Մարակայ

քաղաք Վենեսուելայում

Մարակայ (իսպ.՝ Maracay), քաղաք Վենեսուելայի հյուսիսում։ Արագուա նահանգի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը։

Բնակավայր
իսպ.՝ Maracay
Դրոշ Զինանշան
Bandera de Maracay.svg Escudo de Maracay.svg

Maracay.JPG
ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված էմարտի 5, 1701 թ.
Մակերես911,57 կմ²
ԲԾՄ713 մետր
Բնակչություն407 109 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ243
Փոստային ինդեքսներ2101–2104
Պաշտոնական կայքalcaldiagirardot.gov.ve
##Մարակայ (Վենեսուելա)
Red pog.png

Բնակչություն՝ 1.425.606 հազար բնակիչ (2013)[2]։

Քաղաքը գտնվում է Կարիբյան ծովի ափից 25 կիլոմետր հեռավորության վրա, որից այն բաժանվում է լեռնաշղթայով, Կարակասից 80 կիլոմետր արևմուտք, Վալենսիա լճից 3 կիլոմետր արևելք։

Արդյունաբերական կենտրոն է։ Ունի տեքստիլ, թղթի, ծխախոտի և այլ արդյունաբերություններ։ Համարվում է գյուղատնտեսական տարածաշրջանային կենտրոն, որտեղ աճեցնում են կակաո, սուրճ և ծխախոտ։

Քաղաքում է գտնվում վենեսուելացի բռնապետ Խուան Վինսենտե Գոմեսի դամբարանը։

ՊատմությունԽմբագրել

Պաշտոնապես հիմնադրվել է 1701 թվականի մարտի 5-ին՝ եպիսկոպոս Դիեգո դե Բանոսի կողմից, Վենեսուելայի հյուսիսում գտնվող Տոկոպիլլայի և Տապատատայի հովիտներում (ներկայումս հայտնի է որպես Արագուայի կենտրոնական հովիտ)։

Ըստ ամենատարածված ընդունելի բացատրության՝ քաղաքն անվանակոչվել է տեղացի բնիկ առաջնորդի անունով և վերագրվել է «Մարակայո» փոքրիկ վագրին։ Այլընտրանքային ստուգաբանությունները մեջբերում են, որ անվանակոչվել է տարածաշրջանում աճող մի անուշաբույր ծառի անվամբ, որը կոչվել է Մարա։

Մարակայն արագ աճ է ունեցել Խուան Վիսենտե Գոմեսի (1908-1935) բռնապետության տարիներին։ Գոմեսն իր ղեկավարման տարիներին Մարակայը համարել է հարմար վայր ապրելու համար և հրամայել է կառուցել Հաղթական Կամար, ցլամարտի հրապարակ (այնպիսի կրկնօրինակ ինչպիսին Սևիլիայում և Իսպանիայում է), օպերային թատրոն, կենդանաբանական այգի և, առաջնահերթ, հյուրանոց "Jardín (Garden Hotel)", վիթխարի զբոսաշրջային գրավչություն ներկայացնող ատրակցիոններ՝ շատ մեծ այգիներով։ Քաղաքում է գտնվում Գոմեսի դամբարանը, որտեղ պահվում են բռնապետի մնացորդները։

Տնտեսություն և տրանսպորտԽմբագրել

Վենեսուելայի ամենակարևոր քաղաքներից մեկը՝ Մարակայը, հիմնականում արդյունաբերական և առևտրային կենտրոն է, որտեղ արտադրվում է թուղթ, տեքստիլի համար անհրաժեշտ քիմիական նյութեր, ծխախոտ, ցեմենտ, խոշոր եղջերավոր անասուններ, սնունդ, օճառ և օծանելիք։

Մարակայի շրջակա տարածքները գյուղատնտեսական են։ Շաքարեղեգը, Ծխախոտը, սուրճը և կակաոն առանձնանում են որպես հիմնական ապրանքներ։ Մարակայում զբաղվում են նաև անասնապահությամբ և անտառհատումներով։ Վենեսուելայի զինված ուժերը մեծ ավանդ են ներդնում նաև Մարակայի տնտեսության մեջ։

Մարակայն ունի լավ տրանսպորտային ցանց և ենթակառուցվածքներ։ Քաղաքը կենտրոնական տարածաշրջանային մայրուղով կապվում է շատ այլ կարևոր վայրերի հետ։ Այն նաև մուտքի արտոնագիր ունի նաև Վենեսուելայի փոքր ազգային երկաթուղային ցանցում։ Քաղաքը հպարտանում է ազգային Հիդրոօդային օդանավակայանով, որը գտնվում է Վալենսիա լճի ափին։ Քաղաքում չկա մետրոյի համակարգ, բայց մի գիծը պլանավորման փուլում է։

ԲանակԽմբագրել

Մարակայը քաղաք է, որը գտնվում է զինվորական ուժերի ազդեցության ներքո։ Մարակայը Վենեսուելայի ավիացիայի բնօրրանն է և այնտեղ է գտնվում երկրի ամենամեծ ռազմաօդային ուժերի երկու բազաները (ВВС): Այստեղ տեղակայված են Վենեսուելական F-16 կործանիչներ, ինչպես նաև նոր Су-30МКЕ ինքնաթիռներ, որոնք գնվել են Վենեսուելայի կառավարության կողմից։

