Մարիա Զամբակո
Մարիա Զամբակո (ի ծնե՝ Մարիա Տերպսիքեա Կասսավետտի, հուն․՝ Μαρία Τερψιθέα Κασσαβέτη, ապրիլի 29, 1843[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 14, 1914[1], Փարիզ), հունական ծագմամբ բրիտանացի նկարչուհի, քանդակագործուհի, պրեռաֆայելիտ նկարիչների բնորդուհի։
Մարիա Զամբակո | |
---|---|
![]() | |
Ի ծնե | հուն․՝ Μαρία Τερψιθέα Κασσαβέτη |
Ծնվել է | ապրիլի 29, 1843[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 14, 1914[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և բնորդ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Ներշնչվել է | Էդվարդ Բյորն-Ջոնս |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիա Տերպսիքեա Կասսավետտին ծնվել է հունական ծագմամբ ընտանիքում։ Նրա հորեղբայրը եղել է մեկենաս և հովանավոր Ալեքսանդր Կոնստանտին Իոնիդեսը, զարմիկները՝ նկարչուհիներ Մարիա Սպարտալի Սթիլմանը և Ագլայա Կորոնիոն։ Երեք աղջիկները ընկերների շրջապատում հայտնի էին «Երեք Գրացիաներ» անունով՝ ի պատիվ հին հունական դիցաբանության երեք Քարիտներ Ագլայայի, Եփրոսինայի և Թալիայի, որովհետև երեքն էլ հունական ծագմամբ հայտնի գեղեցկուհիներ էին։
1858 թվականին Մարիա Կասսավետտին հոր մահից հետո ստացել է ժառանգություն և կարող էր անկախ կյանք վարել[2]։ Մարիան որոշել է իր կյանքը նվիրել արվեստին և ուղևորվել է սովորելու Փարիզ, որտեղ նրա ուսուցիչները դարձել են Ալֆոնս Լեգրոն և Օգյուստ Ռոդենը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[3], Փարիզյան սալոնում[4], քանդակագործական չորս մեդալներ գտնվում են Բրիտանական թանգարանի հավաքածուում[5]։
1860 թվականին Մարիան մերժել է Ջորջ Դյուրմորյեի սիրահետումները, որը հետագայում նրան անվանել է «կոպիտ և անառիկ, սակայն մեծ տաղանդի տեր և իսկապես անհավանական գեղեցկություն ունեցող»։ Մարիան նախընտրել է բժիշկ Զամբակոյին, որի հետ այդ նույն թվականին էլ ամուսնացել է։ Ամուսնության արդյունքում ծնվել են որդին և դուստրը, սակայն ամուսնությունը անհաջող է եղել, և 1866 թվականին Մարիան որոշել է կրկին ապրել մոր հետ Լոնդոնում։
1866 թվականին Մարիա Զամբակոն ծանոթացել է Էդվարդ Բյորն-Ջոնսի հետ և հետագայում դարձել է նրա բազմաթիվ նկարների բնորդուհին։ Նրանց միջև սիրավեպ է սկսվել, որը տևել է մի քանի տարի։ 1869 թվականին Բյոր-Ջոնսը փորձել է հեռանալ իր կին Ջորջիանայից, որպեսզի ապրի Մարիա Զամբակոյի հետ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել[6]։ 1871 թվականին Մարիան Էդվարդ Բյորն-Ջոնսին համոզել է Վենետիկի փողոցներից մեկում միասին ինքնասպանություն կատարել ափիոնի չափաբաժնի շահագործմամբ, սակայն ոստիկանությունը նրանց խանգարել է[7]։ Բաժանումից հետո Մարիան շարունակել է կեցվածք ընդունել Էդվարդ Բյորն-Ջոնսիի նկարների համար։ Նա նաև եղել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի բնորդուհին։
Մարիա Զամբակոն մահացել է 1914 թվականին, Փարիզում, նրա մարմինն ուղարկվել է Նորվուդի տոհմական դամբարան։
«Մարիա Զամբակոյի դիմանկար», Դանթե Գաբրիել Ռոսսետտի, 1867 թվական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cassavetti Zambaco, Maria // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00033357
- ↑ Marsh, Jan, Pre-Raphaelite Sisterhood, (London: 1985), p. 271
- ↑ Jiminez, Jill Berk. Dictionary of Artists' Models. — London: Routledge 200. — С. 575.
- ↑ «British Museum - Maria Zambaco (Biographical details)»
- ↑ MacCarthy, Fiona, The Last Pre-Raphaelite (London: Faber & Faber, 2011), p. 206
- ↑ Burne-Jones, Georgiana. The Memorials of Edward Burne-Jones. — London, 1904.
- ↑ Marsh, Jan, Pre-Raphaelite Sisterhood, (London: 1985), p. 273
ԳրականությունԽմբագրել
- Maria Zambaco Biography
- Charlotte Yeldham: ‘Pre-Raphaelite women artists (act. 1848–1870s)’ in: Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, Jan 2011
- Marsh, Jan, Pre-Raphaelite Sisterhood, (London: 1985)
- MacCarthy, Fiona, The Last Pre-Raphaelite (London: Faber & Faber, 2011)
- West Norwood Cemetery Purchase Registers
- Daly, Gay, Pre-Raphaelites in Love (Glasgow: HarperCollins, 1989)
- Marsh, Jan and Nunn, Pamela Gerrish, Women Artists and the Pre-Raphaelite Movement (London: Virago, 1989)
- Dimbleby, Josceline, A Profound Secret: May Gaskell, her daughter Amy, and Edward Burne-Jones (London: Black Swan, 2005)
- Constantine Ionides Bequest at the V&A