Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս

ավստրիացի երաժիշտ և կոմպոզիտոր

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս (գերմ.՝ Maria Theresia von Paradis, մայիսի 15, 1759(1759-05-15)[1][2][3], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[2][4] - փետրվարի 1, 1824(1824-02-01)[5][3][4], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][4]), ավստրիացի երաժիշտ և կոմպոզիտոր։ Վաղ տարիքում կորցրել է տեսողությունը։ Նրան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը նվիրել է դաշնամուրի և նվագախմբի համար № 18 սի-բեմոլ մաժոր կոնցերտը։

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս
Բնօրինակ անունգերմ.՝ Maria Theresia von Paradis
Ծնվել էմայիսի 15, 1759(1759-05-15)[1][2][3]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[2][4]
Երկիր Ավստրիական կայսրություն
Մահացել էփետրվարի 1, 1824(1824-02-01)[5][3][4] (64 տարեկան)
Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][4]
ԺանրերԴասական ժամանակաշրջան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի և երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
 Maria Theresia von Paradis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսը ծնվել է 1759 թվականի մայիսի 15-ին Վիեննայում՝ կառավարական խորհրդատու Յոզեֆ Անտոն Պարադիսի և նրա կնոջ՝ Մարիա Ռոզալիայի ընտանիքում։ Դստերը անվանակոչեցին ի պատիվ կայսրուհի Մարիա Թերեզայի, ում արքունիքում աշխատում էր հայրը։ Չորս տարեկան հասակից աղջիկը կորցնում է տեսողությունը արյունազեղության պատճառով։ Սակայն այս հանգամանքը պատճառ չի դառնում, որպեսզի չզբաղվի սիրելի զբաղմունքով՝ երաժշտությամբ։ 1776 թվականի ավարտից մինչև 1777 թվականի կեսերը աղջիկը բուժվում էր հայտնի բժիշկ Ֆրանց Անտոն Մեսմերի մոտ։

Յոթ տարեկան հասակից Մարիա Թերեզիան արդեն որպես սոպրանո պարտիա էր երգում Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Stabat Mater» ստեղծագործությունում, ինչպես նաև սովորում էր երգեհոն նվագել։ Նրա ելույթները այն աստիճան գրավեցին կայսրուհուն, որ նա հրամայեց թոշակ նշանակել Մարիային, որպեսզի կարողանա շարունակել կրթությունը։

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսի ուսուցիչները ժամանակի ականավոր երաժշտագետներն էին՝ դաշնամուր դասավանդում էր Լեոպոլդ Կոժելուխը, իսկ երգեցողություն և կոմպոզիցիա՝ Անտոնիո Սալիերին։

Սկսած 1775 թվականից Մարիան զբաղվում է մշտական համերգային գործունեությամբ, ելույթ ունենալով ոչ միայն որպես դաշնակահարուհի, այլև կամպոզիտոր։ Նրա ստեղծագործություններում կան տրիոներ, կոնցերտներ, սոնատներ դաշնամուրի համար։

Շրջագայություն Եվրոպայում խմբագրել

 
Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսի եվրոպական շրջագայության քարտեզը

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսը 1783-ից 1786 թվականներն ընկած ժամանակահատվածում երաժշտական շրջագայության է մեկնում եվրոպական երկրներ։ Ելույթներով հանդես է գալիս Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Wurzbach D. C. v. Paradis, Maria Theresia von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 21. — S. 286.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Haas G. 210 österreichische Komponistinnen vom 16. Jahrhundert bis zur Gegenwart (գերմ.): Biographie, Werk und BibliographieSalzburg, Wien, F: Residenz Verlag, 2001. — S. 296—300. — ISBN 978-3-7017-1215-1
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն խմբագրել

  • Michael Lorenz: Marion Fürst: Maria Theresia Paradis, Köln: Böhlau 2005 (ISBN 3-412-19505-7), Mozart-Jahrbuch 2007/2008, (Kassel: Bärenreiter, 2011) Review online Արխիվացված 2021-06-15 Wayback Machine
  • Rudolph Angermüller: Antonio Salieri. Dokumente seines Lebens. 3 Bde. Bock, Bad Honnef, 2002.
  • Marion Fürst: Maria Theresia Paradis — Mozarts berühmte Zeitgenossin. Böhlau, Köln, 2005.
  • Stanley Sadie (Hrsg.): The New Grove Dictionary of Music and Musicians. (2. Auflage) Grove Dictionaries, New York, 2000.
  • Ruth Halliwell: The Mozart Family: Four Lives in a Social Context. Claredon Press, Oxford, 1998.
  • Alexander Mell: Encyklopädisches Handbuch des Blindenwesens Verlag von A. Pichlers Witwe und Sohn, Wien, Leipzig, 1900, S. 576—578.
  • Brian O'Doherty: «The Strange Case of Mademoiselle P.». Vintage, London 1992, ISBN 0 09 922371 6.
  • BBI (Hrsg.): 200 Jahre Blindenbildung im deutschen Sprachraum. Wien 2004, S. 56.

Արտաքին հղումներ խմբագրել