Ձարխոտ բաժանատերև
Ձարխոտ բաժանատերև | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Athyrium distentifolium
|
Ձարխոտ բաժանատերև (լատին․՝ Athyrium distentifolium), ձարխոտազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։
Նկարագրություն
խմբագրելԲազմամյա կոճղամատավոր բույս է, որի բարձրությունը 60-160 սմ է։ Վայրի թիթեղը փափուկ է, մուգ կանաչ, կրկնակի կամ եռակի փետրաձև հատված , երկրորդ կարգի սեգմենտները երկարավուն-նշտարաձև են։ Կոթը վայրի թիթեղից կարճ է[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է Իջևանի և Լոռու ֆլորիստական շրջաններում։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Թուրքիայում, Հյուսիսային և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ենթալպյան գոտում` ծովի մակարդակից 2200-2600 մ բարձրությունների վրա, քարքարոտ կիրճերում, Կովկասյան մրտավարդի թփերի մեջ[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հյուսիսային Հայաստանում հայտնի են երկու լոկալիտետներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձարխոտ բաժանատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձարխոտ բաժանատերև» հոդվածին։ |