Մարիա Զամբակոյի դիմանկար

«Մարիա Զամբակոյի դիմանկար» (անգլ.՝ Maria Theresa Zambaco), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1870 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է գերմանական Կլեմենս Զելս թանգարանի հավաքածուում։

Picto infobox artiste.png
Մարիա Զամբակոյի դիմանկար
Rossetti 1967Ma103.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1870
բարձրություն100 սանտիմետր
լայնություն72 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութՊաստել և թուղթ
գտնվում էClemens Sels Museum Neuss?
հավաքածուClemens Sels Museum Neuss?
հիմնական թեմաՄարիա Զամբակո
կայք
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասինԽմբագրել

Նկարում պատկերված է Մարիա Զամբակոն, որը հունական ծագմամբ նկարչուհի էր, բազմաթիվ պրեռաֆայելիտ նկարիչների բնորդուհի, մասնավորապես՝ Էդվարդ Բյորն-Ջոնսի։ Հետագայում Զամբակոյի և Բյորն-Ջոնսի միջև սիրավեպ է սկսվել, որը տևել է մի քանի տարի և ավարտվել երկուսի ինքնասպանության անհաջող փորձով[1][2]։

Ռոսսետտին դիմանկարում Մարիային պատկերել է սպիտակ ծալազարդարանքով զգեստով, որը նման է հունական քղամիդի, ինչը հղում է հանդիսանում բնորդուհու ծագմանը[3]։ Գունամատիտ նկարի կոմպոզիցիան և մանրամասները նման են Ֆաննի Կորնֆորտի հետ աշխատանքին, որն ստեղծվել է նույն թվականին և ստացել է «Հովհարով կինը» անվանումը։ Նմանությունն առկա է հերոսուհիների դիրքի, սպիտակ հագուստների և փետուրներով վառ հովհարի մեջ, սակայն աղջիկների բնավորությունն արտացոլվել է բացարձակ տարբեր կերպ։ Մարիա Զամբակոն մտազբաղ և հեռացած տեսք ունի, իսկ Ֆաննի Կորնֆորտը՝ զգայական և տիրական[4]։ Ռոսսետտին ստեղծագործության մասին հիշատակում է նամակի մեջ, որն ուղղված էր Ջեյն Մորիսին, որտեղ նա գրում է, որ վստահացել է, որ նրա [Զամբակո] սերը նրա համար ամենակարևորն է, և որ մինչև դիմանկարի վրա աշխատելը ինքը ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ նրան, ինչպես նաև հիշատակել է, որ Էդվարդ Բյորն-Ջոնսը գոհ է մնացել նկարից[5]։ Ամբողջ 1870 թվականին Ռոսսետտին ստեղծել է Մարիա Զամբակոյի չորս դիմանկար[5]։

Գունամատիտ նկարը պատկանել է հենց Մարիա Զամբակոյին և նրա ընտանիքին։ 1965 թվականին այն վաճառվել է Քրիստիս աճուրդում[4]։ Ներկայումս աշխատանքը գտնվում է գերմանական Կլեմենս Զելս թանգարանի հավաքածուում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Marsh, Jan, Pre-Raphaelite Sisterhood, (London: 1985), p. 273
  2. Burne-Jones, Georgiana. The Memorials of Edward Burne-Jones. — London, 1904.
  3. «Dante Gabriel Rossetti — Maria Theresa Zambaco» (գերմաներեն)։ Clemens Sels Museum Neuss։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է 2020-04-28 
  4. 4,0 4,1 «Mrs. Zambaco»։ Rossetti Archive 
  5. 5,0 5,1 «Mrs. Zambaco»։ Rossetti Archive