Մատնունի ուղիղ

բույսերի տեսակ
Մատնունի ուղիղ
Մատնունի ուղիղ
Մատնունի ուղիղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Տրիբա Potentilleae
Ենթատրիբա Potentillinae
Ցեղ Մատնունի (Potentilla)
Տեսակ Մատնունի ուղիղ (P. erecta)
Միջազգային անվանում
Potentilla erecta

Մատնունի ուղիղ (լատին․՝ Potentilla erecta), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, որն ունի 10-30 սմ բարձրություն։ Ցողունները նուրբ են, հիմքից մեկական բարձրացող, վերևում՝ եղանաձև ճյուղավորված և մինչև գագաթ տերևակալած։ Տերևները եռմասնյա են, համարյա մերկ կամ ծածկված եզակի մազիկներով։ Բարակ երկար ծաղկակոթերի վրա գտնվող 10-13 մմ տրամագծով ծաղիկները վառ դեղին են, մեկական, վերին տերևների անոթներից դուրս եկող։ Բաժակաթերթերը և պսակաթերթերը 4-ական են, իսկ առէջները՝ բազմաթիվ։ Ծաղկակալը կիսագնդաձև է։ Պտուղը կազմված է բազմաթիվ ընկույզիկներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Ձորագետի վերին հոսանք, Օրան-Լոռի, Կլոր լիճ)։ Աճում է նաև Կովկասում, մասնավորապես Մեծ Կովկասի և Անդրկովկասի արևմտյան հատվածներում, հազվադեպ Դաղստանում, ինչպես նաև Եվրոպայում (բացի հարավային շրջաններից), Արևմտյան Սիբիրում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

Բուժական նպատակով օգտագործվում են հատկապես տորֆային ճահիճներից հավաքած յոթնտերևուկներ։ Բուժական նշանակություն ունի բույսի կոճղարմատը։ Այն կարելի է հավաքել բույսի ծաղկման շրջանում։ Բահով հանված կոճղարմատներից, ձեռքով թափահարելով, հեռացվում են հողի մնացորդները և չորացվում բացօթյա կամ քամահարվող տեղում և չորանոցներում։

Քիմիական կազմը խմբագրել

Պարունակում է դաբաղող նյութեր (որոնք ապահովում են բույսի հիմնական բուժական ազդեցությունը), եթերայուղ, ֆլավոնոիդներ, թթուներ, գլիկոզիդ, մոմ, խեժ։

Բուժական ազդեցությունը խմբագրել

Ունի դաբաղող, հակաբորբոքային, հյուսվածքների վերականգնումը խթանող ազդեցություններ։ Յոթնտերևուկի կոճղարմատի եփուկը կիրառվում է Էնտերիդների, էնտերոկոլիտների, լուծով ընթացող տարբեր [հիվանդությունների, բերանի և կոկորդի ողողումների, այրվածքների, էկզեմաների, թութքի, մաշկի բորբոքային հիվանդությունների դեպքում։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրությունների վրա, խոնավացած տեղերում, լճերի ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամսին, պտղաբերում է հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Չի պահպանվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնունի ուղիղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնունի ուղիղ» հոդվածին։