Գրիգոր Պահլավունի, Գրիգոր Մեծ Ապիրատյան (անհայտ[1] - 1099[1]), XI դարի երկրորդ կեսի հայ զորավար։ Մոր կողմից Գրիգոր Մագիստրոսի թոռը։ Շադդադյան ամիրա Մանուչեի օրոք (1072—1110) Պահլավունիները վերահաստատվել են Շիրակում, իսկ Գրիգոր Պահլավունի ճանաչվել է Անիի և Շիրակիիշխան։ XI դ․ 90-ական թվականներին մասնակցել է սելջուկների դեմ՝ Շադդադյանների պատերազմներին։ Գրիգոր Պահլավունի․ օժանդակել է եղբորը՝ Անի-Շիրակի եպիսկոպոս Վարսեղին՝ ընտրվելու Տայոց կաթողիկոսի աթոռակից։ Կրել է «Արևելքի կյուրոպաղատ» տիտղոսը։ 1099 թվականին Կաղզվանի ճակատամարտում հայկական զորքով հաղթել է սելջուկներին, մահից փրկել Մանուչեին, բայց սպանվել է դարան մտած սելջուկ զինվորի նետով։ Թաղվել է տոհմական վանքում՝ Կեչառիսում։
↑ 1,01,11,21,31,41,51,6Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 (հայ.) — հատոր 3. — էջ 220.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 220)։