Մատնունի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Երկշաքիլավորներ
Տիպ Ծածկասերմեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մատնունի
Լատիներեն անվանում
Potentilla L., 1753
Այլ անվանումներ

Արծաթախոտ, հնգամատնե, հզորուկ,


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մատնունի (լատին․՝ Potentilla), արծաթախոտ, հնգամատնե, հզորուկ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 300[1] (այլ տվյալներով՝ 500) տեսակ։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել
 

Արմատներն իլիկանման հաստացած են։ Ցողունները փռվող են կամ կանգուն, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հակադիր են, սղոցաեզր։ Ծաղիկները հիմնականում մեկական են կամ հուրանանման ծաղկաբույլերում, բաց կամ մուգ դեղին։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը բագմընկուզիկ է։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում՝ 29 տեսակ՝

  • մատնունի արևելյան (Potentilla orientalis),
  • մատնունի անփայլ (Potentilla impolita),
  • մատնունի ուղիղ (Potentilla recta),
  • մատնունի սողացող (Potentilla reptans),
  • մատնունի կիսամատնաևման (Potentilla seidlitziana) և այլն։

Տարածում

խմբագրել
 
Potentilla argentea
 
Potentilla aurea
 
Potentilla caulescens
 
Potentilla fragiformis

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, թփուտներում, բացատներում, խճոտ վայրերում, ճամփեզրերին և այլն, աղբոտում ցանքերն ու այգիները։

Նշանակություն և կիրառում

խմբագրել

Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, վերքամոքիչ միջոց, նաև ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Մատնունու Ծիրանավորը (P. porphyrantha) անդրկովկասյան բնաշխարհիկ է, աճում է միայն Գեղամա լեռնաշղթայում (3300-3500 մ բարձրություններում), ունի վառ վարդագույն ծաղիկներ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Իր մեջ պարունակող բավական մեծ քանակությամբ աղաղանյութերի շնորհիվ այս բույսը լայն տարածում է գտել ժողովրդական բժշկության մեջ։ Տերևներից և արմատակոճղերից պատրաստված եփուկները հայտնի մածուցիչ և պնդացնող միջոց են, իսկ հյութը խորհուրդ է տրվում փորկապության ժամանակ։

Վերերկրյա մասից պատրաստած թուրմը և եփուկը համարում են ուժեղ միզամուղ միջոց միզաքարային հիվանդության ժամանակ։ Խոտի եփուկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են տարբեր բնույթի կծկանքների և կարկամախտի ժամանակ[2]։

Տեսակներ

խմբագրել

Հայտնի է մոտ 180 տեսակ[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Guillén, A., et al. (2005). Reproductive biology of the Iberian species of Potentilla L. (Rosaceae). Anales del Jardín Botánico de Madrid 1(62) 9-21.
  2. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
  3. [https://web.archive.org/web/20181004063627/http://www.theplantlist.org/browse/A/Rosaceae/Potentilla/ Արխիվացված 2018-10-04 Wayback Machine Species of Potentilla по данным сайта The Plant List](անգլ.)(լատ.)

Գրականություն

խմբագրել
  • Mabberley, D.J. (2002). Potentilla and Fragaria (Rosaceae) reunited. Telopea 9(4)։ 793—801.
  • Eriksson, T., Hibbs, M. S., Yoder, A. D. Delwiche, C. F. & Donoghue, M. J. (2003). The Phylogeny of Rosoideae (Rosaceae) based on sequences of the internal transcribed spacers (ITS) of nuclear ribosomal DNA and the TRNL/F region of chloroplast DNA. Int. J. Plant Sci. 164(2)։ 197—211. (PDF)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնունի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնունի» հոդվածին։