Այլ ռազմական օբեկտներ իրենց նեջ ներառում են տանկային բանակային 4-րդ դիվիզիան, հիմնական ռազմապահեստները, Վենեսուելայի դեսանտայինների ուսումնական կետրոնը։

Այստեղ է գտնվում նաև պետական ​​զինամթերքի և զենքի արտադրության գործարանն, որն արտադրում է FN FAL (Fusil Automatique Leger-Light Automatic Rifle) և AK-103 հրացանների վենեսուելական տարբերակը, ինչպես նաև զինամթերք երկու մոդելների համար։

ԱրգելոցներԽմբագրել

 
Հենրի Պիտեր ազգային պարկը

Մարակայի հյուսիսային կողմում գտնվող լեռները, որոնք առանձնացրել են այն ափերից, կազմել են Հենրի Պիտտեր ազգային պարկն, որն անվանակոչվել է դրանք ուսումնասիրած շվեցարացի բնախույզի անունով։ Պարկը շատ փարթամ արևադարձային անտառ է՝ բազմատեսակ ձարխոտերով։ Երկու շատ ոլորապտույտ ճանապարհներ լեռների միջով այգին կտրել են և հասել դեպի ափ։ Առաջինն սկսվում է քաղաքի հյուսիս-կենտրոնական մասում և հայտնի է որպես Urbanization El Castagno անվամբ, ձգվում է մինչև լողափային քաղաք Հորոնի։ Երկրորդն սկսվում է Էլ Լիմոն քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածից և դուրս է գալիս Օկումարե դե լա Կոստա և Կատա ու Կույագուա լողափերին։

Բարձրագույն ուսումնական հաստատություններ և մշակութային վայրերԽմբագրել

Մարակայում են գտնվում Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի անասնաբուժական և ագրոնոմիայի ֆակուլտետը և Կարաբոբոյի համալսարանի մասնաճյուղը։

Այստեղ է գտնվում UNEFA-ի (ռազմական համալսարան, որը բաց է քաղաքացիական անձանց համար) հիմնական մասնաշենքը։ Շրջանավարտները մասնագիտանում են էլեկտրոնիկա, ավիացիոն և ինժեներաարդյունաբերություն մասնագիտություններում, ինչպես նաև այլ գիտության ճյուղերում, ինչպիսիք ավիոնիկան է։

ՀավատԽմբագրել

Հովանավորը Սուրբ Հովսեփն է։

Քաղաքում չկան ժողովարաններ՝ սինագոգներ։ Այնուամենայնիվ, 2014 թվականին, ինը բնիկներ, երեք տարվա դասընթացից հետո՝ Վալենսիայում ընդունել են պահպանողական հուդայականություն։ 2016 թվականին՝ Իսրայելի Ներքին գործերի նախարարությունը մերժել է նրանց արտագաղթը Իսրայել՝ ենթադրելով, որ նրանք չեն պատկանում Մարակայի «հրեական համայնքին»։

ԹանգարաններԽմբագրել

Հիմնական թանգարաններն են.

  • Մարդաբանական թանգարան
  • Ավիացիայի թանգարան
  • «Մարիո Աբրեու» ժամանակակից արվեստի թանգարան
  • Օպերային թատրոնի թանգարան

ՍպորտԽմբագրել

Մարակայը բեյսբոլի տեղական Tigres de Aragua թիմի տունն է։

Քաղաքի ցլամարտի ասպարեզը երկրում միակ «Maestranza»-ն (ցլամարտի դպրոց) է։ Ներկայումս այն կոչվում է «Maestranza Cesar Girón»։

Զանգվածային լրատվական միջոցներԽմբագրել

Նշանավոր մարդիկԽմբագրել

  • Բոբի Աբրեու- բեյսբոլ խաղացող
  • Խուան Արանգո - ֆուտբոլիստ
  • Խոսե Ալտուվե - բեյսբոլ խաղացող
  • Էլվիս Անդրուս - բեյսբոլ խաղացող
  • Լա Դիվազա - բլոգեր և երգչուհի
  • Խուան-Կառլոս Բիանկի - թենիսիստ
  • Միգել Կաբրերա - բեյսբոլ խաղացող
  • Ալբերտո Կալասպո - բեյսբոլ խաղացող
  • Դեյվիդ Կոնսեպսիոն - բեյսբոլ խաղացող
  • Կանսերբերո - ռեփեր
  • Սեզար Գիրոն - ցլամարտիկ
  • Կառլոս Գիլեն - բեյսբոլ խաղացող
  • Լուիս Լագունա - երաժիշտ և երգահան
  • Պիլին Լեոն - «Միսս աշխարհ» 1981 թ
  • Ալիսիա Մաչադո - «Միսս տիեզերք» 1996 թ
  • Պաստոր Մալդոնադո - Ֆորմուլա 1-ի վարորդ
  • Օմար Նարվազ - բեյսբոլ խաղացող
  • Մարտին Պրադո - բեյսբոլ խաղացող
  • Անիբալ Սանչես - բեյսբոլ խաղացող
  • Խորխե Վալդիվիա - ֆուտբոլիստ
  • Գաբրիելա Իսլեր - «Միսս տիեզերք 2013»
  • Մարիա Ալեքսանդրա Ռոդրիգեզ - «Միսս տիեզերք 2014»

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.ine.gov.ve/documentos/Demografia/CensodePoblacionyVivienda/pdf/aragua.pdf
  2. «Lista de ciudades de Venezuela por población» (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին։ Վերցված է 2014-09-17 

Արտաքին հղումներԽմբագրել