Տրիեստի աստղադիտարան ( իտալ.՝ Osservatorio Astronomico di Trieste կամ OAT ) աստղագիտական հետազոտությունների կենտրոն է, որը գտնվում է հյուսիսային Իտալիայի Տրիեստ քաղաքում[2]։

Տրիեստի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ038 և A82
Երկիր Իտալիա
ՎայրՏրիեստ
Հիմնադրվել է՝1753[1]
Կայքoats.inaf.it
 Trieste Observatory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Աստղադիտարանը ծագում է Ծովային դպրոցից, որը հիմնադրել է Տրիեստում Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզան 1753 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ավստրո-Հունգարիայի լուծարումից և Իտալիայի Թագավորությանը Տրիեստի միացումից հետո՝ 1923 թվականին, աստղադիտարանը միացել է իտալական աստղագիտական աստղադիտարանների ցանկին։ Այսօր աստղադիտարանը Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի (INAF) կազմում է, որը ներառում է 20 հետազոտական հաստատություններ ամբողջ երկրում։ Տրիեստի աստղադիտարանի գիտական արտադրությունը գերազանցում է տարեկան 130 աշխատությունը, որոնք հիմնականում տպագրվում են միջազգային գրախոսվող ամսագրերում։

Գիտահետազոտական աշխատանք խմբագրել

Աստղադիտարանում կատարված հիմնական հետազոտական աշխատանքները վերաբերում են արտագալակտիկական աստղագիտությանը և տիեզերագիտությանը (տիեզերքի լայնածավալ կառուցվածքը, միջգալակտիկական միջավայրը), աստղերի ֆիզիկանյին, միջաստեղային միջավայրին և գալակտիկաններին, Արեգակի և Արեգակնային համակարգի ֆիզիկային (ռադիոաստղագիտություն, պսակային պլազմա, գիսաստղային և միջմոլորակային փոշին), բարձր էներգիայի աստղաֆիզիկային ( գերնոր աստղեր, գամմա-ճառագայթների պայթյուններ), աստղագիտական տեխնոլոգիաներին (տվյալների հավաքագրման և վերահսկման համակարգչային համակարգեր, ներառյալ հեռակառավարումը, պատկերների ձեռքբերումը, մշակումը և վերլուծությունը, գերհաշվարկները) և տիեզերական աստղագիտությանը (տիեզերքի զարգացում), տեխնոլոգիաների և տիեզերական դիտարկումների։ Առանձնահատուկ կարևոր է մասնակցությունը Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) նախագծերին. Չիլիում ESO-ի կողմից շահագործվող Շատ մեծ աստղադիտակի (VLT). Արիզոնայի Մեծ երկդիտակ աստղադիտակի (LBT), Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) կողմից 2009-ից 2013 թվականներին շահագործված Պլանկ տիեզերանավի և Եվրոպական ծայրահեղ մեծ աստղադիտակի (E-ELT) աշխատանքներին[3]։

Տրիեստի աստղադիտարանը ինտեգրված է Տրիեստի և շրջակայքի բոլոր հիմնական տեղական գիտական հաստատությունների հետ ( AREA Science Park, Միջազգային առաջադեմ հետազոտությունների դպրոց և Տրիեստի համալսարան ) և համագործակցում է խոշոր ազգային և միջազգային աստղագիտական հաստատությունների հետ, ինչպիսիք են իտալականը տիեզերական գործակալությունը (ASI) և Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «www.oats.inaf.it - Home»։ www.oats.inaf.it։ Վերցված է 2021-09-19 
  3. «Attività INAF-OATs per il pubblico e le scuole - HOME»։ scuole.oats.inaf.it։ Վերցված է 2022-11-27