Մարգերիտա Հակ
Մարգերիտա Հակ (իտալ.՝ Margherita Hack, հունիսի 12, 1922[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] - հունիսի 29, 2013[1][2][3], Տրիեստ, Իտալիա[4]), իտալացի աստղաֆիզիկոս, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ:
Մարգերիտա Հակ իտալ.՝ Margherita Hack | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1922[1][2][3] Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] |
Մահացել է | հունիսի 29, 2013[1][2][3] (91 տարեկան) Տրիեստ, Իտալիա[4] |
Գերեզման | Տրիեստ |
Բնակության վայր(եր) | Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | պրոֆեսոր, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս, աստղագետ, ոչ գեղարվեստական գրող, secular activist և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Astronomical Observatory of Trieste? և Տրիեստի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ֆլորենցիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[5] |
Պարգևներ | մեդալ «Իտալական մշակույթի և արվեստի զարգացման մեջ ունեցած ավանդի համար» և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[6] |
Margherita Hack Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ֆլորենցիայում, 1945 թվականին ավարտել է Ֆլորենցիայի համալսարանը: 1947-1954 թվականներին աշխատել է Արչետրի աստղադիտարանում, 1954-1964 թվականներին` Մերատեի աստղադիտարանում: 1964-1997 թվականներին Տրիեստի համալսարանում աստղագիտության պրոֆեսոր էր, 1964-1987 թվականներին` միաժամանակ տնօրեն էր Տրիեստի աստղադիտարանում:
Դեի Լինչեի ազգային ակադեմիայի անդամ է (1978):
Հիմնական աշխատություններն աստղային սպեկտրասկոպիայի բնագավառում են: Հետազոտություններ է անցկացրել մթնոլորտում տարբեր տեսակի աստղերի ֆիզիկական պայմանների և քիմիական բաղադրությունների ուսումնասիրման նպատակով: Ուսումնասիրել է կրկնակի աստղերը, ինչպիսիք են` Էպսիլոնը Կառավար համաստեղությունում, Քնար և Աղեղնավոր համաստեղության աստղերը, առաջարկել է այս աստղերի նոր մոդելներ, որոնք հիմնված են ոչ միայն վիզուալ լուսապատկերային հետազոտությունների, այլև սպեկտրի ուլտրամանուշակագույն համակարգի վրա: Մշակել է սպեկտրալ դասակարգումը, հաշվարկել է մթնոլորտում աստղերի մեծ քանակությամբ մոդելների ուրվագծերը: Օտտո Ստրուվեի հետ նախապատրաստել և նրա մահից հետո հրատարակել է «Աստղային սպեկտրասկոպիա» չորս հատորանոց հավաքածուն, ակնարկ հիմնականան հետազոտական տվյալների:
1976-1979 թվականներին եղել է Միջազգային աստղագիտական միության «Աստղային սպեկտրներ» թիվ 29 կոմիսիայի նախագահը:
Լինչեոյի մրցանակի դափնեկիր է` աստղագիտությունից և գեոֆիզիկայից(1980):
Նրա պատվին է անվանվել թիվ 8558 աստերոիդը:
2002 թվականից հանդիսանում է իտալական Աթեիստներ և ագնոստիկների միության[7] պատվավոր նախագահ, բուսակեր է:
2005 և 2006 թվականներին Լոմբարդիայում անցկացված մարզային և ազգային պառլամենտների ընտրություններում Իտալացի կոմունիստների կուսակցության ցուցակով դարձել է պատգամավոր, սակայն երկու անգամ էլ հրաժարվել է` իրեն նվիրելով աստղագիտությանը:
2009 թվականին Եվրապառլամենտի ընտրություններում առաջադրվել է հակակապիտալիստական ցուցակով, 2010 թվականին մարզային ընտրություններում` Ձախերի ֆեդերացիայի կողմից, 2013 թվականի համապետական ընտրություններում` «Democrazia Atea» կուսակցության կողմից:
Հանդես է եկել Վլադիմիր Պոզների «Նրանց Իտալիան» փաստավավերագրական ֆիլմում (2011):
Մահացել է Տրիեստում:
ՀրատարակություններԽմբագրել
- Esplorazioni radioastronomiche — Trattato teorico e pratico. Torino, Boringhieri, 1964.
- L’universo violento della radioastronomia, Mondadori, 1983;
- L’universo alle soglie del 2000. Dalle particelle alle galassie, Rizzoli, Milano, 1992;
- Dalle particelle alle Galassie, Rizzoli, 1992;
- Cataclysmic Variables and Related Objects, con C. la Dous, Pier Luigi Selvelli, H. Duerbeck, M. Friedjung, A. Bianchini, R. Viotti), *Alla scoperta del sistema solare con A. Braccesi e G. Caprara, Mondadori, Milano, 1993;
- Sette variazioni sul cielo, Raffaele Cortina, 1999;
- L’Universo alle soglie del terzo millennio, Rizzoli, 1997;
- L’amica delle stelle. Storia di una vita, Rizzoli, 2000;
- Etica, biodiversità, biotecnologie, emergenze ambientali con Gino Ditadi Trisonomia, 2002;
- Storia dell’astronomia. Dalle origini al duemila e oltre, Edizioni dell’Altana, 2002;
- Origine e fine dell’universo con Pippo Battaglia, Walter Ferreri, Utet libreria, 2004;
- Vi racconto l’astronomia, Laterza, 2004;
- Una vita fra le stelle, Di Renzo Editore, Roma, 1995, 2005;
- Idee per diventare astrofisico — osservare le stelle per spiegare l’universo (i misteri della scienza a cura di Lisa Vozza), Zanichelli, 2005;
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://scienzaa2voci.unibo.it/biografie/891-hack-de-rosa-margherita
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124084621 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ UAAR official site
ԳրականությունԽմբագրել
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.