Հալաբի լեռնաշղթա

Լոռու մարզի լեռնաշղթա

Հալաբի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու մարզում, Փամբակ և Աղստև գետերի միջև։ Միջին բարձրությունը 2600 մ է, առավելագույնը՝ 3016 մ (Բովաքար լեռ)։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից ու գրանոդիորիտներից։ Աղեղնաձև է, ուռուցիկ մասը՝ դեպի հարավ։ Բնորոշ է կտրտված էրոզիոն ռելիեֆը, շրջված սինկլինալային, անհամաչափ կառուցվածքը։ Հյուսիսային լանջերն անտառապատ են՝ կտրտված Ալարեքս, Մարց և Հաղպատ գետերի V-աձև հովիտներով, հարավային լանջերն անտառազուրկ՝ ծածկված սելավաբեր հովտաձորակային ցանցով։ Գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում։ Բազումի և Հալաբի լեռնաշղթաները բաժանում է Գայլաձորի կիրճը։

Հալաբի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
Բարձրություն (ԲԾՄ)3016 մետր
Մեծագույն գագաթԲովաքար
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png