում Յանգի թանգարանում բացվեց «Բալենսիագա և Իսպանիա» ցուցահանդեսը, որը նվիրված էր Քրիստոբալ Բալենսիագայի կարիերային։ Ցուցահանդեսը ներառում էր Բալենսիագայի բազմաթիվ նմուշներ Թանգարանի զգեստների հավաքածուից, որոնք պարծենում են դիզայների ստեղծագործությունների տպավորիչ գույքագրմամբ։

Ստեղծագործ տնօրեններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kering // Kering — 1962.
  2. SIRENE (ֆր.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Beth Duncuff Charleston (2004 թ․ հոկտեմբեր). «Cristobal Balenciaga (1895-1972)». Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Cristóbal Balenciaga». Victoria & Albert Museum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 11-ին.
  5. Rowlands, Penelope (2005). A Dash of Daring: Carmel Snow and Her Life In Fashion, Art, and Letters. Atria. էջ 286 and elsewhere.
  6. Բալենսիագայի «սև ստեղծագործությունը»՝ փարիզյան Բուրդելում
  7. «Balenciaga, Cristóbal». jrank.org.
  8. Lindsey Schickner (2012 թ․ մարտի 12). «Alexander Wang Will Helm Balenciaga And His Own Label». FashionEtc.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  9. Nicole Phelps (2015 թ․ հոկտեմբերի 2). «Balenciaga Spring 2016 Ready-to-Wear Collection». Vogue (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Balenciaga» հոդվածին։