Հայաստան ծառատունկ ծրագիր

կազմակերպություն

Հայաստան ծառատունկ ծրագիր (անգլ.՝ Armenia Tree Project, ՀԾԾ, պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ), հիմնադրվել է 1994 թվականին Քերոլայն Մուգարի կողմից։ Տեղակայված է Ուոթերթաուն (Մասաչուսեթս) և Երևան քաղաքներում։

Հայաստան ծառատունկ ծրագիր
Տեսակկազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1994
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Վերադաս կազմակերպությունArmenian Assembly of America
Անձնակազմ80 մարդ
ՀիմնադիրՔերոլայն Մուգար
Կայքarmeniatree.org(անգլ.)

Իրականացնում է կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր՝ Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում։ 1994 թվականից ՀԾԾ-ը աշխատանքներ է իրականացրել անապատացման դեմ պայքարում՝ գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում։ Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են միլիոնավոր ծառեր և ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր։

ՀԾԾ-ի ծրագրերից են՝

  • ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում
  • բնապահպանական կրթություն
  • կայուն զարգացում և աղքատության կրճատում

ՀԾԾ-ն ունի շուրջ 60 աշխատակից։ Երևանյան մասնաճյուղն ապահովված է երեք ժամանակակից տնկարաններով և բնապահպանական կրթության համար նախատեսված կենտրոնով։ Երևանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղի բնակչության հետ՝ ծառերի համար միկրո ձեռնարկությունների(տնամերձ տնկարաններ) ստեղծման միջոցով, հիմնում է կանաչ գոտիներ հանրային օգտագործման համար, անտառապատման միջոցով վերականգում է էռոզացված անտառային հողերը։

2015 թվականին ծրագիրն սկսել է Կենաց դար նախաձեռնությունը, որի շրջանակներում տնկվում են ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել