Կախարդված Մեռլինը (նկար)

«Կախարդված Մեռլինը» (անգլ.՝ The Beguiling of Merlin), անգլիացի գեղանկարիչ, պատկերազարդող և պրեռաֆայելիտների սերնդի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Քոլի Բյորն-Ջոնսի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1872 թվականից 1877 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 186 × 111 սմ։ «Կախարդված Մեռլինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լեդի Լևեր պատկերասրահում (Պորտ Սանլայթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Կախարդված Մեռլինը
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Բյորն-Ջոնս
տարի1872
բարձրություն186 սանտիմետր
լայնություն111 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրArthurian painting?
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼեդի Լևեր պատկերասրահ
հավաքածուԼեդի Լևեր պատկերասրահ
Ծանոթագրություններ

Կտավը պատվիրել է անգլիացի նավատեր, կոլեկցիոներ և մեկենաս Ֆրեդերիկ Ռիչարդս Լեյլանդը։

Սյուժե Խմբագրել

Էդվարդ Քոլի Բյորն-Ջոնսն իր «Կախարդված Մեռլինը» ստեղծագործությունը վրձնել է Արթուր արքայի լեգենդից ներշնչված։ Լճի տիրակալուհին գայթակղում է Մեռլինին։ Խաբելով հասնում է նրան, որ բացահայտում է Մեռլինի հրաշագործության գաղտնիքը։ Լճի տիրակալուհին սովորում է կախարդությունը, որից հետո օգտագործելով իր կախարդական ունակությունները, փորձում է Մեռլինի տեղը զբաղեցնել ու ու թիավարել լեռան տակ։

Ստեղծման պատմություն Խմբագրել

Նկարը պատվիրվել է 1860 թվականին անգլիացի կոլեկցիոներ ու մեկենաս Ֆրեդերիկ Ռիչարդս Լեյլանդի կողմից։ Սակայն հեղինակը «Կախարդված Մեռլինը» կտավի վրա սկսեց աշխատել 1872 թվականից։ 1874 թվականին ավարտում է գլխավոր կերպարների մարմինները։ Մեռլինի դեմքը նկարում է, որպես բնորդ կեցվածք ընդունած հունական արմատներով անգլիացի նկարչուհի Մարիա Զամբակոյից[1]։ Վերջինս Էդվարդ Քոլի Բյորն-Ջոնսի սիրեցյալն էր և մոդելը 1866 թվականից 1872 թվականներին։ Նկարիչը կրքից ամբողջությամբ խելագարության էր հասնում, որի պատճառով էլ բացատրվում է նկարի խորությունն ու վառ գունավորումը. Էդվարդը նկարում իր անձնական վերապրումներն է վրձնել։

Կա մի վարկած նույնպես, ըստ որի, Լճի տիրակալուհու կերպարի համար կեցվածք է ընդունել Ուիլյամ Մորիսի կինը՝ պրեռաֆայելիտների գեղեցկության մարմնացում ու իդեալ համարվող Ջեյն Մորիսը[2]։

Օսկար Ուայլդը «Կախարդված Մեռլինը» ստեղծագործությունն անվանել է «լիակատար կախարդություն»։

Ծանոթագրություններ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել